https://arm.sputniknews.ru/20250403/hajastann-irani-hamar-eatm-in-andamakcelu-hartak-e-iih-despan-87467282.html
Հայաստանն Իրանի համար ԵԱՏՄ-ին անդամակցելու հարթակ է. ԻԻՀ դեսպան
Հայաստանն Իրանի համար ԵԱՏՄ-ին անդամակցելու հարթակ է. ԻԻՀ դեսպան
Sputnik Արմենիա
Դիվանագետը նշեց, որ Թեհրանը կարող է Երևանի համար ելք դառնալ դեպի նոր շուկաներ։ 03.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-03T17:20+0400
2025-04-03T17:20+0400
2025-04-03T17:20+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
մեհդի սոբհանի
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85532346_0:0:1198:674_1920x0_80_0_0_c3c1e38146359a13651b006d03777c76.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Իրանը Հայաստանը դիտարկում է որպես ԵԱՏՄ 200 միլիոնանոց շուկա, ինչպես նաև Սև ծովի ավազան մուտք գործելու համար լուրջ հարթակ: Այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ելույթ ունենալով «Հայք–Իրան. հազարամյա հարևանություն» միջազգային համաժողովում։Իրանական դիվանագետի խոսքով՝ Հայաստանը, գտնվելով Հյուսիսի և Հարավի հանգույցում, իրանական Չաբահար նավահանգստով կարող է ելք ստանալ դեպի Պարսից ծոցի ավազանի երկրներ, Հնդկաստան, Միջին Ասիա, Թուրքմենստան, Իրաք:Բացի այդ, Իրանը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում։ Դեսպանը հիշեցրեց «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխադարձ մատակարարումների մասին։ Այս համատեքստում Թեհրանը պատրաստ է ավելացնել Հայաստան կապույտ վառելիքի մատակարարման ծավալները։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85532346_134:0:1198:798_1920x0_80_0_0_3815d12a3de9fb4205438ed1f6cb3415.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, մեհդի սոբհանի, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, մեհդի սոբհանի, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Հայաստանն Իրանի համար ԵԱՏՄ-ին անդամակցելու հարթակ է. ԻԻՀ դեսպան
Դիվանագետը նշեց, որ Թեհրանը կարող է Երևանի համար ելք դառնալ դեպի նոր շուկաներ։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Իրանը Հայաստանը դիտարկում է որպես ԵԱՏՄ 200 միլիոնանոց շուկա, ինչպես նաև Սև ծովի ավազան մուտք գործելու համար լուրջ հարթակ: Այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ելույթ ունենալով «Հայք–Իրան. հազարամյա հարևանություն» միջազգային համաժողովում։
«Մենք Հայաստանը չենք դիտարկում որպես 3 միլիոնանոց շուկա, այլ որպես ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկա դուրս գալու հարթակ»,-ասաց դեսպանը:
Իրանական դիվանագետի խոսքով՝ Հայաստանը, գտնվելով Հյուսիսի և Հարավի հանգույցում, իրանական Չաբահար նավահանգստով կարող է ելք ստանալ դեպի Պարսից ծոցի ավազանի երկրներ, Հնդկաստան, Միջին Ասիա, Թուրքմենստան, Իրաք:
Բացի այդ, Իրանը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում։ Դեսպանը հիշեցրեց «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխադարձ մատակարարումների մասին։ Այս համատեքստում Թեհրանը պատրաստ է ավելացնել Հայաստան կապույտ վառելիքի մատակարարման ծավալները։