https://arm.sputniknews.ru/20250402/razmagerineri-vra-en-bardum-irenc-meghqy-arcakhci-patgamavvory-hh-ishkhanutjunneri-masin-87423081.html
Ռազմագերիների վրա են բարդում իրենց մեղքը. արցախցի պատգամավորը` ՀՀ իշխանությունների մասին
Ռազմագերիների վրա են բարդում իրենց մեղքը. արցախցի պատգամավորը` ՀՀ իշխանությունների մասին
Sputnik Արմենիա
Դավիթ Գալստյանի խոսքով` ՀՀ իշխանությունները շահարկում են 2016 թվականի ապրիլյան պատերազմում կորցրած 400 հա տարածքը, բայց իրենք էլ թուրք–ադրբեջանական տանդեմին մի... 02.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-02T15:21+0400
2025-04-02T15:21+0400
2025-04-02T15:25+0400
հայաստան
արցախ
գերի
դավիթ գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84933635_0:5:1601:905_1920x0_80_0_0_70be00f15d5dca1a4d875de44784264e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Եթե ռազմագերիները լինեին Հայաստանում, ՀՀ իշխանությունները չէին կարողանա խոսել 2023 թվականին Արցախում իշխանազավթման մասին, իսկ հիմա ուղղակի փորձում են իրենց մեղքը բարդել այլոց վրա։ 24news.am–ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, որն Ապրիլյան պատերազմի 9-րդ տարելիցի օրն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։Նա այսպես է պատասխանել ՀՀ իշխանությունների այն մեղադրանքին, թե 2023 թվականին Արցախում իշխանազավթում է եղել։Խոսելով ապրիլյան պատերազմից 9 տարի անց քաղած դասերից` արցախցի պատգամավորը շեշտել է` դասեր միանշանակ քաղվել են, կարճ ժամանակում ՊԲ–ն կարողացավ կանգնեցնել թշնամու առաջխաղացումը ու հաստատվեց հրադադարի ռեժիմը։Ըստ Գալստյանի` եթե չլիներ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը», 2020 թվականին հնարավոր կլիներ դիմակայել Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։«44-օրյա պատերազմի ժամանակ մարդիկ (խոսքը ՀՀ իշխանությունների մասին է. խմբ.) խուսափեցին պատասխանատվությունից, ասում էին` իբր իրենց դավաճան կասեին, եթե պատերազմը դադարեցվեր ու զոհեր չլինեին։ Այսօրվա իշխանությունը շահարկում է ապրիլյան պատերազմը, թե 400 հա հայրենիք ու բարձունք է հանձնվել, ու այդ քողի տակ թուրք–ադրբեջանական տանդեմին մի ամբողջ Արցախ նվիրեցին։ Այսօր էլ այդ նույն իշխանությունները մեր քառօրյա պատերազմի հերոսների մասով որևէ խոսք նույնիսկ չասացին»,– նշել է Գալստյանը։Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը հրաժարվեց Արցախի նախագահի պաշտոնից, օրեր անց` սեպտեմբերի 9-ին, նախագահ ընտրվեց Սամվել Շահրամանյանը։ Արցախի ամբողջական հայաթափումից հետո ՀՀ իշխանությունները սկսեցին առաջ տանել այն թեզը, թե Շահրամանյանի օրոք Արցախում իշխանազավթում է տեղի ունեցել։ Արցախյան իշխանության ներկայացուցիչները բազմիցս հերքել են այս պնդումը։Արցախցիների վերադարձի հարցում հստակ դիրքորոշում է պետք. քննարկում Ազատության հրապարակում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84933635_0:0:1425:1068_1920x0_80_0_0_e7ec0ad6180f690994d39cf52442ed2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, գերի, դավիթ գալստյան
հայաստան, արցախ, գերի, դավիթ գալստյան
Ռազմագերիների վրա են բարդում իրենց մեղքը. արցախցի պատգամավորը` ՀՀ իշխանությունների մասին
15:21 02.04.2025 (Թարմացված է: 15:25 02.04.2025) Դավիթ Գալստյանի խոսքով` ՀՀ իշխանությունները շահարկում են 2016 թվականի ապրիլյան պատերազմում կորցրած 400 հա տարածքը, բայց իրենք էլ թուրք–ադրբեջանական տանդեմին մի ամբողջ Արցախ են նվիրել։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Եթե
ռազմագերիները լինեին Հայաստանում, ՀՀ իշխանությունները չէին կարողանա խոսել 2023 թվականին Արցախում իշխանազավթման մասին, իսկ հիմա ուղղակի փորձում են իրենց մեղքը բարդել այլոց վրա։ 24news.am–ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, որն Ապրիլյան պատերազմի 9-րդ տարելիցի օրն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Նա այսպես է պատասխանել ՀՀ իշխանությունների այն մեղադրանքին, թե 2023 թվականին Արցախում իշխանազավթում է եղել։
«Այս իշխանություններն ազգը տարել են պարտության, կործանեցին Արցախը ու դրանից հետո խոսում են իշխանազավթման ու այն մարդկանց մասին, որոնք այսօր Հայաստանում չեն գտնվում (խոսքը ռազմագերիների մասին է. խմբ.)։ Այս թյուրիմացությունները փորձում են իրենց մեղքի բաժինը բարդել այն անձանց վրա, որոնք ուղղակի չեն կարող պատասխանել։ Համոզված եմ` եթե մեր ռազմագերիները Հայաստանում լինեին, ապա ՀՀ իշխանությունը չէր կարող ասել, որ 2023–ին Արցախում իշխանազավթում է եղել, քանի որ ով իշխանությունից հրաժարվել է (նկատի ունի Արայիկ Հարությունյանին. խմբ.), նրա բոլոր քայլերը համաձայնեցված էին Նիկոլ Փաշինյանի հետ»,– ասել է Գալստյանը։
Խոսելով ապրիլյան պատերազմից 9 տարի անց քաղած դասերից` արցախցի պատգամավորը շեշտել է` դասեր միանշանակ քաղվել են, կարճ ժամանակում ՊԲ–ն կարողացավ կանգնեցնել թշնամու առաջխաղացումը ու հաստատվեց հրադադարի ռեժիմը։
Ըստ Գալստյանի` եթե չլիներ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը», 2020 թվականին հնարավոր կլիներ դիմակայել Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։
«44-օրյա պատերազմի ժամանակ մարդիկ (խոսքը ՀՀ իշխանությունների մասին է. խմբ.) խուսափեցին պատասխանատվությունից, ասում էին` իբր իրենց դավաճան կասեին, եթե պատերազմը դադարեցվեր ու զոհեր չլինեին։ Այսօրվա իշխանությունը շահարկում է ապրիլյան պատերազմը, թե 400 հա հայրենիք ու բարձունք է հանձնվել, ու այդ քողի տակ թուրք–ադրբեջանական տանդեմին մի ամբողջ Արցախ նվիրեցին։ Այսօր էլ այդ նույն իշխանությունները մեր քառօրյա պատերազմի հերոսների մասով որևէ խոսք նույնիսկ չասացին»,– նշել է Գալստյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը հրաժարվեց Արցախի նախագահի պաշտոնից, օրեր անց` սեպտեմբերի 9-ին, նախագահ ընտրվեց Սամվել Շահրամանյանը։
Արցախի ամբողջական հայաթափումից հետո ՀՀ իշխանությունները սկսեցին առաջ տանել այն թեզը, թե Շահրամանյանի օրոք Արցախում իշխանազավթում է տեղի ունեցել։ Արցախյան իշխանության ներկայացուցիչները բազմիցս հերքել են այս պնդումը։