https://arm.sputniknews.ru/20250402/tramabanakan-chi-lini-pajmanagiry-stvoragrvi-hh-qaghaqacinery-geri-linen-baqvum-khandanjan-87427319.html
Տրամաբանական չի լինի` պայմանագիրը ստորագրվի, ՀՀ քաղաքացիները գերի լինեն Բաքվում. Խանդանյան
Տրամաբանական չի լինի` պայմանագիրը ստորագրվի, ՀՀ քաղաքացիները գերի լինեն Բաքվում. Խանդանյան
Sputnik Արմենիա
Խանդանյանը չցանկացավ մեկնաբանել Ադրբեջանի իր պաշտոնակցի խոսքերը։ 02.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-02T17:15+0400
2025-04-02T17:15+0400
2025-04-02T17:16+0400
հայաստան
ադրբեջան
գերի
սարգիս խանդանյան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/41/17604127_0:78:1500:922_1920x0_80_0_0_3a1561713671528008fd5c139c1e3166.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակման և նրանց Հայաստան վերադարձնելու հարցի շուրջ շարունակական դիվանագիտական աշխատանք է տարվում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:Խանդանյանի խոսքով` ՀՀ–ի ակնկալիքն այն է, որ որքան հնարավոր է շուտ ազատ արձակվեն գերիները, որովհետև դա հումանիտար հարց է։«Ես կարծում եմ` քաղաքական դիվանագիտական բանակցություններում որպես նախապայման դրա ներառումը ընդունելի չէ»,– հավելեց նա։Ըստ պատգամավորի` Հայաստանն անում է քայլեր, որոնք կառուցողական են ու նպաստում են գործընթացի առաջխաղացմանն ու չլճացմանը, նման քայլերից ամենացցունը խաղաղության պայմանագրի տեքստերի շուրջ համաձայնության գալն էր և առաջարկը՝ բանակցություններ սկսել ստորագրման շուրջ։Խանդանյանը չցանկացավ մեկնաբանել Ադրբեջանի իր պաշտոնակցի խոսքերը, որը նրան «պոպուլիստ» էր անվանել։«Ես դա չեմ կիսում, բայց եթե դա այդպիսի ընկալում ունի, ինձ համար պրոբլեմ չէ լինել պոպուլիստ, եթե դա միտված է խաղաղությանը»,- ընդգծեց Խանդանյանը։Նրա կարծիքով՝ պոպուլիզմը շատ սարսափելի բառ չէ, պետք չէ դրանից վախենալ։«Ես դրանից բացարձակ վատ չեմ զգացել»,–ասաց նա։Հիշեցնենք՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովը մերժել է ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի՝ հանձնաժողովների հանդիպում անցկացնելու առաջարկը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/41/17604127_84:0:1417:1000_1920x0_80_0_0_cac1b3a05d27c5b1a62690a20335a065.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, գերի, սարգիս խանդանյան, խաղաղության պայմանագիր
հայաստան, ադրբեջան, գերի, սարգիս խանդանյան, խաղաղության պայմանագիր
Տրամաբանական չի լինի` պայմանագիրը ստորագրվի, ՀՀ քաղաքացիները գերի լինեն Բաքվում. Խանդանյան
17:15 02.04.2025 (Թարմացված է: 17:16 02.04.2025) Խանդանյանը չցանկացավ մեկնաբանել Ադրբեջանի իր պաշտոնակցի խոսքերը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակման և նրանց Հայաստան վերադարձնելու հարցի շուրջ շարունակական դիվանագիտական աշխատանք է տարվում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Այդ աշխատանքը շարունակվում է, դա ամենօրյա աշխատանք է թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ մեր խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից: Բայց նաև պիտի շեշտեմ, որ խաղաղության գործընթացը ևս ինքնին շատ կարևոր է այդ հարցի լուծման համար: Դիրքորոշումն այն է, որ գերիները պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն, և այդ դատական գործերը, այդ պրոցեսները դադարեցվեն, որովհետև դրանք անընդունելի են և մարդու ու մարդասիրական իրավունքի որևէ նորմին չեն համապատասխանում։ Տրամաբանական չի լինի, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, Հայաստանի քաղաքացիները լինեն գերեվարության մեջ Ադրբեջանում»,-ասաց նա:
Խանդանյանի խոսքով` ՀՀ–ի ակնկալիքն այն է, որ որքան հնարավոր է շուտ ազատ արձակվեն գերիները, որովհետև դա հումանիտար հարց է։
«Ես կարծում եմ` քաղաքական դիվանագիտական բանակցություններում որպես նախապայման դրա ներառումը ընդունելի չէ»,– հավելեց նա։
Ըստ պատգամավորի` Հայաստանն անում է քայլեր, որոնք կառուցողական են ու նպաստում են գործընթացի առաջխաղացմանն ու չլճացմանը, նման քայլերից ամենացցունը խաղաղության պայմանագրի տեքստերի շուրջ համաձայնության գալն էր և առաջարկը՝ բանակցություններ սկսել ստորագրման շուրջ։
Խանդանյանը չցանկացավ մեկնաբանել Ադրբեջանի իր պաշտոնակցի խոսքերը, որը նրան «պոպուլիստ» էր անվանել։
«Ես դա չեմ կիսում, բայց եթե դա այդպիսի ընկալում ունի, ինձ համար պրոբլեմ չէ լինել պոպուլիստ, եթե դա միտված է խաղաղությանը»,- ընդգծեց Խանդանյանը։
Նրա կարծիքով՝ պոպուլիզմը շատ սարսափելի բառ չէ, պետք չէ դրանից վախենալ։
«Ես դրանից բացարձակ վատ չեմ զգացել»,–ասաց նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովը
մերժել է ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի՝ հանձնաժողովների հանդիպում անցկացնելու
առաջարկը։