https://arm.sputniknews.ru/20250403/hetevutjunner-kanenq-ev-kpatrastvenq-avanesjany-yntrutjunneri-ardjunqneri-masin-87456020.html
Եվս մի քանի բուժկենտրոններում էլ տնօրենի փոփոխություն է լինելու․ Ավանեսյան
Եվս մի քանի բուժկենտրոններում էլ տնօրենի փոփոխություն է լինելու․ Ավանեսյան
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարը հաստատեց, որ Նարեկի Զեյանլյանի թեկնածությունը դիտարկվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի տնօրենի պաշտոնում։ 03.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-03T12:46+0400
2025-04-03T12:46+0400
2025-04-03T13:09+0400
անահիտ ավանեսյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
արտակ զեյնալյան
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84747115_0:84:1600:984_1920x0_80_0_0_27a9338efdc4bad6068589265dc1b47e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը կարող է նշանակվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ այս պահին նրա թեկնածությունը հաստատման փուլում է։Երեկ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արման Հովակիմյանը և Վ․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ազատման դիմումներ են գրել։Ավանեսյանի խոսքով՝ տնօրենների փոփոխությունը չի նշանակում, թե նրանց աշխատանքից դժգոհ էր, պարզապես նրանց ղեկավարմամբ «մի շրջափուլ անցել են, հիմա նոր շրջափուլ են սկսում»։Հիշեցնենք, որ Նարեկ Զեյնալյանը նոյեմբերի 19-ին հայտնեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա ՔՊ–ին անդամակցում է 2021թ–ի օգոստոսի 2–ից, ԱԺ 7–րդ և 8–րդ գումարման պատգամավոր է։ Զեյնալյանը մասնագիտությամբ բժիշկ-էնդոսկոպիստ է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84747115_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9dbcee903d2a68cb55514ad5611cea0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ ավանեսյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), արտակ զեյնալյան, հիվանդանոց
անահիտ ավանեսյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), արտակ զեյնալյան, հիվանդանոց
Եվս մի քանի բուժկենտրոններում էլ տնօրենի փոփոխություն է լինելու․ Ավանեսյան
12:46 03.04.2025 (Թարմացված է: 13:09 03.04.2025) Առողջապահության նախարարը հաստատեց, որ Նարեկի Զեյանլյանի թեկնածությունը դիտարկվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի տնօրենի պաշտոնում։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը կարող է նշանակվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ այս պահին նրա թեկնածությունը հաստատման փուլում է։
Երեկ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արման Հովակիմյանը և Վ․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ազատման դիմումներ են գրել։
«Միայն այդ բուժկենտրոններում չէ, մի քանի այլ բուժկենտրոններում էլ տնօրենի փոփոխություն է լինելու»,- ասաց Ավանեսյանը՝ շեշտելով, որ դա աշխատանքի բնականոն ընթացք է։
Ավանեսյանի խոսքով՝ տնօրենների փոփոխությունը չի նշանակում, թե նրանց աշխատանքից դժգոհ էր, պարզապես նրանց ղեկավարմամբ «մի շրջափուլ անցել են, հիմա նոր շրջափուլ են սկսում»։
Հիշեցնենք, որ Նարեկ Զեյնալյանը նոյեմբերի 19-ին հայտնեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա ՔՊ–ին անդամակցում է 2021թ–ի օգոստոսի 2–ից, ԱԺ 7–րդ և 8–րդ գումարման պատգամավոր է։ Զեյնալյանը մասնագիտությամբ բժիշկ-էնդոսկոպիստ է։