https://arm.sputniknews.ru/20250331/gjumru-ev-paraqari-yntrutjunneri-ardjunqnery-zhvoghvovrdavarutjan-vkajutjun-en-nakharar-87356182.html
Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքները ժողովրդավարության վկայություն են. նախարար
Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքները ժողովրդավարության վկայություն են. նախարար
Sputnik Արմենիա
Նարեկ Մկրտչյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատուն է, մեկնաբանել է ՀՀ երկու համայնքներում անցկացված... 31.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-31T17:50+0400
2025-03-31T17:50+0400
2025-03-31T18:51+0400
հայաստան
տիմ ընտրություններ
նարեկ մկրտչյան
գյումրի
փարաքար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84788394_0:70:1500:914_1920x0_80_0_0_b43bb89554eaeecb400e7278f3f9733e.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Գյումրու և Փարաքարի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ժողովրդավարություն կա, և եթե քաղաքացիները որոշել են քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին, ապա դա նրանց ընտրությունն է, որը պետք է հարգել։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու, աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարար Նարեկ Մկրտչյանը։Նշենք, որ Գյումրիում ամենաշատ քվեներ է հավաքել իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»` ի դեմս քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի։Լրագրողները հետաքրքրվեցին` Մկրտչյանը, որը ծնունդով Փարաքարից է, կարո՞ղ էր ազդել այդ համայնքում ընտրությունների ընթացքի վրա, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունըՆա վստահ է, որ ՔՊ–ն հաղթելու է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում տեղի են ունեցել ավագանու համամասնական ընտրություններ: Մասնակցությունը կազմել է 44.61% (58 978 ընտրող)։Գյումրիում անցկացված ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք։Անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀԿԿ–ն, «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքները, ինչպես նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։Նախնական հաշվարկների համաձայն` մանդատները բաշխվում են այս համամասնությամբ` ՔՊ (թեկնածուն` Սարիկ Մինասյան)` 14, ՀԿԿ (Վարդան Ղուկասյան)` 8, «Մայր Հայաստան» (Կարեն Սիմոնյան)` 2, «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան)` 6, «Իմ հզոր համայնք» (Ռուբեն Մխիթարյան)` 3։«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։Փարաքարի ընտրություններին մասնակցել է 3 կուսակցություն և 1 դաշինք: Նախնական արդյունքներով` ձայները բաշխվել են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (թեկնածուն` Լյուդվիգ Գյուլնազարյան)` 3669, «Միասնություն» դաշինք (ներառում է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները, թեկնածուն` Վոլոդյա Գրիգորյան)` 6508, «Ազգային առաջընթաց» կուսակցություն (թեկնածուն` Դավիթ Մինասյան)` 900, «Կայունություն» կուսակցություն (թեկնածուն` Գոռ Սարիբեկյան)` 426:
գյումրի
փարաքար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84788394_128:0:1461:1000_1920x0_80_0_0_044208f0b33ab1215ecc5a525df444a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիմ ընտրություններ, նարեկ մկրտչյան, գյումրի, փարաքար
հայաստան, տիմ ընտրություններ, նարեկ մկրտչյան, գյումրի, փարաքար
Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքները ժողովրդավարության վկայություն են. նախարար
17:50 31.03.2025 (Թարմացված է: 18:51 31.03.2025) Նարեկ Մկրտչյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատուն է, մեկնաբանել է ՀՀ երկու համայնքներում անցկացված քվեարկության արդյունքները:
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Գյումրու և Փարաքարի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ժողովրդավարություն կա, և եթե քաղաքացիները որոշել են քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին, ապա դա նրանց ընտրությունն է, որը պետք է հարգել։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու, աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նշենք, որ Գյումրիում ամենաշատ քվեներ է հավաքել իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»` ի դեմս քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի։
Լրագրողները հետաքրքրվեցին` Մկրտչյանը, որը ծնունդով Փարաքարից է, կարո՞ղ էր ազդել այդ համայնքում ընտրությունների ընթացքի վրա, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը
«Հայաստանում չկան ազդեցության գոտիներ, չկան և չեն լինի մարդիկ, որոնք կունենան ազդեցության լծակներ կոնկրետ համայնքներում»,– պատասխանեց նախարարը:
Նա վստահ է, որ ՔՊ–ն հաղթելու է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում տեղի են ունեցել
ավագանու համամասնական ընտրություններ: Մասնակցությունը կազմել է 44.61% (58 978 ընտրող)։
Գյումրիում անցկացված ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք։
Անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀԿԿ–ն, «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքները, ինչպես նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։
Նախնական հաշվարկների համաձայն` մանդատները բաշխվում են այս համամասնությամբ` ՔՊ (թեկնածուն` Սարիկ Մինասյան)` 14, ՀԿԿ (Վարդան Ղուկասյան)` 8, «Մայր Հայաստան» (Կարեն Սիմոնյան)` 2, «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան)` 6, «Իմ հզոր համայնք» (Ռուբեն Մխիթարյան)` 3։
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը»
հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։
Փարաքարի ընտրություններին մասնակցել է 3 կուսակցություն և 1 դաշինք: Նախնական արդյունքներով` ձայները բաշխվել են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (թեկնածուն` Լյուդվիգ Գյուլնազարյան)` 3669, «Միասնություն» դաշինք (ներառում է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները, թեկնածուն` Վոլոդյա Գրիգորյան)` 6508, «Ազգային առաջընթաց» կուսակցություն (թեկնածուն` Դավիթ Մինասյան)` 900, «Կայունություն» կուսակցություն (թեկնածուն` Գոռ Սարիբեկյան)` 426: