https://arm.sputniknews.ru/20250331/inchu-ara-abrahamjanin-tujl-chein-talis-mutq-gvortsel-hajastan-rhm-nakhagahy-parzabanum-e-87330593.html
Ինչո՞ւ Արա Աբրահամյանին թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան. ՌՀՄ նախագահը պարզաբանում է
Ինչո՞ւ Արա Աբրահամյանին թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան. ՌՀՄ նախագահը պարզաբանում է
Sputnik Արմենիա
ՌՀՄ նախագահը հայտնեց, որ 200 բնակարան է նվիրել Արցախից տեղահանվածներին։ 31.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-31T11:42+0400
2025-03-31T11:42+0400
2025-03-31T12:42+0400
հայաստան
արա աբրահամյան
«զվարթնոց» օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1f/87330746_0:0:1600:901_1920x0_80_0_0_33036173294c3b4b566d74c4dd605a96.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը կարծում է, որ իրեն մի քանի ժամ չեն թույլատրել ՀՀ մուտք գործել, քանի որ շատ ակտիվ մասնակցում է երկրի քաղաքական կյանքին։ Նա այդ մասին հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում։Մարտի 28-ին Արա Աբրահամյանին մոտ 3 ժամ թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան, նա գտնվում էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի vip–գոտում։ Այնուհետև առանց որևէ բացատրության թույլատրեցին` ասելով` բարի գալուստ Հայաստան։Նա հիշեցրեց, թե ինչ բարեգործություններ է արել Հայաստանում` միաժամանակ ընդգծելով, որ ինքն է 100 %–ով ֆինանսավորում Ռուսաստանի հայերի միությունը։Աբրահամյանը վստահ է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ գործողություններով ցանկանում է վախեցնել արտերկրում ապրող հայերին։«Ես ոչինչ չեմ արել, որ վախենամ, իսկ ինքը պետք է վախենա, որովհետև, օրինակ, Սահմանադրություն է խախտել, երկրում անհասկանալի իրավիճակ է։ Նրա որևէ խոստում և ասած մինչ օրս չի կատարել։ Ասում էր` Ղարաբաղը մերն է, և վերջ, բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ Ղարաբաղին... բայց տեսեք` ինչ եղավ։ Ինքը չի ափսոսում, որովհետև ինքն էնտեղ դպրոց, մանկապարտեզ չի կառուցել, չի մասնակցել Ղարաբաղի կյանքին, սիրտ ու հոգի չի ներդրել։ Այնտեղ ես 6 մլն դոլարի ներդրում էի արել ու սպորտային դպրոց էի կառուցել, բայց կարող էի իմ ընկերներին, հարազատներին դա տալ, այնպես չէ, որ չէի կարող»,– ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը։Sputnik Արմենիան հետաքրքրվեց, թե օդանավակայանում ինչ են ասել, երբ թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ։«Ասացին, որ զանգի են սպասում։ Դե, կապերը լավ չեն էստեղ, ստիպված սպասեցինք 2.5 ժամ, էլի վատ չէր,– հեգնեց Աբրահամյանը և ավելացրեց, – իրենք իրավունք չունեին ինձ կանգնեցնելու»։Հարցրինք` գուցե պատճառը ՀՀ իշխանությունների հետ լարված հարաբերություննե՞րն են։«Ես իրա հետ ինչ գործ ունեմ, որ մի հատ էլ լարված լինեմ։ Ասել եմ իրեն` ինչքան շուտ հեռանա, այդքան իր օգուտն է։ Երևի ազգով փող հավաքենք, կղզի առնենք, թող գնա, գնա այնտեղ ղեկավարի։ Էս քայլին էլ դիմել են, որպեսզի հետո ասեն` արա ախպեր, տեսա՞ք` ոնց Արա Աբրահամյանին կանգնացրինք»,– եզրափակեց նա։Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը Հայաստան է ժամանել տնտեսական միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1f/87330746_122:0:1542:1065_1920x0_80_0_0_3884b3b7131287f311c538befc649ec6.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արա աբրահամյան, «զվարթնոց» օդանավակայան
հայաստան, արա աբրահամյան, «զվարթնոց» օդանավակայան
Ինչո՞ւ Արա Աբրահամյանին թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան. ՌՀՄ նախագահը պարզաբանում է
11:42 31.03.2025 (Թարմացված է: 12:42 31.03.2025) ՌՀՄ նախագահը հայտնեց, որ 200 բնակարան է նվիրել Արցախից տեղահանվածներին։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը կարծում է, որ իրեն մի քանի ժամ չեն թույլատրել ՀՀ մուտք գործել, քանի որ շատ ակտիվ մասնակցում է երկրի քաղաքական կյանքին։ Նա այդ մասին հայտնեց
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում։
Մարտի 28-ին Արա Աբրահամյանին մոտ 3 ժամ
թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան, նա գտնվում էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի vip–գոտում։ Այնուհետև առանց որևէ բացատրության թույլատրեցին` ասելով` բարի գալուստ Հայաստան։
«Երևի պատճառն այն է, որ ես բավականին ակտիվ մասնակցում եմ Հայաստանի քաղաքականությանը, հասարակական գործերին և բարեգործություն եմ անում։ Երևի ինքը (հավանաբար նկատի ունի ՀՀ վարչապետին. խմբ.) որևէ մեկին մի խնձոր չի տվել, չի նվիրել։ Իսկ Արա Աբրահամյանը Հայաստանում մոտ 200 բնակարան է նվիրել փախստականներին»,– նշեց Աբրահամյանը։
Նա հիշեցրեց, թե ինչ բարեգործություններ է արել Հայաստանում` միաժամանակ ընդգծելով, որ ինքն է 100 %–ով ֆինանսավորում Ռուսաստանի հայերի միությունը։
Աբրահամյանը վստահ է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ գործողություններով ցանկանում է վախեցնել արտերկրում ապրող հայերին։
«Ես ոչինչ չեմ արել, որ վախենամ, իսկ ինքը պետք է վախենա, որովհետև, օրինակ, Սահմանադրություն է խախտել, երկրում անհասկանալի իրավիճակ է։ Նրա որևէ խոստում և ասած մինչ օրս չի կատարել։ Ասում էր` Ղարաբաղը մերն է, և վերջ, բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ Ղարաբաղին... բայց տեսեք` ինչ եղավ։ Ինքը չի ափսոսում, որովհետև ինքն էնտեղ դպրոց, մանկապարտեզ չի կառուցել, չի մասնակցել Ղարաբաղի կյանքին, սիրտ ու հոգի չի ներդրել։ Այնտեղ ես 6 մլն դոլարի ներդրում էի արել ու սպորտային դպրոց էի կառուցել, բայց կարող էի իմ ընկերներին, հարազատներին դա տալ, այնպես չէ, որ չէի կարող»,– ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը։
Sputnik Արմենիան հետաքրքրվեց, թե օդանավակայանում ինչ են ասել, երբ թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ։
«Ասացին, որ զանգի են սպասում։ Դե, կապերը լավ չեն էստեղ, ստիպված սպասեցինք 2.5 ժամ, էլի վատ չէր,– հեգնեց Աբրահամյանը և ավելացրեց, – իրենք իրավունք չունեին ինձ կանգնեցնելու»։
Հարցրինք` գուցե պատճառը ՀՀ իշխանությունների հետ լարված հարաբերություննե՞րն են։
«Ես իրա հետ ինչ գործ ունեմ, որ մի հատ էլ լարված լինեմ։ Ասել եմ իրեն` ինչքան շուտ հեռանա, այդքան իր օգուտն է։ Երևի ազգով փող հավաքենք, կղզի առնենք, թող գնա, գնա այնտեղ ղեկավարի։ Էս քայլին էլ դիմել են, որպեսզի հետո ասեն` արա ախպեր, տեսա՞ք` ոնց Արա Աբրահամյանին կանգնացրինք»,– եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը Հայաստան է ժամանել տնտեսական միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով: