https://arm.sputniknews.ru/20250403/anhnazandutjun-nubarashen-qkhum-fizikakan-uzhi-gvortsadrum-khuzarkutjun-khcerum-87464476.html
Անհնազանդություն «Նուբարաշեն» ՔԿՀ–ում. ֆիզիկական ուժի գործադրում, խուզարկություն խցերում
Անհնազանդություն «Նուբարաշեն» ՔԿՀ–ում. ֆիզիկական ուժի գործադրում, խուզարկություն խցերում
Sputnik Արմենիա
ՔԿՀ–ում պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկ, որի արդյունքում էլ սկսվել է մյուս կալանավորների կողմից անհնազանդությունը։ 03.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-03T15:37+0400
2025-04-03T15:37+0400
2025-04-04T18:02+0400
հայաստան
«նուբարաշեն» քկհ
կալանավոր
դատապարտյալ
անհնազանդության ակցիա
քրեական հեղինակություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1045/62/10456245_0:268:1600:1168_1920x0_80_0_0_0ed117e2157be76d7dac7e2ee44a5534.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. «Նուբարաշեն» ՔԿՀ–ում գտնվող մի քանի կալանավորներ ու ցմահ դատապարտյալներ այսօր դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։Ավելի վաղ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը սոցցանցում գրել էր, որ «Նուբարաշենում» ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել, ինքն այդ մասին հայտնել է ՄԻՊ-ին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ հայտարարել էր, որ ահազանգից հետո արագ արձագանքման խումբ է մեկնել ՔԿՀ։Նավիկյանը տեղեկացրեց, որ ՔԿՀ դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։Նա վստահեցրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի ծառայողները բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն ապարդյուն։Արդյունքում ՀՀ քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողների հետ համատեղ հատուկ միջոցառումներ են ձեռնարկել ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու համար։«Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ»,– ընդգծեց նա։Կատարված գործողություններից հետո երկու դատապարտյալ հայտարարել է հնարավոր կոտրվածքների մասին, սակայն հիմնարկի բուժանձնակազմի կողմից իրականացված ռենտգեն հետազոտության արդյունքում նրանց մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1045/62/10456245_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d3cc6d05f3a4665f40a920e4cd5d0c16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «նուբարաշեն» քկհ, կալանավոր, դատապարտյալ, անհնազանդության ակցիա, քրեական հեղինակություն
հայաստան, «նուբարաշեն» քկհ, կալանավոր, դատապարտյալ, անհնազանդության ակցիա, քրեական հեղինակություն
Անհնազանդություն «Նուբարաշեն» ՔԿՀ–ում. ֆիզիկական ուժի գործադրում, խուզարկություն խցերում
15:37 03.04.2025 (Թարմացված է: 18:02 04.04.2025) ՔԿՀ–ում պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկ, որի արդյունքում էլ սկսվել է մյուս կալանավորների կողմից անհնազանդությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. «Նուբարաշեն» ՔԿՀ–ում գտնվող մի քանի կալանավորներ ու ցմահ դատապարտյալներ այսօր դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Ավելի վաղ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը սոցցանցում գրել էր, որ «Նուբարաշենում» ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել, ինքն այդ մասին հայտնել է ՄԻՊ-ին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ
հայտարարել էր, որ ահազանգից հետո արագ արձագանքման խումբ է մեկնել ՔԿՀ։
Նավիկյանը տեղեկացրեց, որ ՔԿՀ դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։
«Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները` քրեական ենթամշակույթի և այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Ի աջակցություն նրա՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն»,– պարզաբանեց Նավիկյանը։
Նա վստահեցրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի ծառայողները բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն ապարդյուն։
Արդյունքում ՀՀ քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողների հետ համատեղ հատուկ միջոցառումներ են ձեռնարկել ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու համար։
«Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ»,– ընդգծեց նա։
Կատարված գործողություններից հետո երկու դատապարտյալ հայտարարել է հնարավոր կոտրվածքների մասին, սակայն հիմնարկի բուժանձնակազմի կողմից իրականացված ռենտգեն հետազոտության արդյունքում նրանց մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել։