https://arm.sputniknews.ru/20250404/srbuhi-galjany-nvor-paterazm-e-sksel-qreakan-entamshakujt-krvoghneri-dem-zhvoghvovurd-87500664.html
Սրբուհի Գալյանը նոր պատերազմ է սկսել քրեական ենթամշակույթ կրողների դեմ. «Ժողովուրդ»
Սրբուհի Գալյանը նոր պատերազմ է սկսել քրեական ենթամշակույթ կրողների դեմ. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները ֆիզիկական ուժի գործադրմամբ որոշ ցմահ դատապարտյալների և կալանավորվածների դուրս են բերել իրենց... 04.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-04T09:22+0400
2025-04-04T09:22+0400
2025-04-04T09:35+0400
սրբուհի գալյան
նախարար
հհ արդարադատության նախարարություն
քրեական ենթամշակույթ
ծեծ
քրեական հեղինակություն
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/06/82742973_0:0:1600:901_1920x0_80_0_0_3cc4309d9bfd9ee5ccb064d9c6f2b9a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նոր պատերազմ է հայտարարել քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Նշվում է, որ արդեն մի քանի օր է` հատուկջոկատայինները ներխուժում են հայաստանյան բանտերի կոնկրետ խցեր ու տակնուվրա անում դրանք։ Այս օպերացիաների արդյունքում որոշ դատապարտյալներ այլ բանտեր ուղարկվել։Հիշեցնենք` ապրիլի 3–ին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը սոցցանցում գրել էր, որ «Նուբարաշենում» ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել, ինքն այդ մասին հայտնել է ՄԻՊ-ին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ հայտարարել էր, որ ահազանգից հետո արագ արձագանքման խումբ է մեկնել ՔԿՀ։ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։ ՔԿԾ–ն որոշել է տեղափոխել նրան այլ ՔԿՀ, ինչին դեմ են դուրս եկել որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ, որոնք վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։ Արդյունքում ՀՀ ՔԿԾ հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողների հետ համատեղ հատուկ միջոցառումներ են ձեռնարկել ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու համար։Հավելենք, որ Սրբուհի Գալյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է 2024 թվականի նոյեմբերի 5–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/06/82742973_132:0:1553:1066_1920x0_80_0_0_245570a7fb68c8fcc06ae830702112c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սրբուհի գալյան, նախարար, հհ արդարադատության նախարարություն, քրեական ենթամշակույթ, ծեծ, քրեական հեղինակություն, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
սրբուհի գալյան, նախարար, հհ արդարադատության նախարարություն, քրեական ենթամշակույթ, ծեծ, քրեական հեղինակություն, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
Սրբուհի Գալյանը նոր պատերազմ է սկսել քրեական ենթամշակույթ կրողների դեմ. «Ժողովուրդ»
09:22 04.04.2025 (Թարմացված է: 09:35 04.04.2025) Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները ֆիզիկական ուժի գործադրմամբ որոշ ցմահ դատապարտյալների և կալանավորվածների դուրս են բերել իրենց խցերից, քանի որ նրանք անօրինական գործողություններ են իրականացրել։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նոր պատերազմ է հայտարարել քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ արդեն մի քանի օր է` հատուկջոկատայինները ներխուժում են հայաստանյան բանտերի կոնկրետ խցեր ու տակնուվրա անում դրանք։ Այս օպերացիաների արդյունքում որոշ դատապարտյալներ այլ բանտեր ուղարկվել։
«Որոշ դատապարտյալների, որպես պատիժ, Երևան–Կենտրոն ՔԿՀ կամ բոլորին հայտնի «ԱԱԾ մեկուսարան» են ուղարկել։ ՀՀ բանտերում առավել հայտնի «Զիլ Դավոն», Մուշեղ Մանուչարյանը, Գեղամ Բաղդասարյանը գլխավորել են բանտերում դատապարտյալներին ճնշելու օպերացիան, ինչի արդյունքում նրանց այլ ՔԿՀ-ներ են տեղափոխել»,– գրում է թերթը։
Հիշեցնենք` ապրիլի 3–ին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը սոցցանցում գրել էր, որ «Նուբարաշենում» ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել, ինքն այդ մասին հայտնել է ՄԻՊ-ին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ
հայտարարել էր, որ ահազանգից հետո արագ արձագանքման խումբ է մեկնել ՔԿՀ։
ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։ ՔԿԾ–ն որոշել է տեղափոխել նրան այլ ՔԿՀ, ինչին դեմ են դուրս եկել որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ, որոնք վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։ Արդյունքում ՀՀ ՔԿԾ հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողների հետ համատեղ հատուկ միջոցառումներ են ձեռնարկել ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու համար։