https://arm.sputniknews.ru/20250402/ruminiajum-meghadranq-e-nerkajacvel-zhanklvod-van-damin-zlm-87422564.html
Ռումինիայում մեղադրանք է ներկայացվել Ժան–Կլոդ Վան Դամին. ԶԼՄ
Ռումինիայում մեղադրանք է ներկայացվել Ժան–Կլոդ Վան Դամին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ժան-Կլոդ Վան Դամը մեղադրվում է խոցելի վիճակում գտնվող ռումինացի աղջիկների սեռական բնույթի ծառայություններից օգտվելու մեջ։ 02.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-02T15:12+0400
2025-04-02T15:12+0400
2025-04-02T15:12+0400
ռումինիա
ժան-կլոդ վան դամ
թրաֆիքինգ
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/2363/19/23631962_0:89:3264:1925_1920x0_80_0_0_5d37ecf18477626cc3cd37cf08c049db.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Դերասան Ժան-Կլոդ Վան Դամին Ռումինիայում մեղադրում են մարդկանց, այդ թվում՝ անչափահասների թրաֆիքինգով զբաղվող հանցավոր ցանցի ծառայություններից օգտվելու մեջ։ Այս մասին հայտնում Pro TV հեռուստաալիքը՝ հղում անելով տուժածներից մեկի փաստաբանին։«Քրեական գործը, որը վարում է Ռումինիայի դատախազության կազմակերպված հանցավորության և ահաբեկչության հետաքննության վարչությունը՝ կապված անչափահասների և մարդկանց վաճառքի հնարավոր ցանցի հետ, միջազգային կապեր է բացահայտել մեր մանկության կուռքերի հետ: Ժան-Կլոդ Վան Դամը մեղադրվում է խոցելի վիճակում գտնվող ռումինացի հինգ աղջիկների սեռական բնույթի ծառայություններից օգտվելու մեջ», – ասել է փաստաբան Ադրիան Կուկուլիսը:Հաղորդվում է, որ այս պնդումները հաստատող հայտարարություն է արել երիտասարդ կանանցից մեկը, որն իբր մասնակցել է այն միջոցառումներին, որտեղ Վան Դամին աղջիկներ են առաջարկել: Ցուցմունքների համաձայն՝ այդ միջադեպերը տեղի են ունեցել Կաննում, մեղադրանքն էլ կապված է շահագործման ենթարկված անձանց ծառայություններից օգտվելուն։Փաստաբանն ընդգծել է, որ տեղեկությունը հաստատվում է ականատեսի ցուցմունքով` նա հստակ ասել է` ով և ինչպես է կազմակերպել այդ միջոցառումները։
ռումինիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2363/19/23631962_290:0:2974:2013_1920x0_80_0_0_c871326e76500fcedb9074dac77a0b6e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռումինիա, ժան-կլոդ վան դամ, թրաֆիքինգ, մեղադրանք
ռումինիա, ժան-կլոդ վան դամ, թրաֆիքինգ, մեղադրանք
Ռումինիայում մեղադրանք է ներկայացվել Ժան–Կլոդ Վան Դամին. ԶԼՄ
Ժան-Կլոդ Վան Դամը մեղադրվում է խոցելի վիճակում գտնվող ռումինացի աղջիկների սեռական բնույթի ծառայություններից օգտվելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Դերասան Ժան-Կլոդ Վան Դամին Ռումինիայում մեղադրում են մարդկանց, այդ թվում՝ անչափահասների թրաֆիքինգով զբաղվող հանցավոր ցանցի ծառայություններից օգտվելու մեջ։ Այս մասին հայտնում
Pro TV հեռուստաալիքը՝ հղում անելով տուժածներից մեկի փաստաբանին։
«Քրեական գործը, որը վարում է Ռումինիայի դատախազության կազմակերպված հանցավորության և ահաբեկչության հետաքննության վարչությունը՝ կապված անչափահասների և մարդկանց վաճառքի հնարավոր ցանցի հետ, միջազգային կապեր է բացահայտել մեր մանկության կուռքերի հետ: Ժան-Կլոդ Վան Դամը մեղադրվում է խոցելի վիճակում գտնվող ռումինացի հինգ աղջիկների սեռական բնույթի ծառայություններից օգտվելու մեջ», – ասել է փաստաբան Ադրիան Կուկուլիսը:
Հաղորդվում է, որ այս պնդումները հաստատող հայտարարություն է արել երիտասարդ կանանցից մեկը, որն իբր մասնակցել է այն միջոցառումներին, որտեղ Վան Դամին աղջիկներ են առաջարկել: Ցուցմունքների համաձայն՝ այդ միջադեպերը տեղի են ունեցել Կաննում, մեղադրանքն էլ կապված է շահագործման ենթարկված անձանց ծառայություններից օգտվելուն։
Փաստաբանն ընդգծել է, որ տեղեկությունը հաստատվում է ականատեսի ցուցմունքով` նա հստակ ասել է` ով և ինչպես է կազմակերպել այդ միջոցառումները։