https://arm.sputniknews.ru/20250403/hh-zuum-kvomunalkencaghajin-pajmanneri-apahvovman-hamar-lracucich-gumar-ktramadrvi-87450239.html
ՀՀ ԶՈւ–ում կոմունալ–կենցաղային պայմանների ապահովման համար լրացուցիչ գումար կտրամադրվի
ՀՀ ԶՈւ–ում կոմունալ–կենցաղային պայմանների ապահովման համար լրացուցիչ գումար կտրամադրվի
Sputnik Արմենիա
ՀՀ ՊՆ–ից հիշեցրել են նաև, որ այս տարվա ապրիլի 2–ի դրությամբ կնքված պայմանագրերի շրջանակներում համաձայնագրեր կնքելու վերջնաժամկետներին առնվազն մնում է չորս... 03.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-03T11:34+0400
2025-04-03T11:34+0400
2025-04-03T11:34+0400
բանակ
շինարարություն
գույք
https://cdn.am.sputniknews.ru/img/2138/94/21389465_0:0:1024:577_1920x0_80_0_0_3d39eef673503fff5c3887e96a7b9cc8.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ ԶՈւ–ում կոմունալ–կենցաղային պայմանների ապահովման համար լրացուցիչ գումար կտրամադրվի։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Այդ նպատակով 2025 թ. ՀՀ պետական բյուջեում կկատարվեն մի շարք վերաբաշխումներ` ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման 2025–2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի օբյեկտների ցանկում ներառված շինարարական օբյեկտների կառուցման, վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև ԶՈւ կարիքների ապահովման համար ավտոտեխնիկայի նորոգման և նյութական միջոցների պահմանման նպատակով:ՀՀ ՊՆ–ից հիշեցնում են, որ 2025 թ. պետական բյուջեով առաջնահերթ են համարվում կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման ծրագրում ներառված այն շինարարական օբյեկտները, որոնց շինարարության ավարտը պլանավորված է կազմակերպել հնարավորինս արագ և մեծ ծավալով:Նշվում է նաև, որ պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ գումարներն ուղղվելու են ՀՀ ԶՈւ մշտական տեղակայման վայրերի, ինչպես նաև նոր և գոյություն ունեցող բնագծերում զորքերի տեղակայման և մարտական հերթապահության իրականացման համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային պայմանների հրատապ ապահովմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2138/94/21389465_0:0:1024:768_1920x0_80_0_0_a9fdc2f1d09222a1d4e889fbae7a4df7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակ, շինարարություն, գույք
բանակ, շինարարություն, գույք
ՀՀ ԶՈւ–ում կոմունալ–կենցաղային պայմանների ապահովման համար լրացուցիչ գումար կտրամադրվի
ՀՀ ՊՆ–ից հիշեցրել են նաև, որ այս տարվա ապրիլի 2–ի դրությամբ կնքված պայմանագրերի շրջանակներում համաձայնագրեր կնքելու վերջնաժամկետներին առնվազն մնում է չորս ամիս։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ ԶՈւ–ում կոմունալ–կենցաղային պայմանների ապահովման համար լրացուցիչ գումար կտրամադրվի։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այդ նպատակով 2025 թ. ՀՀ պետական բյուջեում կկատարվեն մի շարք վերաբաշխումներ` ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման 2025–2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի օբյեկտների ցանկում ներառված շինարարական օբյեկտների կառուցման, վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև ԶՈւ կարիքների ապահովման համար ավտոտեխնիկայի նորոգման և նյութական միջոցների պահմանման նպատակով:
«2025 թ. օբյեկտների կահավորման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել: Զորանոցագրասենյակային գույքի և կահույքի մատակարարման գործընթացքը արագ կազմակերպելու համար նախագծով առաջարկվում է 2025 թ. նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
ՀՀ ՊՆ–ից հիշեցնում են, որ 2025 թ. պետական բյուջեով առաջնահերթ են համարվում կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման ծրագրում ներառված այն շինարարական օբյեկտները, որոնց շինարարության ավարտը պլանավորված է կազմակերպել հնարավորինս արագ և մեծ ծավալով:
Նշվում է նաև, որ պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ գումարներն ուղղվելու են ՀՀ ԶՈւ մշտական տեղակայման վայրերի, ինչպես նաև նոր և գոյություն ունեցող բնագծերում զորքերի տեղակայման և մարտական հերթապահության իրականացման համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային պայմանների հրատապ ապահովմանը: