https://arm.sputniknews.ru/20250402/rdn-kcankanar-hhi-het-khvoracvats-haraberutjunner-unenal-hapki-shrjanakum-mirvoshnik-87426107.html
ՌԴ–ն կցանկանար ՀՀ–ի հետ խորացված հարաբերություններ ունենալ ՀԱՊԿ–ի շրջանակում. Միրոշնիկ
ՌԴ–ն կցանկանար ՀՀ–ի հետ խորացված հարաբերություններ ունենալ ՀԱՊԿ–ի շրջանակում. Միրոշնիկ
Sputnik Արմենիա
Մոսկվան չի միջամտում ինքնիշխան պետությունների, այդ թվում՝ Հայաստանի ներքին գործերին։ 02.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-02T16:42+0400
2025-04-02T16:42+0400
2025-04-02T16:43+0400
հայաստան
ռուսաստան
ռոդիոն միրոշնիկ
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87425473_0:0:1280:720_1920x0_80_0_0_c804e14da4f1db4cb9bc62677cc5d5a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի հետ ցանկացած մակարդակի փոխգործակցություն և կցանկանար ՀԱՊԿ-ի շրջանակում ունենալ խորացված ու նորմալ հարաբերություններ։ Այս մասին «Արևելք-Արևմուտք դիմակայություն։ Ուկրաինական հարթություն։ Ապագայի սցենարներ» գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի` Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին հարցին։Պատասխանելով ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության մասին Sputnik Արմենիայի հարցին՝ Միրոշնիկը նշեց, որ այդ քայլը պետք է գնահատեն երկրի քաղաքացիները՝ որքանով է այն համապատասխանում իրենց շահերին, և որքանով են իրատեսական Հայաստանի անդամակցության հեռանկարները։«Ռուսաստանը միշտ ընդգծել է, որ չի պատրաստվում միջամտել պետությունների, այդ թվում՝ Հայաստանի ներքին գործերին։ Դա ինքնուրույն որոշում է, բայց ուշադրություն դարձրեք այլ երկրների նմանատիպ գործողություններին։ Ուկրաինան վաղուց է իր Սահմանադրության մեջ ներառել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը։ Ո՞րն է այս գործընթացում այդ երկրի առաջընթացը։ Կարծում եմ` կան օրինակներ, որոնցից և՛ խորհրդարանականները, և՛ քաղաքական գործիչները պետք է բացառապես ի շահ Հայաստանի ժողովրդի հետևություններ անեն»,– նշեց նա։Նա հայկական կողմին կոչ է արեց վերլուծել, թե տնտեսապես որքանով է Հայաստանը շահագրգռված դեպի ԵՄ քայլեր անելով և տնտեսական ինչպիսի հեռանկարներ ունի: Կարևոր է նաև, թե Հայաստանն այսօր որ շուկաներում է ներկա և ինչ եկամուտներ է ստանում այդ համագործակցությունից։Փորձագիտական քննարկումը կազմակերպել է Կիրառական քաղաքականության հետազոտությունների հայկական ինստիտուտը (APRI) ՀՀ-ում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ:Հայաստանը նախատեսու՞մ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ–ի մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87425473_205:0:1165:720_1920x0_80_0_0_aa660486b745db1c76d0158f49ff97b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ռոդիոն միրոշնիկ, видео, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, ռուսաստան, ռոդիոն միրոշնիկ, видео, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ՌԴ–ն կցանկանար ՀՀ–ի հետ խորացված հարաբերություններ ունենալ ՀԱՊԿ–ի շրջանակում. Միրոշնիկ
16:42 02.04.2025 (Թարմացված է: 16:43 02.04.2025) Մոսկվան չի միջամտում ինքնիշխան պետությունների, այդ թվում՝ Հայաստանի ներքին գործերին։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի հետ ցանկացած մակարդակի փոխգործակցություն և կցանկանար ՀԱՊԿ-ի շրջանակում ունենալ խորացված ու նորմալ հարաբերություններ։ Այս մասին «Արևելք-Արևմուտք դիմակայություն։ Ուկրաինական հարթություն։ Ապագայի սցենարներ» գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը՝ պատասխանելով
Sputnik Արմենիայի` Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին հարցին։
«Մենք ողջունում ենք Ռուսաստանի և Հայաստանի միջև զարգացող տնտեսական նախագծերը, և ռուսական կողմը բաց է համագործակցելու համար», - ասաց նա:
Պատասխանելով ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության մասին
Sputnik Արմենիայի հարցին՝ Միրոշնիկը նշեց, որ այդ քայլը պետք է գնահատեն երկրի քաղաքացիները՝ որքանով է այն համապատասխանում իրենց շահերին, և որքանով են իրատեսական Հայաստանի անդամակցության հեռանկարները։
«Ռուսաստանը միշտ ընդգծել է, որ չի պատրաստվում միջամտել պետությունների, այդ թվում՝ Հայաստանի ներքին գործերին։ Դա ինքնուրույն որոշում է, բայց ուշադրություն դարձրեք այլ երկրների նմանատիպ գործողություններին։ Ուկրաինան վաղուց է իր Սահմանադրության մեջ ներառել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը։ Ո՞րն է այս գործընթացում այդ երկրի առաջընթացը։ Կարծում եմ` կան օրինակներ, որոնցից և՛ խորհրդարանականները, և՛ քաղաքական գործիչները պետք է բացառապես ի շահ Հայաստանի ժողովրդի հետևություններ անեն»,– նշեց նա։
Նա հայկական կողմին կոչ է արեց վերլուծել, թե տնտեսապես որքանով է Հայաստանը շահագրգռված դեպի ԵՄ քայլեր անելով և տնտեսական ինչպիսի հեռանկարներ ունի: Կարևոր է նաև, թե Հայաստանն այսօր որ շուկաներում է ներկա և ինչ եկամուտներ է ստանում այդ համագործակցությունից։
Փորձագիտական քննարկումը կազմակերպել է Կիրառական քաղաքականության հետազոտությունների հայկական ինստիտուտը (APRI) ՀՀ-ում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ: