00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
18:39
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
18:15
45 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բերբոքը բավականաչափ պրոֆեսիոնալ չէ ՄԱԿ–ի ԳՎ–ի նախագահի պաշտոնի համար. Զախարովա

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2025
Մարիա Զախարովա
Բաժանորդագրվել
ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Բեռլինը մտադիր է ՄԱԿ-ի ԳՎ–ի նախագահ առաջադրել Անալենա Բերբոքին:
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Դժվար է պատկերացնել, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի պրոֆեսիոնալիզմն ու գիտելիքները կբավականացնեն ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նախագահի պաշտոնի համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրա դեպքում շատ ավելի կարևոր է պրոֆեսիոնալիզմը։ Ներողություն եմ խնդրում, բայց նույնիսկ վախենում եմ պատկերացնել, թե ինչպես է ՄԱԿ–ի ԳՎ–ն մի ամբողջ տարի ղեկավարելու նման սուղ գիտելիքներ ունեցող մարդը։ Դա վերաբերում է դիվանագիտությանը` քանի անգամ է նա հայտնվել սարսափելի դիվանագիտական սկանդալների մեջ, որը հենց ինքն էլ ստեղծել է», – Sputnik ռադիոկայանի եթերում ասել է Զախարովան։
ՌԴ դիվանագետի խոսքով` Գերմանիայի ԱԳ նախարարի աթոռին պատահաբար է հայտնվել` չունենալով համապատասխան գիտելիքներ և փորձ։
«Հաջորդ պահը նրա կրթության հարցում թափանցիկության բացակայությունն է։ Տեսել եմ, թե ինչպես էին շատերը փորձում գլուխ հանել դրանից. քչերի մոտ էր ստացվում։ Դժվար է ասել` ինչ կրթություն ունի մարդը։ Ինչ–որ բան Լոնդոնում, ինչ–որ հիբրիդային, կարկատած ու անհասկանալի մի բան», – նշել է Զախարովան։
Զախարովան Գերմանիայի արտգործնախարարին խորհուրդ է տվել քարտեզ, դասագիրք ու ծամոն գնել
Նա նաև հիշեցրել է, որ Բերբոքը վերմախտի սպայի թոռնուհի է և բազմիցս հայտարարել է, որ հպարտանում է իր պապով։ Զախարովայի գնահատականներով` այդ առիթով կարելի է ենթադրել, որ ՄԱԿ–ի ԳՎ ղեկավարի պաշտոնում Բերբոքի առաջադրումը պատահական չէ։
«Դա հենց Ջոկերի դժոխային քմծիծաղն է, որը պետք է ծաղրի բոլորին, դեմքը ծամածռի բոլորի վրա՝ նայելով ԳՎ–ի դահլիճ», – նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Բեռլինը մտադիր է 2025-2026 թվականներին ՄԱԿ–ի ԳՎ ղեկավար առաջադրել Անալենա Բերբոքին։
Բերբոքը Բաքվի հետ բանակցություններում Երևանի քայլերը «համարձակ զիջումներ» է որակել
Լրահոս
0