https://arm.sputniknews.ru/20250402/ukrainaji-orinaky-cujc-e-talis-azgajin-shaheric-hrazharvelu-hetevanqnery-despan-kvopirkin-87425666.html
Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս ազգային շահերից հրաժարվելու հետևանքները. դեսպան Կոպիրկին
Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս ազգային շահերից հրաժարվելու հետևանքները. դեսպան Կոպիրկին
Sputnik Արմենիա
Միջազգային ասպարեզում Ռուսաստանին քաղաքականապես և տնտեսապես մեկուսացնելու նպատակով ուկրաինական ճգնաժամը օգտագործելու փորձերն ամբողջությամբ տապալվել են։ 02.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-02T16:20+0400
2025-04-02T16:20+0400
2025-04-02T16:34+0400
սերգեյ կոպիրկին
ուկրաինա
հայաստան
ռուսաստան
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87421657_0:120:1280:840_1920x0_80_0_0_f7d8760eb8ad630f68dd16291cd48264.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Աշխարհի պետությունների մեծ մասը չի ենթարկվում հավաքական Արևմուտքի ազդեցությանը և շարունակում է տարբեր ձևաչափերով և ոլորտներում զարգացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արևելք–Արևմուտք դիմակայություն։ Ուկրաինական հարթություն։ Ապագայի սցենարներ» գիտաժողովում։ՀՀ անվտանգությունը ապահովում են ռուս զինվորականները, ոչ թե արևմտյան խոստումները. դեսպանՆրա խոսքով՝ հավաքական հարավի և արևելքի ժողովուրդները գիտակցում են, որ արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման համար ինքնիշխան և ուժեղ Ռուսաստանը կարևոր գործոն է՝ հիմնված ոչ թե բառերի, այլ ՄԱԿ-ի իրական սկզբունքների և կանոնադրությունների վրա:Նա ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր: Հակամարտության քաղաքական լուծման հստակ պայմանները հնչեցվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ 2024 թվականի հունիսի 14-ին ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ Այդ նույն դրույթները հաստատվել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի շփումներում։«Մեր երկիրը պատրաստ է կառուցողական փոխգործակցության արևմտյան վերնախավերի այն ներկայացուցիչների հետ, որոնք իսկապես շահագրգռված են Եվրոպայում և աշխարհում իրադրության ապաէսկալացմամբ և կայունացմամբ և պատրաստ են հակամարտության կայուն կարգավորման ուղղությամբ կատարել առարկայական աշխատանք՝ հաշվի առնելով Ռուսաստանի անվտանգության օրինական շահերը», - հայտարարել է դեսպանը:Լավրովը հանդիպել է ԱՊՀ երկրների դեսպանների հետ. ներկա է եղել նաև ԱրսենյանըՆա նաև նշել է, որ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացման համար օգտագործելու փորձերն անարդյունավետ են եղել: Նրա կարծիքով՝ անցկացվող քննարկումները հայ հասարակությանը թույլ են տալիս ավելի խորը հասկանալ ուկրաինական ողբերգության արմատական պատճառները։Դեսպանն ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ռուսաստանի և Արևմուտքի դարավոր դիմակայության ուղղակի հետևանքն ու շարունակությունն է:
ուկրաինա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87421657_0:0:1280:960_1920x0_80_0_0_ede38ef5fb48b658ff05ff0fea51ccc9.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, ուկրաինա, հայաստան, ռուսաստան, արևմուտք
սերգեյ կոպիրկին, ուկրաինա, հայաստան, ռուսաստան, արևմուտք
Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս ազգային շահերից հրաժարվելու հետևանքները. դեսպան Կոպիրկին
16:20 02.04.2025 (Թարմացված է: 16:34 02.04.2025) Միջազգային ասպարեզում Ռուսաստանին քաղաքականապես և տնտեսապես մեկուսացնելու նպատակով ուկրաինական ճգնաժամը օգտագործելու փորձերն ամբողջությամբ տապալվել են։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Աշխարհի պետությունների մեծ մասը չի ենթարկվում հավաքական Արևմուտքի ազդեցությանը և շարունակում է տարբեր ձևաչափերով և ոլորտներում զարգացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արևելք–Արևմուտք դիմակայություն։ Ուկրաինական հարթություն։ Ապագայի սցենարներ» գիտաժողովում։
Նրա խոսքով՝ հավաքական հարավի և արևելքի ժողովուրդները գիտակցում են, որ արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման համար ինքնիշխան և ուժեղ Ռուսաստանը կարևոր գործոն է՝ հիմնված ոչ թե բառերի, այլ ՄԱԿ-ի իրական սկզբունքների և կանոնադրությունների վրա:
«Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս, թե ինչի կարող է հանգեցնել սեփական ազգային շահերից պետության հրաժարումը և Ռուսաստանի հետ առճակատման պայմաններում Արևմուտքի ապակառուցողական աշխարհաքաղաքական սցենարների իրականացման գործիքի վերածվելը», - նշել է Կոպիրկինը:
Նա ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր: Հակամարտության քաղաքական լուծման հստակ պայմանները հնչեցվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ 2024 թվականի հունիսի 14-ին ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ Այդ նույն դրույթները հաստատվել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի շփումներում։
«Մեր երկիրը պատրաստ է կառուցողական փոխգործակցության արևմտյան վերնախավերի այն ներկայացուցիչների հետ, որոնք իսկապես շահագրգռված են Եվրոպայում և աշխարհում իրադրության ապաէսկալացմամբ և կայունացմամբ և պատրաստ են հակամարտության կայուն կարգավորման ուղղությամբ կատարել առարկայական աշխատանք՝ հաշվի առնելով Ռուսաստանի անվտանգության օրինական շահերը», - հայտարարել է դեսպանը:
Նա նաև նշել է, որ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացման համար օգտագործելու փորձերն անարդյունավետ են եղել: Նրա կարծիքով՝ անցկացվող քննարկումները հայ հասարակությանը թույլ են տալիս ավելի խորը հասկանալ ուկրաինական ողբերգության արմատական պատճառները։
Դեսպանն ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ռուսաստանի և Արևմուտքի դարավոր դիմակայության ուղղակի հետևանքն ու շարունակությունն է: