https://arm.sputniknews.ru/20250402/mardik-uzum-en-aprel-bazmabever-ashkharhum-vvolvodiny-ev-simvonjany-evrasiaji-masin-87429699.html
Մարդիկ ուզում են ապրել բազմաբևեռ աշխարհում. Վոլոդինը և Սիմոնյանը՝ «Եվրասիայի» մասին
Մարդիկ ուզում են ապրել բազմաբևեռ աշխարհում. Վոլոդինը և Սիմոնյանը՝ «Եվրասիայի» մասին
Sputnik Արմենիա
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է ուժեղացնել այն մարդկանց աջակցությունը, որոնք եվրասիական երկրներում հետապնդման են ենթարկվում կեղծ... 02.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-02T18:16+0400
2025-04-02T18:16+0400
2025-04-02T18:17+0400
«եվրասիա»
օլիմպիադա
վյաչեսլավ վոլոդին
մարգարիտա սիմոնյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87427835_83:0:1603:855_1920x0_80_0_0_4bd41d5a4cba8991a113a3ee4d2bd2b4.jpg
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ տեղի է ունեցել միջազգային համագործակցության զարգացմանն աջակցող «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության (ԻՈԱԿ) հոգաբարձուների խորհրդի նիստը: Պետդումայի կայքը հայտնում է, որ վերջերս ընդլայնվել է կազմակերպության հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահ է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը:«Պետք է դիտարկել հիմնադրամի հնարավորությունները՝ անցած տարի մեկնարկած ծրագրերը շարունակելու և հումանիտար համագործակցության ու կրթության ոլորտում նորերն իրականացնելու նպատակով։ Երիտասարդները, որոնք կմասնակցեն կազմակերպության ծրագրերին, նոր ընկերներ ձեռք կբերեն, ինչը նշանակում է, որ կզարգանան հարաբերությունները, կամրապնդվի բարեկամությունը: Մարդիկ ցանկանում են ապրել ու շփվել բազմաբևեռ աշխարհում»,- ասել է Վոլոդինը։«Եվրասիա» ԻՈԱԿ-ն արդեն իրականացնում է մոտ 100 նախագիծ և ծրագիր՝ ուղղված երիտասարդության աջակցմանը և մշակութային կապերի զարգացմանը։ Կառույցի խորհրդի ղեկավար Ալյոնա Արշինովայի խոսքով՝ կազմակերպության գլխավոր խնդիրը հետխորհրդային տարածքի երկրների հետ բարոյականության վերաբերյալ ընդհանուր հայացքների վրա հենված համագործակցության ամրապնդումն է:RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է ուժեղացնել այն մարդկանց աջակցությունը, որոնք եվրասիական երկրներում հետապնդման են ենթարկվում կեղծ մեղադրանքներով:«Անհրաժեշտ է իրավաբանական օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր ավանդական հայացքներին հավատարիմ մնալու համար հետապնդվում են արտասահմանում», - ասել է նա:RT-ի գլխավոր խմբագրի մեկ այլ նախաձեռնություն վերաբերում է ԱՊՀ երկրների դպրոցականների շրջանում ռուսաց լեզվի օլիմպիադայի անցկացմանը, որի հաղթողներին հնարավորություն կընձեռվի այցելել Ռուսաստան և սովորել այնտեղ:Հանդիպման մասնակիցները միաձայն կողմ են քվեարկել Սիմոնյանի առաջարկին։ՀՀ-ՌԴ համագործակցությունը դիտարկում ենք եվրասիական ինտեգրման համատեքստում. ԴոնչենկոՆիստին մասնակցել են նաև խորհրդի անդամները՝ Պետդումայի նախագահի տեղակալ, «Հաղթանակ 9/45» շարժման կազմկոմիտեի ղեկավար Բորիս Չերնիշովը, Պետդումայի լուսավորության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, «Եվրասիա» ԻՈԱԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, քաղաքական գործիչ, բարերար, «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Իլան Շորը, «Պրոմսվյազբանկ» ընկերության նախագահ Պյոտր Ֆրադկովը:«Եվրասիան» միջազգային համագործակցության զարգացմանն աջակցող ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն է, որն իրականացնում է ավանդական արժեքների պահպանմանը և ազգամիջյան հաղորդակցության զարգացմանն ուղղված մարդասիրական նախագծեր: «Եվրասիան» աջակցում է սոցիալական կարևորություն ունեցող նախաձեռնություններին, հնարավորություն է տալիս տարբեր մշակույթների տեր մարդկանց շփվել միմյանց հետ, զարգացնում է կրթության, բժշկության, երիտասարդական փոխանակման ոլորտների նախագծեր: Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններից է աջակցությունը դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդ մասնագետներին։Ռուսաց լեզվի աջակցության եվրասիական ասոցիացիա կստեղծվի. ՌԴ կրթության նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87427835_273:0:1413:855_1920x0_80_0_0_0e103a87c49d2a0d4d04dd30809d0633.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«եվրասիա», օլիմպիադա, վյաչեսլավ վոլոդին, մարգարիտա սիմոնյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
«եվրասիա», օլիմպիադա, վյաչեսլավ վոլոդին, մարգարիտա սիմոնյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Մարդիկ ուզում են ապրել բազմաբևեռ աշխարհում. Վոլոդինը և Սիմոնյանը՝ «Եվրասիայի» մասին
18:16 02.04.2025 (Թարմացված է: 18:17 02.04.2025) RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է ուժեղացնել այն մարդկանց աջակցությունը, որոնք եվրասիական երկրներում հետապնդման են ենթարկվում կեղծ մեղադրանքներով:
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ տեղի է ունեցել միջազգային համագործակցության զարգացմանն աջակցող «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության (ԻՈԱԿ) հոգաբարձուների խորհրդի նիստը: Պետդումայի կայքը հայտնում է, որ վերջերս ընդլայնվել է կազմակերպության հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահ է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը:
«Պետք է դիտարկել հիմնադրամի հնարավորությունները՝ անցած տարի մեկնարկած ծրագրերը շարունակելու և հումանիտար համագործակցության ու կրթության ոլորտում նորերն իրականացնելու նպատակով։ Երիտասարդները, որոնք կմասնակցեն կազմակերպության ծրագրերին, նոր ընկերներ ձեռք կբերեն, ինչը նշանակում է, որ կզարգանան հարաբերությունները, կամրապնդվի բարեկամությունը: Մարդիկ ցանկանում են ապրել ու շփվել բազմաբևեռ աշխարհում»,- ասել է Վոլոդինը։
«Եվրասիա» ԻՈԱԿ-ն արդեն իրականացնում է մոտ 100 նախագիծ և ծրագիր՝ ուղղված երիտասարդության աջակցմանը և մշակութային կապերի զարգացմանը։ Կառույցի խորհրդի ղեկավար Ալյոնա Արշինովայի խոսքով՝ կազմակերպության գլխավոր խնդիրը հետխորհրդային տարածքի երկրների հետ բարոյականության վերաբերյալ ընդհանուր հայացքների վրա հենված համագործակցության ամրապնդումն է:
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է ուժեղացնել այն մարդկանց աջակցությունը, որոնք եվրասիական երկրներում հետապնդման են ենթարկվում կեղծ մեղադրանքներով:
«Անհրաժեշտ է իրավաբանական օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր ավանդական հայացքներին հավատարիմ մնալու համար հետապնդվում են արտասահմանում», - ասել է նա:
RT-ի գլխավոր խմբագրի մեկ այլ նախաձեռնություն վերաբերում է ԱՊՀ երկրների դպրոցականների շրջանում ռուսաց լեզվի օլիմպիադայի անցկացմանը, որի հաղթողներին հնարավորություն կընձեռվի այցելել Ռուսաստան և սովորել այնտեղ:
Հանդիպման մասնակիցները միաձայն կողմ են քվեարկել Սիմոնյանի առաջարկին։
Նիստին մասնակցել են նաև խորհրդի անդամները՝ Պետդումայի նախագահի տեղակալ, «Հաղթանակ 9/45» շարժման կազմկոմիտեի ղեկավար Բորիս Չերնիշովը, Պետդումայի լուսավորության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, «Եվրասիա» ԻՈԱԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, քաղաքական գործիչ, բարերար, «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Իլան Շորը, «Պրոմսվյազբանկ» ընկերության նախագահ Պյոտր Ֆրադկովը:
«Եվրասիան» միջազգային համագործակցության զարգացմանն աջակցող ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն է, որն իրականացնում է ավանդական արժեքների պահպանմանը և ազգամիջյան հաղորդակցության զարգացմանն ուղղված մարդասիրական նախագծեր: «Եվրասիան» աջակցում է սոցիալական կարևորություն ունեցող նախաձեռնություններին, հնարավորություն է տալիս տարբեր մշակույթների տեր մարդկանց շփվել միմյանց հետ, զարգացնում է կրթության, բժշկության, երիտասարդական փոխանակման ոլորտների նախագծեր: Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններից է աջակցությունը դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդ մասնագետներին։