https://arm.sputniknews.ru/20250403/33-dzevachapy-kareli-e-ogtagvortsel-erevani-ev-baqvi-mijev-khaghaghutjan-hasnelu-hamar-svobhani-87457450.html
«3+3» ձևաչափը կարելի է օգտագործել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու համար. Սոբհանի
«3+3» ձևաչափը կարելի է օգտագործել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու համար. Սոբհանի
Sputnik Արմենիա
Իրանը, կապեր պահպանելով Երևանի և Բաքվի հետ, հանդես է գալիս սահմանին կայունության և խաղաղության օգտին։ 03.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-03T13:17+0400
2025-04-03T13:17+0400
2025-04-03T13:21+0400
մեհդի սոբհանի
հարավային կովկաս
«3+3» ձևաչափ
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87450450_0:0:1210:682_1920x0_80_0_0_b7e3efde1660f4718f18333100a0f9a5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. «3+3» տարածաշրջանային ձևաչափը կարող է օգտագործվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։ Երևանի պետական համալսարանում «Շանհայյան ոգու առաջմղում. ՇՀԿ-ն գործողության մեջ» թեմայով սեմինարի շրջանակում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։Դեսպանի խոսքով՝ տարածաշրջանը նոր լարվածության կամ պատերազմի չի դիմանա։Թեհրանում հույս ունեն, որ բոլոր կողմերը հավատարիմ կմնան խաղաղության և հանգստության ապահովմանն ուղղված սկզբունքներին։ Սոբհանին նշեց, որ Իրանի իշխանությունները պատրաստ են աջակցել ցանկացած ձևաչափի, որը կառաջարկեն կողմերը խաղաղության հասնելու համար։Անկարան կառաջարկի, որ Թբիլիսին ընդգրկվի «3+3» տարածաշրջանային հարթակում«Կարծում եմ, որ այս առումով «3+3»-ը լավ տարածաշրջանային ձևաչափ է, և դրա կիրառմամբ կարելի է շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր», – ասաց դեսպանը։Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համագործակցության հարցերով վեցակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) խորհրդակցությունների ձևաչափի գործարկումը 2020 թվականի վերջին առաջարկել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Արդեն երեք հանդիպում է կայացել, որոնց չի մասնակցել Վրաստանը։
հարավային կովկաս
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87450450_103:0:1178:806_1920x0_80_0_0_f94ddebc955c07240e3e4261e0bab4bb.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեհդի սոբհանի, հարավային կովկաս, «3+3» ձևաչափ, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան
մեհդի սոբհանի, հարավային կովկաս, «3+3» ձևաչափ, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան
«3+3» ձևաչափը կարելի է օգտագործել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու համար. Սոբհանի
13:17 03.04.2025 (Թարմացված է: 13:21 03.04.2025) Իրանը, կապեր պահպանելով Երևանի և Բաքվի հետ, հանդես է գալիս սահմանին կայունության և խաղաղության օգտին։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. «3+3» տարածաշրջանային ձևաչափը կարող է օգտագործվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։ Երևանի պետական համալսարանում «Շանհայյան ոգու առաջմղում. ՇՀԿ-ն գործողության մեջ» թեմայով սեմինարի շրջանակում
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Իրանը կապի մեջ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ և հանդես է գալիս սահմանին կայունության և խաղաղության օգտին։ Այդ քննարկումների ժամանակ կողմերին կոչ ենք անում շարժվել խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ... Իրանը կարծում է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կհանգեցնի լարվածության», – ասաց Սոբհանին՝ մեկնաբանելով սահմանին ադրբեջանական զինուժի կողմից իրականացվող կրակոցների մասին հարցը։
Դեսպանի խոսքով՝ տարածաշրջանը նոր լարվածության կամ պատերազմի չի դիմանա։
Թեհրանում հույս ունեն, որ բոլոր կողմերը հավատարիմ կմնան խաղաղության և հանգստության ապահովմանն ուղղված սկզբունքներին։ Սոբհանին նշեց, որ Իրանի իշխանությունները պատրաստ են աջակցել ցանկացած ձևաչափի, որը կառաջարկեն կողմերը խաղաղության հասնելու համար։
«Կարծում եմ, որ այս առումով «3+3»-ը լավ տարածաշրջանային ձևաչափ է, և դրա կիրառմամբ կարելի է շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր», – ասաց դեսպանը։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համագործակցության հարցերով վեցակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) խորհրդակցությունների ձևաչափի գործարկումը 2020 թվականի վերջին առաջարկել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Արդեն երեք հանդիպում է կայացել, որոնց չի մասնակցել Վրաստանը։