00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
18:17
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Եթեր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մայր Հայաստանը» պատրաստ է դառնալ լոկոմոտիվ և Գյումրիում իշխանազրկել ՔՊ–ին. Սիմոնյան

© Photo : news.amԿարեն Սիմոնյանը
Կարեն Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2025
Կարեն Սիմոնյանը
Բաժանորդագրվել
Սիմոնյանի հիմնական մտավախությունն այն է, որ իշխանությունները կեղծիքներով, շրջիկ խմբերով փորձելու են քվեարկության արդյունքները խեղաթյուրել։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է դառնալ լոկոմոտիվ և Գյումրիում իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագրին»։ Այդ մասին ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի` Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ քվեարկել է հանուն փոփոխությունների և հանուն Գյումրիում իշխանափոխության, երիտասարդության, նորության։
Անդրադառնալով ընդդիմադիր թեկնածուների համախմբմանը և կոալիցիա կազմելուն` Սիմոնյանը նշեց, որ ամենաառաջինը իրենց դաշինքն է նման դիրքորոշում հայտնել, որ պետք է կոալիցիա կազմել։
«Մենք գնում ենք մինիմալ ծրագրով, այն է` ՔՊ–ին իշխանազրկել, իսկ մաքսիմալը` ստանձնել քաղաքի կառավարումը։ Բացարձակ կապ չունի` մենք ենք մեր ձեռքերով դա իրականացնելու, թե մյուս ընդդիմադիրները։ Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի` առանց պաշտոնակռվի սատար կանգնել, աջակցել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին, որպեսզի չվիժեցնենք ընդհանուր ընդդիմության համախմբումը։ Որևէ տարաձայնության դեպքում, եթե չի ստացվելու ընդդիմադիր դաշտի համախմբումը, մենք «Մայր Հայաստան» դաշինքով պատրաստ ենք դառնալու այդ լոկոմոտիվը և ՔՊ–ին իշխանազրկենք Գյումրիում»,– հայտարարեց նա։
Սիմոնյանի հիմնական մտավախությունն այն է, որ իշխանությունները կեղծիքներով, շրջիկ խմբերով փորձելու են քվեարկության արդյունքները խեղաթյուրել։ Ըստ նրա` եթե ամեն ինչ արդար անցնի, ապա ժամը 22։00–ին ընդդիմությունը տոնելու է իր հաղթանակը, քանի որ ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը 10 տոկոսից էլ ցածր ձայն կկարողանա հավաքել։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։
Ավագանու մանդատը պահելու եմ, եթե անգամ քաղաքապետ չընտրվեմ. Ռուբեն Մխիթարյան
Լրահոս
0