https://arm.sputniknews.ru/20250403/anverahskeli-varchararutjan-dem-pajqary-chi-avartvel-amn-pvokhnakhagahy-maski-apagaji-masin-87480101.html
Անվերահսկելի վարչարարության դեմ պայքարը չի ավարտվել. ԱՄՆ փոխնախագահը՝ Մասկի ապագայի մասին
Անվերահսկելի վարչարարության դեմ պայքարը չի ավարտվել. ԱՄՆ փոխնախագահը՝ Մասկի ապագայի մասին
Sputnik Արմենիա
Ջեյ Դի Վենսը նշել է, որ Իլոն Մասկը կմնա Դոնալդ Թրամփի ընկերն ու խորհրդատուն։ 03.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-03T20:08+0400
2025-04-03T20:08+0400
2025-04-03T20:13+0400
ամն
իլոն մասկ
ջեյմս դեյվիդ վենս
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0e/85770072_0:328:3058:2048_1920x0_80_0_0_9dfc0336880789ef2f3afff342b4ed3c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Գործարար Իլոն Մասկը կշարունակի ԱՄՆ կառավարության հետ աշխատել որպես խորհրդական, երկրում անվերահսկելի վարչարարության»դեմ նրա պայքարը դեռ չի ավարտվել: Այս մասին «Fox News» հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։«Պետք է կրճատել այս աներևակայելի ուռճացված վարչական ապարատը, որը խանգարում է ամերիկյան ժողովրդի կամքին և չափազանց թանկ գին ունի», – ասել է նա:Վենսի խոսքով՝ Մասկն ու թիմը կարողացել են բացահայտել խարդախության ծավալուն սխեմաներ։ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Մասկը կմնա ամերիկյան վարչակազմի մերձավոր բարեկամը:«Նա նախկինի պես լինելու է մեր՝ իմ և նախագահի ընկերն ու խորհրդատուն։ Նա արդեն շատ բան է արել, բայց դեռ բազմաթիվ աշխատանք կա», - ասել է Վենսը։Հիշեցնենք` «Politico»–ն այսօր հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմին հայտնել է, թե Միացյալ Նահանգների պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկն առաջիկա շաբաթներին պաշտոնաթող է լինելու։ Թրամփը միաժամանակ ասել է, որ կցանկանար նրան հնարավորինս երկար պահել կառավարության թիմում:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0e/85770072_396:285:2746:2048_1920x0_80_0_0_bc8193c87ecedf0d90123e828c530773.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իլոն մասկ, ջեյմս դեյվիդ վենս, պաշտոն
ամն, իլոն մասկ, ջեյմս դեյվիդ վենս, պաշտոն
Անվերահսկելի վարչարարության դեմ պայքարը չի ավարտվել. ԱՄՆ փոխնախագահը՝ Մասկի ապագայի մասին
20:08 03.04.2025 (Թարմացված է: 20:13 03.04.2025) Ջեյ Դի Վենսը նշել է, որ Իլոն Մասկը կմնա Դոնալդ Թրամփի ընկերն ու խորհրդատուն։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Գործարար Իլոն Մասկը կշարունակի ԱՄՆ կառավարության հետ աշխատել որպես խորհրդական, երկրում անվերահսկելի վարչարարության»դեմ նրա պայքարը դեռ չի ավարտվել: Այս մասին «Fox News» հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Պետք է կրճատել այս աներևակայելի ուռճացված վարչական ապարատը, որը խանգարում է ամերիկյան ժողովրդի կամքին և չափազանց թանկ գին ունի», – ասել է նա:
Վենսի խոսքով՝ Մասկն ու թիմը կարողացել են բացահայտել խարդախության ծավալուն սխեմաներ։
«DOGE-ի աշխատանքն անգամ մոտ չէ ավարտին։ Նայեք բոլոր կեղծ դրամաշնորհներին, այն մարդկանց, որոնք 150 տարեկան են ու սոցիալական վճարներ են ստանում: Սոցապահովության համակարգի զանգերի 40%-ը խաբեբաներն են կատարում։ Դա նշանակում է, որ մնացած 60%-ը ստիպված է սպասել», - հավելել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Մասկը կմնա ամերիկյան վարչակազմի մերձավոր բարեկամը:
«Նա նախկինի պես լինելու է մեր՝ իմ և նախագահի ընկերն ու խորհրդատուն։ Նա արդեն շատ բան է արել, բայց դեռ բազմաթիվ աշխատանք կա», - ասել է Վենսը։
Հիշեցնենք` «Politico»–ն այսօր
հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմին հայտնել է, թե Միացյալ Նահանգների պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկն առաջիկա շաբաթներին պաշտոնաթող է լինելու։ Թրամփը միաժամանակ ասել է, որ կցանկանար նրան հնարավորինս երկար պահել կառավարության թիմում: