https://arm.sputniknews.ru/20250403/vor-depqum-hh-um-yntaniqy-chi-ogtvi-anapahvovutjan-nvor-hamakargic-vorvoshum-87448030.html
Ո՞ր դեպքում ՀՀ-ում ընտանիքը չի օգտվի անապահովության նոր համակարգից. որոշում
Ո՞ր դեպքում ՀՀ-ում ընտանիքը չի օգտվի անապահովության նոր համակարգից. որոշում
Sputnik Արմենիա
Նոր դրույթները նախատեսվում է, որ կտարածվեն այս տարվա ապրիլի 21-ից հետո ներկայացված դիմումների վրա։ 03.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-03T11:17+0400
2025-04-03T11:17+0400
2025-04-03T11:17+0400
նպաստ
երաշխավոր
վարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49064959_0:21:1600:921_1920x0_80_0_0_78b93029c683bce85a6880471285db63.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության կողմից ներդրված ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգում սահմանվեց սոցիալական աջակցության տրամադրումը բացառող նոր գործոն։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Այս դրույթները նախատեսվում է, որ կտարածվեն այս տարվա ապրիլի 21-ից հետո ներկայացված դիմումների վրա։Նշվում է, որ ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի գնահատման կարգը, պայմանները, պետական և ՏԻՄ–երից, կազմակերպություններից տվյալներ ստանալու և տրամադրելու կարգը ՀՀ կառավարությունը հաստատել է այս տարվա հունվարի 9-ին։Որոշմամբ նոր համակարգը ներդրվել է 2025 թ. մարտի 17-ից ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից գնահատման նոր համակարգը կներդրվի ամբողջ հանրապետությունում։Իրավական ակտի ընդունմամբ կհստակեցվեն նաև ՀՀ ՆԳՆ միգրացրայի և քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրից և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգի» կողմից տրամադրվող տվյալները, որոնցով կապահովվի նշված մարմիններից ստացվող անհրաժեշտ տվյալների հասանելիությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49064959_112:0:1535:1067_1920x0_80_0_0_787e7cbd3092c5fef4a97a5548e11812.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նպաստ, երաշխավոր, վարկ
Ո՞ր դեպքում ՀՀ-ում ընտանիքը չի օգտվի անապահովության նոր համակարգից. որոշում
Նոր դրույթները նախատեսվում է, որ կտարածվեն այս տարվա ապրիլի 21-ից հետո ներկայացված դիմումների վրա։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության կողմից ներդրված ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգում սահմանվեց սոցիալական աջակցության տրամադրումը բացառող նոր գործոն։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով գործող երաշխավորության պայմանագրով երաշխավոր, եթե երաշխավորության պայմանագրի գումարը գերազանցում է 100․000 դրամը կամ համարժեք արժույթը, ապա նա չի ստանա աջակցություն»,– ասված է որոշման մեջ։
Այս դրույթները նախատեսվում է, որ կտարածվեն այս տարվա ապրիլի 21-ից հետո ներկայացված դիմումների վրա։
Նշվում է, որ ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի գնահատման կարգը, պայմանները, պետական և ՏԻՄ–երից, կազմակերպություններից տվյալներ ստանալու և տրամադրելու կարգը ՀՀ կառավարությունը հաստատել է այս տարվա հունվարի 9-ին։
Որոշմամբ նոր համակարգը ներդրվել է 2025 թ. մարտի 17-ից ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից գնահատման նոր համակարգը կներդրվի ամբողջ հանրապետությունում։
Իրավական ակտի ընդունմամբ կհստակեցվեն նաև ՀՀ ՆԳՆ միգրացրայի և քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրից և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգի» կողմից տրամադրվող տվյալները, որոնցով կապահովվի նշված մարմիններից ստացվող անհրաժեշտ տվյալների հասանելիությունը։