https://arm.sputniknews.ru/20250402/migrantneri-erekhanery-dprvoc-yndunvelu-hamar-petq-e-tshisht-pataskhanen-testi-90in-vvolvodin-87408885.html
Միգրանտների երեխաները դպրոց ընդունվելու համար պետք է ճիշտ պատասխանեն թեստի 90%–ին. Վոլոդին
Միգրանտների երեխաները դպրոց ընդունվելու համար պետք է ճիշտ պատասխանեն թեստի 90%–ին. Վոլոդին
Sputnik Արմենիա
Միգրանտների երեխաները ապրիլի 1-ից ռուսաց լեզվի իմացության պարտադիր թեստավորում են հանձնում ՌԴ դպրոցներ ընդունվելու համար: 02.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-02T10:51+0400
2025-04-02T10:51+0400
2025-04-02T10:53+0400
ռուսաստան
ռուսերեն
միգրանտ
երեխա
թեստ
վյաչեսլավ վոլոդին
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/84/18048440_0:0:1600:901_1920x0_80_0_0_591a31adb67ec0e635f0b855053f38c8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Միգրանտների երեխաների թեստավորման նոր կարգը ենթադրում է, որ նրանք ՌԴ–ում դպրոց ընդունվելու համար պետք է ճիշտ պատասխանեն ռուսաց լեզվի թեստի 90%–ին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։Օրենքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ին։ ՌԴ կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայությունն առաջարկել է անցողիկ շեմ սահմանել ճիշտ պատասխանների 30%–ը, բայց այդ առաջարկը չի ընդունվել։«Այն վերամշակվել է։ Այսօրվա որոշումը ենթադրում է, որ դպրոց ընդունվելու համար պետք է ճիշտ պատասխանել թեստի 90%–ին», – գրել է Վոլոդինը Telegram-ում։Նա նշել է, որ ռուսաց լեզվի թեստավորման նյութերը (ներառյալ բանավոր մասը) մշակվել են ուսուցման յուրաքանչյուր փուլի համար:Պետդումայի նախագահը նշել է` ՌԴ կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայության կարծիքով` սա թույլ կտա գնահատել ռուսերենի իմացության մակարդակը և դպրոցական ծրագիրը հաջողությամբ յուրացնելու և ադապտացվելու հնարավորություն կընձեռի երեխաներին։Մասնագիտական բարձր որակավորում ունեցող միգրանտները Ռուսաստանում կազատվեն քննություններից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/84/18048440_180:0:1600:1065_1920x0_80_0_0_248178959717018f1914e070c8c25585.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ռուսերեն, միգրանտ, երեխա, թեստ, վյաչեսլավ վոլոդին
ռուսաստան, ռուսերեն, միգրանտ, երեխա, թեստ, վյաչեսլավ վոլոդին
Միգրանտների երեխաները դպրոց ընդունվելու համար պետք է ճիշտ պատասխանեն թեստի 90%–ին. Վոլոդին
10:51 02.04.2025 (Թարմացված է: 10:53 02.04.2025) Միգրանտների երեխաները ապրիլի 1-ից ռուսաց լեզվի իմացության պարտադիր թեստավորում են հանձնում ՌԴ դպրոցներ ընդունվելու համար:
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Միգրանտների երեխաների թեստավորման նոր կարգը ենթադրում է, որ նրանք ՌԴ–ում դպրոց ընդունվելու համար պետք է ճիշտ պատասխանեն ռուսաց լեզվի թեստի 90%–ին: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։
Օրենքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ին։ ՌԴ կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայությունն առաջարկել է անցողիկ շեմ սահմանել ճիշտ պատասխանների 30%–ը, բայց այդ առաջարկը չի ընդունվել։
«Այն վերամշակվել է։ Այսօրվա որոշումը ենթադրում է, որ դպրոց ընդունվելու համար պետք է ճիշտ պատասխանել թեստի 90%–ին», – գրել է Վոլոդինը Telegram-ում։
Նա նշել է, որ ռուսաց լեզվի թեստավորման նյութերը (ներառյալ բանավոր մասը) մշակվել են ուսուցման յուրաքանչյուր փուլի համար:
«Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ է ճիշտ պատասխանել 10 առաջադրանքներից 9-ին, 2-5–րդ դասարանների համար` 20 առաջադրանքներից 18–ին, 6-9–րդ դասարանների համար` 22 առաջադրանքներից 20–ին, 10-11-րդ դասարանների համար` 24 առաջադրանքներից 22–ին», – պարզաբանել է Վոլոդինը:
Պետդումայի նախագահը նշել է` ՌԴ կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայության կարծիքով` սա թույլ կտա գնահատել ռուսերենի իմացության մակարդակը և դպրոցական ծրագիրը հաջողությամբ յուրացնելու և ադապտացվելու հնարավորություն կընձեռի երեխաներին։