00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:08
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քիշնևի դատարանը 20 օրով կալանավորեց Գագաուզիայի ղեկավարին

Video Player is loading.
Ընթացիկ ժամանակը 0:00
/
Duration 0:00
Ներբեռնում: 0%
Առաջընթաց: 0%
Հոսքի տեսակը ԵԹԵՐՈւՄ Է
Մնացած ժամանակը -0:00
 
1x
Քիշնևի դատարանը 20 օրով կալանավորեց Գագաուզիայի ղեկավարին
0:57
Բաժանորդագրվել
Նրան մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածներով, որոնք կապված են 2023 թվականի ընտրարշավի իբր անօրինական ֆինանսավորման հետ։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Քիշնևի դատարանը 20 օրով կալանավորել է Գագաուզյան ինքնավարության ղեկավար Եվգենյա Գուցուլին։ Այս մասին հայտնում է Sputnik Մոլդովան։
Ինչպես լրագրողներին հայտնել է դատախազ Ադրիան Սկուտարուն, նրան մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածներով, որոնք կապված են 2023 թվականին ընտրարշավի իբր անօրինական ֆինանսավորման հետ։
«Այսօր գլխատեցին Գագաուզյան ինքնավարությունը», - իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն այսպես է մեկնաբանել Եվգենիա Գուցուլը:
Այնուհետև, ամբողջովին հանդերձավորված և զինված հինգ աշխատակիցներ Գագաուզիայի ղեկավարին դուրս են բերել դատարանի դահլիճից։
Այդ ժամանակ Գուցուլի կողմնակիցները սկսել են բղավել «Ժենյա, մենք քեզ հետ ենք»։
Ավելի վաղ Գագաուզիայի ղեկավարի փաստաբան Սերգեյ Մորարուն հայտարարել էր, որ Մոլդովայի դատարանի և դատախազության վրա հսկայական ճնշում է գործադրվել՝ Գուցուլին կալանավորելու որոշում կայացնելու համար: Նրա խոսքով՝ դատախազը երկու դիմում է ներկայացրել Քիշնևի տարբեր դատարաններ՝ նախնական կալանք կիրառելու վերաբերյալ ։ «Հաշվարկն այն էր, որ եթե Չեքանի դատարանը մերժի կալանավորումը, ուրեմն հնազանդվելու է Բույուկանի դատարանի դատավորը և կալանք է կիրառելու», – ասաց նա:
Եվգենյա Գուցուլի պաշտպանները հայտարարել են, որ խափանման միջոցը կբողոքարկեն։
Հիշեցնենք, որ Եվգենյա Գուցուլին ձերբակալել են Քիշնևի օդանավակայանում մարտի 25-ի երեկոյան: Քաղաքական գործչից վերցրել են անձնագիրը սահմանային հսկողություն անցնելու փորձի ժամանակ, իրականացրել են ամբողջական զննում և թույլ չեն տվել թռչել Ստամբուլ (միջազգային լրագրողական կոնգրես), թեև նա ձեռքին հետադարձ տոմս է ունեցել դեպի Քիշնև։ Գուցուլը իրեն մեղավոր չի ճանաչել ևդիմել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով ճնշում գործադրել Մոլդովայի իշխանությունների վրա՝ իրեն շուտափույթ ազատ արձակելու համար:
Գուցուլի ձերբակալությունը հասարակական լայն արձագանք է առաջացրել, Գագաուզիայի մայրաքաղաք Կոմրաթում անցկացվում են Գուցուլի աջակցության ակցիաներ:
Լրահոս
0