https://arm.sputniknews.ru/20250401/vardan-ghukasjanin-veragrvvogh-dzajnagrutjan-arnchutjamb-qreakan-varujt-e-nakhadzernvel-87399365.html
Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր մի ձայնագրություն, որում ենթադրաբար Վարդան Ղուկասյանը սպառնում և պահանջում էր հավաքել մի շարք մարդկանց 01.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-01T20:14+0400
2025-04-01T20:14+0400
2025-04-04T18:53+0400
հայաստան
վարդան ղուկասյան
քրեական գործ
հհ դատախազություն
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/1105/62/11056299_0:55:1600:955_1920x0_80_0_0_42a7db4c8d70974041419761c6ee312c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:Ավելի վաղ համացանցում էր հայտնվել մի ձայնագրություն, որում ենթադրաբար Վարդան Ղուկասյանը սպառնում և պահանջում էր հավաքել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու:«Անկախ դիտորդը» հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու դատախազություն՝ պահանջելով քննել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությունը:Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են անցկացվել։ Ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, որոնցից 5–ը ներկայացուցիչներ կունենան ավագանու կազմում։Նախնական հաշվարկների համաձայն` ՔՊ–ն (թեկնածուն` Սարիկ Մինասյան) հավաքել է քվեների 36,22%–ը, ՀԿԿ–ն (Վարդան Ղուկասյան)` 20,48%-ը, «Մայր Հայաստանը» (Կարեն Սիմոնյան)` 6,11%-ը, «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան)` 15,56 %–ը, «Իմ հզոր համայնքը» (Ռուբեն Մխիթարյան)` 7․87%–ը։ «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր համայնքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1105/62/11056299_128:0:1473:1009_1920x0_80_0_0_a1a6e21ba251bdbefa04374ec8094bb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարդան ղուկասյան, քրեական գործ, հհ դատախազություն, տիմ ընտրություններ
հայաստան, վարդան ղուկասյան, քրեական գործ, հհ դատախազություն, տիմ ընտրություններ
Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
20:14 01.04.2025 (Թարմացված է: 18:53 04.04.2025) Ավելի վաղ համացանցում հայտնվել էր մի ձայնագրություն, որում ենթադրաբար Վարդան Ղուկասյանը սպառնում և պահանջում էր հավաքել մի շարք մարդկանց
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
«ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)»,–հայտնեցին դատախազությունից։
Ավելի վաղ համացանցում էր հայտնվել մի ձայնագրություն, որում ենթադրաբար Վարդան Ղուկասյանը սպառնում և պահանջում էր հավաքել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու:
«Անկախ դիտորդը» հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու դատախազություն՝ պահանջելով քննել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությունը:
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի խոշորացված համայնքում
ավագանու ընտրություններ են անցկացվել։ Ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, որոնցից 5–ը ներկայացուցիչներ կունենան ավագանու կազմում։
Նախնական հաշվարկների համաձայն` ՔՊ–ն (թեկնածուն` Սարիկ Մինասյան) հավաքել է քվեների 36,22%–ը, ՀԿԿ–ն (Վարդան Ղուկասյան)` 20,48%-ը, «Մայր Հայաստանը» (Կարեն Սիմոնյան)` 6,11%-ը, «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան)` 15,56 %–ը, «Իմ հզոր համայնքը» (Ռուբեն Մխիթարյան)` 7․87%–ը։ «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր համայնքը»
հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։