https://arm.sputniknews.ru/20250402/pmdz-varkajin-hajty-hastatelis-hashvi-karnvi-artadrvoghakanutjan-tarry-kb-nakhagah-87426717.html
ՓՄՁ վարկային հայտը հաստատելիս հաշվի կառնվի արտադրողականության տարրը. ԿԲ նախագահ
ՓՄՁ վարկային հայտը հաստատելիս հաշվի կառնվի արտադրողականության տարրը. ԿԲ նախագահ
Sputnik Արմենիա
Մարտին Գալստյանի խոսքով` միայն ՓՄՁ–բանկեր համագործակցության արդյունքում է հնարավոր, որ երկու կողմն էլ հարստանան և էլ ավելի զարգանան։ 02.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-02T17:07+0400
2025-04-02T17:07+0400
2025-04-02T17:07+0400
մարտին գալստյան
փոքր և միջին ձեռնարկություն (փմձ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82386673_0:0:1600:901_1920x0_80_0_0_3b0de442cab87ffacb051a4d3c013319.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում թե բիզնեսի, թե պետության, թե բանկային համակարգի համար կարևոր է, որ ՓՄՁ–ն զարգանա ու դառնա մեծ։ Արագածոտնի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։«21–րդ դարի բիզնեսը նորարարության բիզնես է, իսկ նորարար տեխնոլոգիաները հիմնականում մեծ ֆիրմաներում են լինում։ Այդ նպատակով մենք հիմա ծրագրեր ենք անում` նպաստելու ՓՄՁ–ների գիտելիքահեն մտածողության ձևավորմանը, որը նրանց թույլ կտա լինել մրցունակ, կենսունակ, որը նաև մեր տնտեսության համար լոկոմոտիվի դեր կխաղա»,– ընդգծեց նա։ԿԲ նախագահի խոսքով` սկսել են մարզերից, որպեսզի մարզերի գործընկերները զգան բանկերի աջակցությունը։Նա տեղեկացրեց, որ մտածում են նոր գաղափարի շուրջ, որ ՓՄՁ–ների վարկային հայտերը ներառեն արտադրողականության էլեմենտ` թվային տեխնոլոգիաների, սարքավորումների ձեռքբերման և այլն։ ԿԲ նախագաի խոսքով` այս հարցը դեռ խորհրդի նիստում չեն քննարկել, սակայն հստակ է մի բան` գնալու են այս ուղղությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82386673_30:0:1453:1067_1920x0_80_0_0_e67c23b94d0190411b614f123ba612b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտին գալստյան, փոքր և միջին ձեռնարկություն (փմձ)
մարտին գալստյան, փոքր և միջին ձեռնարկություն (փմձ)
ՓՄՁ վարկային հայտը հաստատելիս հաշվի կառնվի արտադրողականության տարրը. ԿԲ նախագահ
Մարտին Գալստյանի խոսքով` միայն ՓՄՁ–բանկեր համագործակցության արդյունքում է հնարավոր, որ երկու կողմն էլ հարստանան և էլ ավելի զարգանան։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում թե բիզնեսի, թե պետության, թե բանկային համակարգի համար կարևոր է, որ ՓՄՁ–ն զարգանա ու դառնա մեծ։ Արագածոտնի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«21–րդ դարի բիզնեսը նորարարության բիզնես է, իսկ նորարար տեխնոլոգիաները հիմնականում մեծ ֆիրմաներում են լինում։ Այդ նպատակով մենք հիմա ծրագրեր ենք անում` նպաստելու ՓՄՁ–ների գիտելիքահեն մտածողության ձևավորմանը, որը նրանց թույլ կտա լինել մրցունակ, կենսունակ, որը նաև մեր տնտեսության համար լոկոմոտիվի դեր կխաղա»,– ընդգծեց նա։
ԿԲ նախագահի խոսքով` սկսել են մարզերից, որպեսզի մարզերի գործընկերները զգան բանկերի աջակցությունը։
«Ընդհանրապես երկուստեք` միմյանց հետ աշխատելով թե բանկերը, թե ՓՄՁ–ները հարստանում, են, երբ կա համագործակցություն։ Քանի որ բանկերն ավելի մեծ են և ունեն ավելի մեծ ռեսուրս, այդ պատճառով նրանք պետք է իրենց ունեցած գիտելիքները փոխանցեն ՓՄՁ–ներին»,– հայտարարեց Գալստյանը։
Նա տեղեկացրեց, որ մտածում են նոր գաղափարի շուրջ, որ ՓՄՁ–ների վարկային հայտերը ներառեն արտադրողականության էլեմենտ` թվային տեխնոլոգիաների, սարքավորումների ձեռքբերման և այլն։ ԿԲ նախագաի խոսքով` այս հարցը դեռ խորհրդի նիստում չեն քննարկել, սակայն հստակ է մի բան` գնալու են այս ուղղությամբ։