00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:57
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի գաղտնիքը. ո՞վ է Ջիգարխանյանի նախկին կնոջ երեխայի հայրը

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցՎիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2025
Բաժանորդագրվել
Երեխայի լույս աշխարհ գալը մեծ աղմուկ է բարձրացրել։ Ոմանք հոր դերում մատնանշում են դերասան Դմիտրի Խառատյանին, որն անսպասելիորեն հանդես է եկել ի պաշտպանություն Ռոմանովսկայայի և հայտարարել, որ վերջինս երկարացրել է Ջիգարխանյանի կյանքը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Աղմկահարույց ամուսնալուծությունից մինչև խորհրդավոր մայրություն. Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կրկին ուշադրության կենտրոնում է։ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը 46 տարեկանում մայրացել է և կտրականապես հրաժարվում է բացահայտել, թե ով է երեխայի հայրը:
ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ նրանց պատմությունը սկսվել է 1994 թվականին, երբ 16-ամյա Վիտալինան Կիևում ինքնագիր էր խնդրել Ջիգարխանյանից։ Տարիներ անց նրանք նորից են հանդիպում՝ Վիտալինայի երաժշտական տաղանդի և գործընկերների երաշխավորագրերի շնորհիվ։ Շուտով դաշնակահարուհին դառնում է թատրոնի տնօրենը, իսկ 2016 թվականին՝ Ջիգարխանյանի կինը։ Սակայն միությունը երկար չի տևում․ 2017 թվականին սկսված սկանդալն ավարտվում է աղմկահարույց ապահարզանով և ֆինանսական խախտումների մասին հետաքննությամբ։
«Ժամադրված էի Ջիգարխանյանի հետ». դերասանի նախկին կինը ցուցադրել է «պատմական» զգեստը
2020 թվականին Ջիգարխանյանի մահից հետո ժառանգության համար կռիվ սկսվեց։ Նախկին կնոջը ոչինչ բաժին չհասավ՝ կտակը փոխվել էր նրա բացակայության ժամանակ։
Եվ ահա նոր շրջադարձ: 2025 թվականի մարտին Վիտալինան դուստր է ունեցել։ Երեխայի հոր անունը չի բացահայտվում։ Մինչև երեխայի ծնվելը նա թաքցնում էր հղիությունը՝ խուսափելով հրապարակայնությունից։
Երեխայի լույս աշխարհ գալը նոր խոսակցությունների առիթ է դարձել։ Ոմանք հոր դերում մատնանշում են դերասան Դմիտրի Խառատյանին, որն անսպասելիորեն հանդես է եկել ի պաշտպանություն Ռոմանովսկայայի և հայտարարել, որ վերջինս երկարացրել է Ջիգարխանյանի կյանքը։ Մյուսները նշում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի գիտակ Վիկտոր Սիդնևին, որին Վիտալինայի կողքին հաճախ էին տեսնում 2018-2019 թվականներին։ Նշվում է նաև երգիչ Պրոխոր Շալյապինի անունը, սակայն վերջինս հերքում է լուրերը:
Ջիգարխանյանի նախկին կինը խախտել է լռությունը և պատմել ճշմարտությունը երկու միլիոնի մասին
Կա նաև ոչ այդքան հետաքրքիր տարբերակ՝ վերարտադրողական տեխնոլոգիաներ։ 46 տարեկան Վիտալինան կարող էր օգտվել արտամարմնային բեղմնավորումից կամ դոնորի նյութից։ Նա չի ժխտում, որ երջանիկ է անձնական կյանքում, բայց գաղտնիություն է պահպանում:
«Իմ անձնական կյանքում ամեն ինչ կարգին է։ Կյանքը պետք է բարգավաճի, ոչ թե կանգ առնի»,-հակիրճ հայտարարում է նա:
Ինչպես երևում է՝ դաշնակահարուհին նորից ապրում է սեփական սցենարով, իսկ հանրությանը մնում է միայն գուշակություններ անել։
Լրահոս
0