https://arm.sputniknews.ru/20250331/gitnakannery-zgushacnum-en-aregaknajin-aktivutjun-ev-magnisakan-pvotvorikner-en-spasvum-87360487.html
Գիտնականները զգուշացնում են` արեգակնային ակտիվություն և մագնիսական փոթորիկներ են սպասվում
Գիտնականները զգուշացնում են` արեգակնային ակտիվություն և մագնիսական փոթորիկներ են սպասվում
Sputnik Արմենիա
Մարտի 28-31-ը տեղի է ունեցել ընդհանուր առմամբ ավելի քան 50 արևային բռնկում, որոնցից մեկը ամենահզոր` X դասի և 11-ը` M-դասի։ 31.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-31T20:11+0400
2025-03-31T20:11+0400
2025-03-31T20:11+0400
արև
տիեզերք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/08/83748901_0:381:1557:1257_1920x0_80_0_0_653f76d9015d9e1d38d3ddbff36d595a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Գիտնականներն արեգակնային ակտիվության կայուն աճ են գրանցել։ Մարտի 31-ի գիշերը Արևի վրա գրանցվել է նախավերջին դասի հզորության երեք բռնկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։Առաջին բռնկումը տեղի է ունեցել ժամը 01:50-ին (Մոսկվայի ժամանակով), ռենտգենյան տիրույթում` թիվ 4048 (S15E68) արևային բծերի խմբում և տևել է 13 րոպե: Հաջորդ բռնկումները գրանցվել են համապատասխանաբար Մոսկվայի ժամանակով 02:19-ին և 02:48-ին:ՌԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և ՌԳԱ Արեգակնաերկրային ֆիզիկայի ինստիտուտի տեղեկություններով` մարտի 28-31-ը տեղի է ունեցել ավելի քան 50 արևային բռնկում, որոնցից մեկը ամենահզոր` X դասի և 11-ը` M-դասի։Այս շրջանն առայժմ Արև–Երկիր ուղիղ գծից մոտ 60 աստիճան հեռու է, սակայն ամեն օր մոտենում է այդ գծին 15 աստիճանով և առավելագույն ազդեցության կհասնի շաբաթվա կեսին: Ընդ որում, Երկրի վրա ազդեցությունն արդեն հնարավոր է երեքշաբթի օրվանից։Արևի բռնկումները դասակարգվում են ըստ ռենտգենյան ճառագայթման հզորության հինգ մակարդակների` A, B, C, M և X: Նվազագույն մակարդակը A0.0 է, որը համապատասխանում է մեկ քառակուսի մետրի վրա 10 նանովատ ճառագայթմանը: Յուրաքանչյուր հաջորդ դասը նշանակում է հզորության տասնապատիկ աճ: Նման բռնկումները հաճախ ուղեկցվում են արևային պլազմայի արտանետումներով, որոնք Երկիր հասնելու դեպքում կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/08/83748901_0:235:1557:1403_1920x0_80_0_0_e317075e07ba2a1b60ce4b674ced0237.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արև, տիեզերք
Գիտնականները զգուշացնում են` արեգակնային ակտիվություն և մագնիսական փոթորիկներ են սպասվում
Մարտի 28-31-ը տեղի է ունեցել ընդհանուր առմամբ ավելի քան 50 արևային բռնկում, որոնցից մեկը ամենահզոր` X դասի և 11-ը` M-դասի։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Գիտնականներն արեգակնային ակտիվության կայուն աճ են գրանցել։ Մարտի 31-ի գիշերը Արևի վրա գրանցվել է նախավերջին դասի հզորության երեք բռնկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։
Առաջին բռնկումը տեղի է ունեցել ժամը 01:50-ին (Մոսկվայի ժամանակով), ռենտգենյան տիրույթում` թիվ 4048 (S15E68) արևային բծերի խմբում և տևել է 13 րոպե: Հաջորդ բռնկումները գրանցվել են համապատասխանաբար Մոսկվայի ժամանակով 02:19-ին և 02:48-ին:
ՌԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և ՌԳԱ Արեգակնաերկրային ֆիզիկայի ինստիտուտի տեղեկություններով` մարտի 28-31-ը տեղի է ունեցել ավելի քան 50 արևային բռնկում, որոնցից մեկը ամենահզոր` X դասի և 11-ը` M-դասի։
Մասնագետները նշում են, որ ակտիվության ներկայիս աճը համակարգային բնույթ է կրում։ Արևի վրա ակտիվ հատվածների թիվն աճում է ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային կիսագնդում: Բռնկումների ամենահզոր շարքն այս պահին նկատվում է արեգակնային հասարակածից դեպի հարավ` թիվ 4048 ակտիվ շրջանում:
Այս շրջանն առայժմ Արև–Երկիր ուղիղ գծից մոտ 60 աստիճան հեռու է, սակայն ամեն օր մոտենում է այդ գծին 15 աստիճանով և առավելագույն ազդեցության կհասնի շաբաթվա կեսին: Ընդ որում, Երկրի վրա ազդեցությունն արդեն հնարավոր է երեքշաբթի օրվանից։
Արևի բռնկումները դասակարգվում են ըստ ռենտգենյան ճառագայթման հզորության հինգ մակարդակների` A, B, C, M և X: Նվազագույն մակարդակը A0.0 է, որը համապատասխանում է մեկ քառակուսի մետրի վրա 10 նանովատ ճառագայթմանը: Յուրաքանչյուր հաջորդ դասը նշանակում է հզորության տասնապատիկ աճ: Նման բռնկումները հաճախ ուղեկցվում են արևային պլազմայի արտանետումներով, որոնք Երկիր հասնելու դեպքում կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել: