https://arm.sputniknews.ru/20250329/irany-vtang-chi-nerkajacnum-harevanneri-hamar-bajc-patrast-e-pataskhanel-hardzakmany-ihpk-87284884.html
Իրանը վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց պատրաստ է պատասխանել հարձակմանը. ԻՀՊԿ
Իրանը վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց պատրաստ է պատասխանել հարձակմանը. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Ալիրեզա Թանգսիրին ընդգծել է, որ Թեհրանը կարող է հարվածել թշնամու բոլոր հենակետերին, որտեղ էլ որ դրանք լինեն։ 29.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-29T13:40+0400
2025-03-29T13:40+0400
2025-03-29T14:18+0400
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1d/87284486_0:0:601:338_1920x0_80_0_0_9212c14c13e48c50d1650be172f81b11.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունը վտանգ չի ներկայացնում իր հարևանների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալիրեզա Թանգսիրին, փոխանցում է Mehr-ը։Նա բացատրել է, որ Իրանը ձգտում է խաղաղ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ՝ վստահեցնելով, որ Թեհրանը վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի այլ երկրների համար:Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել միջուկային գործարքի վերաբերյալ Թրամփի նամակի պատասխանը. Արաղչի«Մենք միշտ բարեկամության ձեռք ենք մեկնում տարածաշրջանի երկրներին: Որպես մահմեդականներ, մենք որևէ վտանգ չենք ներկայացնում մեր հարևան երկրների համար»,- ասել է Թանգսիրին:Նա շեշտել է, որ թեև Իրանը չի ձգտում պատերազմի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ էլ այլ երկրների հետ, կարող է կոշտ պատասխան տալ երկրին ուղղված սպառնալիքների դեպքում։Նա ընդգծել է, որ Թեհրանը չի ենթարկվի ԱՄՆ-ի ճնշումներին կամ սպառնալիքներին։Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում հայտնել է, որ նախընտրում է միջուկային հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ավելի ուշ նա հստակեցրել է, որ դիտարկում է երկու սցենար՝ դիվանագիտական և ռազմական՝ առաջնահերթություն տալով բանակցություններին։Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ավելի ուշ հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանին ուղղված նամակում սպառնալիքներ են նկատվել, որոնք Իսլամական Հանրապետությունն անընդունելի է համարում։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1d/87284486_0:0:533:400_1920x0_80_0_0_188cfec6c827745d8e11dfc03844b763.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
Իրանը վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց պատրաստ է պատասխանել հարձակմանը. ԻՀՊԿ
13:40 29.03.2025 (Թարմացված է: 14:18 29.03.2025) Ալիրեզա Թանգսիրին ընդգծել է, որ Թեհրանը կարող է հարվածել թշնամու բոլոր հենակետերին, որտեղ էլ որ դրանք լինեն։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունը վտանգ չի ներկայացնում իր հարևանների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալիրեզա Թանգսիրին, փոխանցում է
Mehr-ը։
Նա բացատրել է, որ Իրանը ձգտում է խաղաղ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ՝ վստահեցնելով, որ Թեհրանը վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի այլ երկրների համար:
«Մենք միշտ բարեկամության ձեռք ենք մեկնում տարածաշրջանի երկրներին: Որպես մահմեդականներ, մենք որևէ վտանգ չենք ներկայացնում մեր հարևան երկրների համար»,- ասել է Թանգսիրին:
Նա շեշտել է, որ թեև Իրանը չի ձգտում պատերազմի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ էլ այլ երկրների հետ, կարող է կոշտ պատասխան տալ երկրին ուղղված սպառնալիքների դեպքում։
«Մենք կարող ենք հարվածել թշնամու բոլոր հենակետերին` որտեղ էլ որ դրանք լինեն: Եթե մեզ վրա հարձակվեն ցանկացած աշխարհագրական կետից, մենք պատասխան հարված կհասցնենք այդ վայրին: Ոչ ոք չի կարող մեզ հարվածել և թաքնվել: Նույնիսկ եթե մենք ստիպված լինենք հետապնդել նրանց մինչև Մեքսիկական ծոց, մենք դա կանենք»,- հավելել է նա:
Նա ընդգծել է, որ Թեհրանը չի ենթարկվի ԱՄՆ-ի ճնշումներին կամ սպառնալիքներին։
Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում հայտնել է, որ նախընտրում է միջուկային հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ավելի ուշ նա հստակեցրել է, որ դիտարկում է երկու սցենար՝ դիվանագիտական և ռազմական՝ առաջնահերթություն տալով բանակցություններին։
Իրանի ԱԳ նախարար
Աբբաս Արաղչին ավելի ուշ հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանին ուղղված նամակում սպառնալիքներ են նկատվել, որոնք Իսլամական Հանրապետությունն անընդունելի է համարում։