00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
13:15
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունները քննարկում են նոր ուղղություններով թռիչքները սուբսիդավորելու գաղափարը

© Photo : EVN Spotting / Social media of FlyOne ArmeniaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2025
Բաժանորդագրվել
Սուբսիդավորումը տրվում է այդ քաղաքներից դեպի ՀՀ «Շիրակ» և «Զվարթնոց» օդանավակայաններ ժամանող թռիչքների համար՝ 2 տարեկանից բարձր յուրաքանչյուր ուղևորի համար համապատասխանաբար 15 հազար դրամ և 20 հազար դրամ:
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ իշխանությունները դիտարկում են նոր ուղղություններով ժամանող թռիչքների սուբսիդավորման հնարավորությունը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պատրաստված համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի պաշտոնական e-draft.am կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ ավիափոխադրողներին առաջարկվում է փոխհատուցում վճարել նոր ուղղություններով Հայաստան ժամանող երկու տարեկանից բարձր յուրաքանչյուր ուղևորի համար՝ 15 հազար դրամ «Շիրակ» օդանավակայանում (Գյումրի) վայրէջք կատարելու դեպքում և 20 հազար դրամ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելիս։
Նոր ուղղություններ ասելով նկատի են առնվում բոլոր արտասահմանյան քաղաքները, ուր ընդհանուր առմամբ ամռան շրջանում (մայիսի վերջից հոկտեմբերի վերջ) 14-ից ոչ ավելի չվերթ է իրականացվում, իսկ ձմռանը՝ 10-ից ոչ ավելի (հոկտեմբերի վերջից մարտի վերջ):
Սուբսիդավորումը կտրամադրվի ՀՀ օդանավակայաններում տեղակայված ավիաընկերություններին, որոնք թռիչքներ են իրականացնում շաբաթական առնվազն մեկ անգամ (այդ թվում` ֆորսմաժորային իրավիճակների հետևանքով չեղարկվածները), ինչպես նաև ունեն առնվազն երկու օդանավ՝ սեփական կամ լիզինգային պայմանագրով։
Լրահոս
0