00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
16:33
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմական այլընտրանք չկա. Իրանի արտգործնախարարն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին

© Photo : official site of IRNAԱբբաս Արաղչի
Աբբաս Արաղչի - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2025
Աբբաս Արաղչի
Բաժանորդագրվել
Իրանի ԱԳՆ–ն հայտնել է, որ համաձայնեցված է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Գրոսսիի այցը Թեհրան։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենքի։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «NBC News»-ի հետ զրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնագիր չկնքեն։
«Իրանը կրկին հայտարարում է, որ երբեք և ոչ մի դեպքում չի ձգտի փնտրել, արտադրել կամ ձեռք բերել միջուկային զենք: ՀԳՀԾ-ի ստորագրումից 10 տարի անց և ԱՄՆ–ի միակողմանի դուրս գալուց յոթ տարի անց որևէ ապացույց չկա, որ Իրանը խախտել է ՀԳՀԾ-ով նախատեսված իր պարտավորությունները: Դա ընդունել է նույնիսկ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը», – գրել է Արաղչին X սոցցանցում (նախկին Twitter)։
Նա նշել է, որ միջուկային ծրագրի հարցի շուրջ արևմտյան երկրների հետ Իրանի փոխգործակցության դիվանագիտական ճանապարհն ապացուցել է իր արդյունավետությունն անցյալում և կարող է արդյունավետ մնալ մինչ օրս։

«Սակայն բոլորին պետք է հստակ հասկացնել, որ ռազմական այլընտրանք չկա, էլ չեմ խոսում ռազմական ճանապարհի մասին։ Մերձավոր Արևելքում աղետալի ձախողումները, որոնք ԱՄՆ նախկին վարչակազմին ավելի քան 7 տրիլիոն դոլար արժեցան, ինքին խոսուն են», – հավելել է իրանցի դիվանագետը։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արաղչին հեռախոսով զրուցել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ, քննարկել են իրանական միջուկային ծրագրի հետ կապված բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը։ Առաջիկայում Գրոսսին կայցելի Թեհրան։
Դեռևս փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ՝ նրա դեմ ռազմական գործողությունների փոխարեն: Թրամփն ասել էր, որ ցանկանում է Իրանի հետ կնքել «վավերացված» միջուկային խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա Թեհրանին զարգանալ և բարգավաճել խաղաղ պայմաններում։ Նա կոչ էր արել անհապաղ սկսել աշխատանքները:
Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և գրել, որ նախընտրում է միջուկային հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ավելի ուշ նա հստակեցրել էր, որ դիտարկում է երկու սցենար՝ դիվանագիտական և ռազմական՝ առաջնահերթություն տալով բանակցություններին։ Ըստ «Axios»–ի` Խամենեիին ուղղված նամակում Թրամփը պայման է դրել` նոր միջուկային գործարքը կնքել երկու ամսվա ընթացքում:
Մարտի 27-ի երեկոյան Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ Թրամփի նամակի պատասխանն ուղարկվել է Օմանով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով` Թեհրանը Վաշինգտոնին ուղղված պատասխան նամակում հրաժարվել է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից, բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ։
Լրահոս
0