https://arm.sputniknews.ru/20250403/uefa-i-ghekavarn-asel-e-te-erb-rusastany-kveradarna-futbvoli-mijazgajin-mrcasharer-87483279.html
ՈւԵՖԱ-ի ղեկավարն ասել է, թե երբ Ռուսաստանը կվերադառնա ֆուտբոլի միջազգային մրցաշարեր
ՈւԵՖԱ-ի ղեկավարն ասել է, թե երբ Ռուսաստանը կվերադառնա ֆուտբոլի միջազգային մրցաշարեր
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈւԵՖԱ-ում քննարկվում է Ռուսաստանի հավաքականներն ու ակումբները միջազգային մրցումներ վերադարձնելու հնարավորությունը: 03.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-03T20:25+0400
2025-04-03T20:25+0400
2025-04-03T21:20+0400
ֆիֆա
ռուսաստան
ուեֆա
ալեքսանդր չեֆերին
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/699/76/6997652_0:83:1600:983_1920x0_80_0_0_c694c726fcd1c18685dfa18348b84a99.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ ռուսական հավաքականներին և ակումբներին թույլ կտան մասնակցել միջազգային մրցաշարերին միայն Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո: Այս մասին նա հայտարարել է Բելգրադում ՈւԵՖԱ-ի Կոնգրեսի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:Հայաստանը դուրս է մնացել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի թոփ-100-իցԱվելի վաղ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հույս էր հայտնել, որ ռուսական թիմերը շուտով կվերադառնան միջազգային մրցումներ։The Independent թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՈւԵՖԱ-ում քննարկվում է Ռուսաստանի հավաքականներն ու ակումբները միջազգային մրցաշարեր վերադարձնելու հնարավորությունը: Պարբերականի տեղեկություններով՝ կոնգրեսի անցկացումից առաջ որոշակի քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Ռուսաստանի Ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովն այդ հաղորդագրություններն անվանել էր «ոչ անհիմն»:ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Հայաստանի հավաքականի մարզչի և ֆուտբոլի ֆեդերացիայի դեմՀիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ռուսական ակումբներին և ազգային թիմերին անորոշ ժամանակով հեռացրել էին միջազգային մրցումներին մասնակցելուց՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ 2023 թվականի աշնանը երկու կազմակերպություններն էլ հայտարարեցին, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչև հատուկ ռազմական գործողության ավարտը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/699/76/6997652_90:0:1510:1065_1920x0_80_0_0_5a06a5f534c049aa4bc49e432e1103f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիֆա, ռուսաստան, ուեֆա, ալեքսանդր չեֆերին, հատուկ ռազմական գործողություն
ֆիֆա, ռուսաստան, ուեֆա, ալեքսանդր չեֆերին, հատուկ ռազմական գործողություն
ՈւԵՖԱ-ի ղեկավարն ասել է, թե երբ Ռուսաստանը կվերադառնա ֆուտբոլի միջազգային մրցաշարեր
20:25 03.04.2025 (Թարմացված է: 21:20 03.04.2025) Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈւԵՖԱ-ում քննարկվում է Ռուսաստանի հավաքականներն ու ակումբները միջազգային մրցումներ վերադարձնելու հնարավորությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ ռուսական հավաքականներին և ակումբներին թույլ կտան մասնակցել միջազգային մրցաշարերին միայն Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո: Այս մասին նա հայտարարել է Բելգրադում ՈւԵՖԱ-ի Կոնգրեսի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հույս էր հայտնել, որ ռուսական թիմերը շուտով կվերադառնան միջազգային մրցումներ։
«Ես բազմիցս խոսել եմ այդ մասին, բայց կարող եմ կրկնել։ Երբ պատերազմն ավարտվի, այդ ժամանակ էլ Ռուսաստանը կվերադառնա»,-ասել է Չեֆերինը։
The Independent թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՈւԵՖԱ-ում քննարկվում է Ռուսաստանի հավաքականներն ու ակումբները միջազգային մրցաշարեր վերադարձնելու հնարավորությունը: Պարբերականի տեղեկություններով՝ կոնգրեսի անցկացումից առաջ որոշակի քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Ռուսաստանի Ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովն այդ հաղորդագրություններն անվանել էր «ոչ անհիմն»:
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ռուսական ակումբներին և ազգային թիմերին անորոշ ժամանակով հեռացրել էին միջազգային մրցումներին մասնակցելուց՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ 2023 թվականի աշնանը երկու կազմակերպություններն էլ հայտարարեցին, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչև հատուկ ռազմական գործողության ավարտը։