00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
09:05
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Եթեր
Կարեն Սարգսյան
Կադրերի ճգնաժամ կա․ Կարեն Սարգսյան
09:47
11 ր
Վարդան Մկրտչյան
Պաշտոնական ներմուծողներից գնված Էլեմտրամոբլիների գույքահարկն ըստ նոմինալ հզորության է և ավելի քիչ է. Վարդան Մկրտչյան
09:59
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլոր ահազանգերը կքննվեն. Փաշինյանը` Գյումրու և Փարաքարի ընտրությունների մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2025
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նշել է, որ ՀՀ քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Գյումրիում և Փարաքարում ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված բոլոր ահազանգերը կքննվեն։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 30-ին Գյումրի և Փարաքար խոշորացված համայնքներում ավագանու ընտրություններ են անցկացվել։ Անկախ դիտորդներն ու ԶԼՄ ներկայացուցիչները օրվա ընթացքում արձանագրել են տարբեր տեսակի խախտումներ, ահազանգեր է ստացել նաև ոստիկանությունը։
«ՀՀ քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն` դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»,– գրել է Փաշինյանը սոցցանցում։
Նա նաև շնորհավորել է ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին։
Հիշեցնենք, որ նախնական արդյունքներով՝ Գյումրիում ամենաշատ քվեներ է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 16 938 (36%), որի համայնքապետի թեկնածուն Սարիկ Մինասյանն է։ Երկրորդ տեղում ընդդիմադիր ՀԿԿ-ն է (Վարդան Ղուկասյան, 9718 քվե կամ 20,48 %)։
Անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» դաշինքները և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։
Նախնական հաշվարկների համաձայն` այս պահի դրությամբ մանդատները բաշխվում են այս համամասնությամբ` Սարիկ Մինասյան (ՔՊ) -14, Վարդան Ղուկասյան (ՀԿԿ) - 8, Կարեն Սիմոնյան («Մայր Հայաստան») - 2, Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը») - 6, Ռուբեն Մխիթարյան («Իմ հզոր համայնք») -3։
Փարաքարի ՏԻՄ ընտրություններում, ըստ նախնախան հաշվարկների, քվեները բաշխվել են հետևյալ կերպ` «Միասնություն» դաշինք (ներառում է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները, թեկնածուն` Վոլոդյա Գրիգորյան) – 6508, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (թեկնածուն` Լյուդվիգ Գյուլնազարյան) – 3669, «Ազգային առաջընթաց» կուսակցություն (թեկնածուն` Դավիթ Մինասյան) – 900, «Կայունություն» կուսակցություն (թեկնածուն` Գոռ Սարիբեկյան) – 426:
Լրահոս
0