https://arm.sputniknews.ru/20250402/lizingi-atshy-hajastanum-hipvoteqic-het-chi-mnum-masnagety-pattsharneri-masin-87438144.html
Լիզինգի աճը Հայաստանում հիփոթեքից հետ չի մնում․ մասնագետը՝ պատճառների մասին
Լիզինգի աճը Հայաստանում հիփոթեքից հետ չի մնում․ մասնագետը՝ պատճառների մասին
Sputnik Արմենիա
Հայաստանում արդյունաբերական սարքավորումների և մեքենաների լիզինգը 2024 թվականին աճել է 34%-ով և աճի տեմպերով չի զիջում հիփոթեքային և սպառողական վարկերին։... 02.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-02T21:15+0400
2025-04-02T21:15+0400
2025-04-02T21:15+0400
լիզինգ
հայաստան
վահանակ
վարկ
բանկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87435643_0:156:1600:1056_1920x0_80_0_0_3b7bdea5d70733d2c31400424c204908.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. 2024 թվականին Հայաստանում լիզինգի ծավալներն աճել են ավելի քան մեկ երրորդով։ Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի տվյալները և լիզինգային ընկերությունների հաշվետվությունները։Լիզինգի հիմնական պահանջարկը ձևավորվում է բիզնեսի կողմից՝ հիմնականում սարքավորումներ ձեռք բերելու համար: Ֆիզիկական անձանց մասնակցությունն այս հատվածում փոքր է և հիմնականում կապված է արևային վահանակների գնման հետ։Լիզինգային ընկերությունների տվյալների համաձայն՝ 2024 թվականին լիզինգի ծավալներն աճել են մոտ 14%-ով։ Բանկերն է՛լ ավելի ակտիվ դինամիկա են ցույց տալիս․ Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ վերջին երկու տարվա ընթացքում նրանց լիզինգային պորտֆելը տարեկան աճում է տասնյակ տոկոսներով։ 2024 թվականին աճը կազմել է ավելի քան 60%։ Ընդհանուր առմամբ շուկան աճել է 34%-ով՝ հասնելով 207 մլրդ դրամի (մոտ 527 մլն դոլար)։Համեմատության համար նշենք, որ հիփոթեքային և սպառողական վարկավորման հատվածում աճը կազմել է 33-ական տոկոս։ Սակայն այդ շուկաներ ծավալով զգալիորեն գերազանցում են լիզինգը՝ դրանցից յուրաքանչյուրը գնահատվում է ավելի քան 1 տրլն դրամ (մոտ 2,5 մլրդ դոլար)։Լիզինգի աճը հիմնականում կապված է սուբսիդավորման գործող պետական ծրագրերի հետ. բիզնեսին փոխհատուցում են վարկերի և լիզինգային գործարքների տոկոսադրույքի մի մասը:Ավելի վաղ Հայաստանում դյուրացվել էին օգտագործված ավտոմեքենաների լիզինգի պայմանները, ինչպես նաև մշակվել էին էլեկտրական մեքենաների ձեռքբերման մեխանիզմներ:Ներկայումս ասոցիացիան նախատեսում է պետական մարմիններին առաջարկել գործարքների ձևակերպման ընթացակարգերի մեղմացում։ Ընդ որում, հաճախորդների ստուգման պահանջները (KYC) կպահպանվեն, բայց հայտերի մշակման բուն գործընթացը ավելի արագ և հարմար կդառնա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87435643_4:0:1600:1197_1920x0_80_0_0_7627a8f734a8343c287f849ba408b914.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիզինգ, հայաստան, վահանակ, վարկ, բանկ
լիզինգ, հայաստան, վահանակ, վարկ, բանկ
Լիզինգի աճը Հայաստանում հիփոթեքից հետ չի մնում․ մասնագետը՝ պատճառների մասին
Հայաստանում արդյունաբերական սարքավորումների և մեքենաների լիզինգը 2024 թվականին աճել է 34%-ով և աճի տեմպերով չի զիջում հիփոթեքային և սպառողական վարկերին։ Պետական սուբսիդիաները թույլ են տալիս նոր մեքենա կամ արևային վահանակ ձեռք բերել 0%-4% փաստացի տոկոսադրույքով:
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. 2024 թվականին Հայաստանում լիզինգի ծավալներն աճել են ավելի քան մեկ երրորդով։ Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի տվյալները և լիզինգային ընկերությունների հաշվետվությունները։
Լիզինգի հիմնական պահանջարկը ձևավորվում է բիզնեսի կողմից՝ հիմնականում սարքավորումներ ձեռք բերելու համար: Ֆիզիկական անձանց մասնակցությունն այս հատվածում փոքր է և հիմնականում կապված է արևային վահանակների գնման հետ։
Լիզինգային ընկերությունների տվյալների համաձայն՝ 2024 թվականին լիզինգի ծավալներն աճել են մոտ 14%-ով։ Բանկերն է՛լ ավելի ակտիվ դինամիկա են ցույց տալիս․ Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ վերջին երկու տարվա ընթացքում նրանց լիզինգային պորտֆելը տարեկան աճում է տասնյակ տոկոսներով։ 2024 թվականին աճը կազմել է ավելի քան 60%։ Ընդհանուր առմամբ շուկան աճել է 34%-ով՝ հասնելով 207 մլրդ դրամի (մոտ 527 մլն դոլար)։
Համեմատության համար նշենք, որ հիփոթեքային և սպառողական վարկավորման հատվածում աճը կազմել է 33-ական տոկոս։ Սակայն այդ շուկաներ ծավալով զգալիորեն գերազանցում են լիզինգը՝ դրանցից յուրաքանչյուրը գնահատվում է ավելի քան 1 տրլն դրամ (մոտ 2,5 մլրդ դոլար)։
Լիզինգի աճը հիմնականում կապված է սուբսիդավորման գործող պետական ծրագրերի հետ. բիզնեսին փոխհատուցում են վարկերի և լիզինգային գործարքների տոկոսադրույքի մի մասը:
«Գործնականում բիզնեսը լիզինգի համար տարեկան վճարում է ոչ ավելի, քան 4%, իսկ երբեմն նույնիսկ 0% է վճարում։ Այդ պատճառով այս գործիքը խիստ գրավիչ է դարձել. դրա միջոցով ամենատարբեր ակտիվներ են ձեռք բերում՝ հաստոցներից և գյուղտեխնիկայից մինչև ավտոմեքենաներ և արևային վահանակներ»,-
Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց Հայաստանի Լիզինգային ընկերությունների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը Հայաստանի Բանկերի միության կողմից Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում կազմակերպված «Փոքր և միջին բիզնեսի ֆինանսական հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովի ժամանակ։
Ավելի վաղ Հայաստանում դյուրացվել էին օգտագործված ավտոմեքենաների լիզինգի պայմանները, ինչպես նաև մշակվել էին էլեկտրական մեքենաների ձեռքբերման մեխանիզմներ:
Ներկայումս ասոցիացիան նախատեսում է պետական մարմիններին առաջարկել գործարքների ձևակերպման ընթացակարգերի մեղմացում։ Ընդ որում, հաճախորդների ստուգման պահանջները (KYC) կպահպանվեն, բայց հայտերի մշակման բուն գործընթացը ավելի արագ և հարմար կդառնա: