https://arm.sputniknews.ru/20250331/pajmanagir-knqeq-tantereri-het-mez-petq-che-dzer-tvats-gumary-arcakhcinern-akcia-en-anum-87340513.html
Պայմանագիր կնքեք տանտերերի հետ, մեզ պետք չէ ձեր տված գումարը. արցախցիներն ակցիա են անում
Պայմանագիր կնքեք տանտերերի հետ, մեզ պետք չէ ձեր տված գումարը. արցախցիներն ակցիա են անում
Sputnik Արմենիա
Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանա 40 000+10 000 դրամ բնակվարձի... 31.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-31T13:21+0400
2025-03-31T13:21+0400
2025-03-31T13:35+0400
հայաստան
արցախ
բողոքի ակցիա
օգնություն
բռնի տեղահանված
նարեկ մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1f/87334513_0:0:1516:853_1920x0_80_0_0_edee9ec9ea6922b800c8f454bb7cd145.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Արցախցիներն ակցիա են իրականացնում կառավարական 3–րդ շենքի դիմաց` պահանջելով վերանայել 40 +10 սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումը։ Նրանք իրենց վրդովմունքն են արտահայտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայտարարության առնչությամբ։Մկրտչյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը կրճատել է արցախցիներին տրամադրվող պետական աջակցությունը, որպեսզի նրանք արագ և ինտենսիվ ներառվեն աջակցության երկարաժամկետ ծրագրերում։ Նա ընդգծել էր, որ ի սկզբանե հայտարարվել է, որ ծրագրերը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքի տրամաբանության մեջ են, և 40+10–ը կարճաժամկետ ծրագիր էր։Դիմելով Նարեկ Մկրտչյանին` Աբրահամյանը նշեց, որ իրենք պատրաստ են այդ 5 մլն դրամը տալ նրան, թող սահմանամերձ շրջաններում բնակարան գնի ու աշխատանք գտնի այնտեղ։«Մենք հասկանում ենք, որ սա ֆինանսական մեծ բեռ է Հայաստանի համար։ Առաջարկում ենք հայտարարել, որ դուք ի վիճակի չեք մեր խնդիրները լուծել, և մենք ձեզ կաջակցենք դիմել միջազգային կազմակերպություններին և ռեսուրսներ ներգրավել մեր խնդիրների լուծման համար»,– ասաց Աբրահամյանը։Նա նշեց, որ Հայաստանում նվազագույն զամբյուղը 1 շնչի համար կազմում է 77 000 դրամ, իսկ բնակարանների վարձերը միջինում 150-200.000 դրամ են, աշխատավարձերը ցածր են, և առանց այդ օգնության մարդիկ կարող են դրսում հայտնվել։Ակցիայի մասնակիցներն ակնկալում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից որևէ պաշտոնյա կիջնի և կփորձի տալ իրենց բարձրացրած հարցերի պատասխանները։Հիշեցնենք` Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանա 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։ Աջակցություն կտրամադրվի միայն երեխաներին (մինչև 18 տարեկան), թոշակառուներին (63 տարեկանից բարձր), 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին։ Եվ նույնիսկ նրանց համար աջակցությունը կնվազի ամսական մինչև 40 000 դրամ, իսկ հուլիսից` մինչև 30 հազար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1f/87334513_68:0:1413:1009_1920x0_80_0_0_863106cf3a8c077b83e6601c5d4a6df7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, բողոքի ակցիա, օգնություն, բռնի տեղահանված, նարեկ մկրտչյան
հայաստան, արցախ, բողոքի ակցիա, օգնություն, բռնի տեղահանված, նարեկ մկրտչյան
Պայմանագիր կնքեք տանտերերի հետ, մեզ պետք չէ ձեր տված գումարը. արցախցիներն ակցիա են անում
13:21 31.03.2025 (Թարմացված է: 13:35 31.03.2025) Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանա 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը, որը բողոքի ալիք է բարձրացրել արցախցիների շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Արցախցիներն ակցիա են իրականացնում կառավարական 3–րդ շենքի դիմաց` պահանջելով վերանայել 40 +10 սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումը։ Նրանք իրենց վրդովմունքն են արտահայտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայտարարության առնչությամբ։
Մկրտչյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ
հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը կրճատել է արցախցիներին տրամադրվող պետական աջակցությունը, որպեսզի նրանք արագ և ինտենսիվ ներառվեն աջակցության երկարաժամկետ ծրագրերում։ Նա ընդգծել էր, որ ի սկզբանե հայտարարվել է, որ ծրագրերը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքի տրամաբանության մեջ են, և 40+10–ը կարճաժամկետ ծրագիր էր։
«Եթե դուք իսկապես չեք հավատում, որ այդ 40+10–ն ուղղվում է միմիայն բնակվարձերի վճարմանը, ապա դուք պայմանագիր կնքեք տանտերերի հետ, մեզ պետք չէ ձեր տված գումարը, միանգամից վճարեք տանտերերին։ ՀԿ–ները բազմիցս դիմել են ձեզ տարբեր առաջարկներով և նշել, որ ձեր առաջարկած բնակապահովման ծրագիրը չի բավարարում տեղահանվածների կարիքները։ Ձախողման առաջին պատճառներից մեկն այն է, որ սերտիֆիկատների համար նախատեսված գումարը չափազանց փոքր է, այն չի համապատասխանում բնակարանների շուկայական գներին»,– ակցիայի ժամանակ ասաց «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ–ի հիմնադիր Մարիամ Աբրահամյանը։
Դիմելով Նարեկ Մկրտչյանին` Աբրահամյանը նշեց, որ իրենք պատրաստ են այդ 5 մլն դրամը տալ նրան, թող սահմանամերձ շրջաններում բնակարան գնի ու աշխատանք գտնի այնտեղ։
«Մենք հասկանում ենք, որ սա ֆինանսական մեծ բեռ է Հայաստանի համար։ Առաջարկում ենք հայտարարել, որ դուք ի վիճակի չեք մեր խնդիրները լուծել, և մենք ձեզ կաջակցենք դիմել միջազգային կազմակերպություններին և ռեսուրսներ ներգրավել մեր խնդիրների լուծման համար»,– ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ Հայաստանում նվազագույն զամբյուղը 1 շնչի համար կազմում է 77 000 դրամ, իսկ բնակարանների վարձերը միջինում 150-200.000 դրամ են, աշխատավարձերը ցածր են, և առանց այդ օգնության մարդիկ կարող են դրսում հայտնվել։
Ակցիայի մասնակիցներն ակնկալում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից որևէ պաշտոնյա կիջնի և կփորձի տալ իրենց բարձրացրած հարցերի պատասխանները։
Հիշեցնենք` Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից
կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանա 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։ Աջակցություն կտրամադրվի միայն երեխաներին (մինչև 18 տարեկան), թոշակառուներին (63 տարեկանից բարձր), 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին։ Եվ նույնիսկ նրանց համար աջակցությունը կնվազի ամսական մինչև 40 000 դրամ, իսկ հուլիսից` մինչև 30 հազար։