https://arm.sputniknews.ru/20250329/pentagvoni-ghekavary-knvojn-ir-het-tarel-e-gaghtni-banakcutjunneri-87281633.html
Պենտագոնի ղեկավարը կնոջն իր հետ տարել է գաղտնի բանակցությունների
Պենտագոնի ղեկավարը կնոջն իր հետ տարել է գաղտնի բանակցությունների
Sputnik Արմենիա
Ընդ որում, Ջենիֆեր Հեգսեթը պաշտպանական գերատեսչության աշխատակից չէ։ 29.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-29T11:55+0400
2025-03-29T11:55+0400
2025-03-29T12:42+0400
պենտագոն
ամն
սկանդալ
կին
փիթ հեգսեթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1d/87281878_0:84:1600:984_1920x0_80_0_0_21d41506cefbf3377726aa97bfde3caa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իր կնոջը՝ Fox News-ի նախկին պրոդյուսեր Ջենիֆեր Հեգսեթին, տարել է օտարերկրյա զինվորականների հետ բանակցությունների։ Ինչպես տեղեկացնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Ռիա նովոստիին, խոսքը երկու հանդիպումների մասին է: Դրանց ընթացքում քննարկվել է գաղտնի տեղեկատվություն։Նշվում է, որ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել մարտի 6-ին Պենտագոնում և կապված է եղել նրա հետ, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային հետախուզական տվյալներ փոխանցելը: Հանդիպմանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին և բրիտանական պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Էնթոնի Ռադակինը:WSJ-ն նշում է, որ տեսականորեն նման հանդիպումներին կարող են հրավիրել ցանկացած մարդու, բայց սովորաբար մասնակիցների ցուցակները խիստ սահմանափակվում են նրանցով, ում ներկայությունը պետք է:Բայդենի որդին մուտք է ունեցել այն ավտոտնակ, որտեղ գտել են նրա հոր գաղտի փաստաթղթերը. ԶԼՄԱվելի վաղ նույնպես Պենտագոնի ղեկավարը հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Մարտի 24-ին The Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատմել էր, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները պատահաբար իրեն ներառել են չաթում՝ քննարկելու Եմենում հութիներին հարվածները։ Պենտագոնում այդ տեղեկությունը հերքել են, սակայն լրագրողը սքրիններ է տեղադրել։ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Բրայան Հյուզը խոստացել է պարզել, թե ինչպես է լրագրողը հայտնվել չաթում։ԱՄՆ վարչակազմի անդամների դեմ հայց է ներկայացվել Signal-ում չաթի հետ կապված սկանդալից հետո։ Փաստաթղթում նշվում է նաև, որ պետության առաջին դեմքերը պարտավոր են պատճենել հաղորդագրությունները և դրանք փոխանցել պաշտոնական տեղեկատվական համակարգ, սակայն Signal-ում չաթը կարգավորված է եղել ավտոմատ ջնջման համար:
պենտագոն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1d/87281878_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f54aee15744ecf85d12342288f60adf1.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պենտագոն, ամն, սկանդալ, կին, փիթ հեգսեթ
պենտագոն, ամն, սկանդալ, կին, փիթ հեգսեթ
Պենտագոնի ղեկավարը կնոջն իր հետ տարել է գաղտնի բանակցությունների
11:55 29.03.2025 (Թարմացված է: 12:42 29.03.2025) Ընդ որում, Ջենիֆեր Հեգսեթը պաշտպանական գերատեսչության աշխատակից չէ։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իր կնոջը՝ Fox News-ի նախկին պրոդյուսեր Ջենիֆեր Հեգսեթին, տարել է օտարերկրյա զինվորականների հետ բանակցությունների։ Ինչպես տեղեկացնում է
The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Ռիա նովոստիին, խոսքը երկու հանդիպումների մասին է: Դրանց ընթացքում քննարկվել է գաղտնի տեղեկատվություն։
Նշվում է, որ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել մարտի 6-ին Պենտագոնում և կապված է եղել նրա հետ, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային հետախուզական տվյալներ փոխանցելը: Հանդիպմանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին և բրիտանական պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Էնթոնի Ռադակինը:
WSJ-ն նշում է, որ տեսականորեն նման հանդիպումներին կարող են հրավիրել ցանկացած մարդու, բայց սովորաբար մասնակիցների ցուցակները խիստ սահմանափակվում են նրանցով, ում ներկայությունը պետք է:
Ավելի վաղ նույնպես Պենտագոնի ղեկավարը հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Մարտի 24-ին The Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատմել էր, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները պատահաբար իրեն ներառել են չաթում՝ քննարկելու Եմենում հութիներին հարվածները։ Պենտագոնում այդ տեղեկությունը հերքել են, սակայն լրագրողը սքրիններ է տեղադրել։ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Բրայան Հյուզը խոստացել է պարզել, թե ինչպես է լրագրողը հայտնվել չաթում։
ԱՄՆ վարչակազմի անդամների դեմ հայց է ներկայացվել Signal-ում չաթի հետ կապված սկանդալից հետո։ Փաստաթղթում նշվում է նաև, որ պետության առաջին դեմքերը պարտավոր են պատճենել հաղորդագրությունները և դրանք փոխանցել պաշտոնական տեղեկատվական համակարգ, սակայն Signal-ում չաթը կարգավորված է եղել ավտոմատ ջնջման համար: