00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:44
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Ղուկասյանը սպասում է Մարտուն Գրիգորյանի պատասխանին

Բաժանորդագրվել
Գյումրու քաղաքապետի թեկնածուն վստահեցրեց, որ ոչ մի դեպքում չի միանա ՔՊ–ին։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Կոմունիստական կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը սպասում է «Իմ քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի պատասխանին։ Նա այդ մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին` ակնկալո՞ւմ է, որ Գրիգորյանը կմիանա նրան։
«Ես, օրինակ, էսպես եմ ասել` եթե ընդդիմությունից որևէ մեկն ինձնից շատ ձայն հավաքի, ես միանշանակ կմիանամ իրեն՝ առանց պաշտոնի ակնկալիքի։ Գիտեմ, որ Ռուբենը ( «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյան) հայտարարություն է արել, Կարենը՝ նույնպես («Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյան)։ Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանին, հուսով եմ, որ ինչ ասել է՝ կանի, ինչ էլ պակաս է եղել, կարող ենք բանակցել, նստել, խոսել»,- ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին` պատրա՞ստ է իրեն միացած ընդդիմադիրներին տալ փոխքաղաքապետների ու վարչության պետերի պաշտոնները։
«Փոխքաղաքապետինը` ոչ, բայց մնացած որ պաշտոնը պետք լինի, պատրաստ ենք տալ»,– պատասխանեց Ղուկասյանը։
Գյումրու քաղաքապետի թեկնածուն վստահեցրեց, որ ոչ մի դեպքում չի միանա ՔՊ–ին։ Դիտարկմանը, թե Վանաձորի օրինակով նրա դեմ էլ քրեական գործեր կհարուցեն ու այդպես կճնշեն, Ղուկասյանն ընդգծեց, որ իրեն, ըստ էության, չեն կարող որևէ բանում մեղադրել։
«Չի կարող լինել նման բան, որ ինձ վախեցնեն, թե կդատեն, ես կգնամ գործարքի ու ՔՊ-ի հետ պայմանավորվածություն ձեռք կբերեմ։ Ես երբեք իրենց հետ պայմանավորվածություն ձեռք չեմ բերի։ Ինչ ուզում է, անեն, ես իրենց հետ ճանապարհ չեմ գնալու»,– ասաց նա։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են անցկացվել։ Ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք։
Անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀԿԿ–ն, «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքները, ինչպես նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։
Նախնական հաշվարկների համաձայն` մանդատները բաշխվում են այս համամասնությամբ` ՔՊ (թեկնածուն` Սարիկ Մինասյան)` 14, ՀԿԿ (Վարդան Ղուկասյան)` 8, «Մայր Հայաստան» (Կարեն Սիմոնյան)` 2, «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան)` 6, «Իմ հզոր համայնք» (Ռուբեն Մխիթարյան)` 3։
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։
Լրահոս
0