https://arm.sputniknews.ru/20250328/putinn-arajarkel-e-qnnarkel-ukrainajum-zhamanakavvor-karavarman-nerdrman-harcy-87239202.html
Պուտինն առաջարկել է քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը
Պուտինն առաջարկել է քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը կարծում է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր կառավարումը թույլ կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և իշխանության բերել «գործունակ և... 28.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-28T09:49+0400
2025-03-28T09:49+0400
2025-03-28T10:15+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
վլադիմիր պուտին
ուկրաինա
ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86438264_0:0:3297:1856_1920x0_80_0_0_555f3f30a08c18508669c38c57e2ac69.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի «գործընկերների և բարեկամների» հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր միջազգային կառավարման ներդրման հնարավորությունը:Պուտինը կարծում է, որ արտաքին կառավարումը թույլ կտար Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և «իշխանության բերել գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն»։ Այդպիսի կառավարության հետ Ռուսաստանը կարող էր բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ և ստորագրել փաստաթղթեր, «որոնք կճանաչվեն ամբողջ աշխարհում և կլինեն հուսալի և կայուն»:Դիմելով «Արխանգելսկ» ատոմային սուզանավի նավաստիներին` նա նշել է, որ այս պահին Ռուսաստանի համար անհասկանալի է, թե ում հետ պետք է ինչ-որ բան ստորագրի, քանի որ «վաղը կգան այլ ղեկավարներ»։ Արկտիկայում դիրքերի համար աշխարհաքաղաքական պայքարն ուժեղանում է. Պուտին«Բայց դա տարբերակներից միայն մեկն է։ Ես չեմ ասում, որ այլ տարբերակներ գոյություն չունեն: <․․․> Բայց դա տարբերակներից մեկն է, և ՄԱԿ-ի աշխատանքում նման փորձ կա»,-հավելել է Պուտինը։Նրա խոսքով` քանի որ անցյալ տարի Ուկրաինայում նախագահական ընտրություններ չեն եղել, երկրում իշխանության քաղաքացիական մարմիններն այժմ անօրինական են:Նա պնդում է, որ դա կարող է հանգեցնել նրան, որ երկիրը փաստացի ղեկավարեն «նեոնացիստական կազմավորումները»։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել էր պետության ոչ լեգիտիմ ղեկավար՝ նշելով, որ Ուկրաինայի առաջնորդի պաշտոնական լիազորությունների ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մայիսին։ Կիևում շեշտել էին, որ Սահմանադրությամբ պետության ղեկավարը իր պաշտոնը զբաղեցնում է մինչև նոր ղեկավարի ընտրությունը:Կուրսկի մարզում ամեն ինչ կվերականգնվի. ՊուտինՈւկրաինային ընտրություններ անցկացնելու կոչ է արել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Օլեգ Դիդենկոն ասում էր, որ տեսականորեն դրանք կարող են անցկացվել 2025 թվականին, բայց դրա համար անհրաժեշտ է, որ ռազմական գործողություններն ավարտվեն և ռազմական դրությունը վերացվի: Զելենսկին փետրվարին հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե դա անհրաժեշտ լինի խաղաղության հաստատման կամ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության համար:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86438264_369:0:3098:2047_1920x0_80_0_0_eea2231bf75177f8160cb1782a5665f3.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն
վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն
Պուտինն առաջարկել է քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը
09:49 28.03.2025 (Թարմացված է: 10:15 28.03.2025) ՌԴ նախագահը կարծում է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր կառավարումը թույլ կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և իշխանության բերել «գործունակ և վստահություն վայելող» կառավարություն, որի հետ Ռուսաստանը կարող է բանակցել։ Սա «տարբերակներից մեկն է»։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի «գործընկերների և բարեկամների» հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր միջազգային կառավարման ներդրման հնարավորությունը:
Պուտինը կարծում է, որ արտաքին կառավարումը թույլ կտար Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և «իշխանության բերել գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն»։ Այդպիսի կառավարության հետ Ռուսաստանը կարող էր բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ և ստորագրել փաստաթղթեր, «որոնք կճանաչվեն ամբողջ աշխարհում և կլինեն հուսալի և կայուն»:
Դիմելով «Արխանգելսկ» ատոմային սուզանավի նավաստիներին` նա նշել է, որ այս պահին Ռուսաստանի համար անհասկանալի է, թե ում հետ պետք է ինչ-որ բան ստորագրի, քանի որ «վաղը կգան այլ ղեկավարներ»։
«Բայց դա տարբերակներից միայն մեկն է։ Ես չեմ ասում, որ այլ տարբերակներ գոյություն չունեն: <․․․> Բայց դա տարբերակներից մեկն է, և ՄԱԿ-ի աշխատանքում նման փորձ կա»,-հավելել է Պուտինը։
Նրա խոսքով` քանի որ անցյալ տարի Ուկրաինայում նախագահական ընտրություններ չեն եղել, երկրում իշխանության քաղաքացիական մարմիններն այժմ անօրինական են:
Նա պնդում է, որ դա կարող է հանգեցնել նրան, որ երկիրը փաստացի ղեկավարեն «նեոնացիստական կազմավորումները»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել էր պետության ոչ լեգիտիմ ղեկավար՝ նշելով, որ Ուկրաինայի առաջնորդի պաշտոնական լիազորությունների ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մայիսին։ Կիևում շեշտել էին, որ Սահմանադրությամբ պետության ղեկավարը իր պաշտոնը զբաղեցնում է մինչև նոր ղեկավարի ընտրությունը:
Ուկրաինային ընտրություններ անցկացնելու կոչ է արել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Օլեգ Դիդենկոն ասում էր, որ տեսականորեն դրանք կարող են անցկացվել 2025 թվականին, բայց դրա համար անհրաժեշտ է, որ ռազմական գործողություններն ավարտվեն և ռազմական դրությունը վերացվի: Զելենսկին փետրվարին հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե դա անհրաժեշտ լինի խաղաղության հաստատման կամ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության համար: