https://arm.sputniknews.ru/20250328/alievi-inchin-e-petq-ajd-tghti-ktvory-ete-aranc-dra-el-hhn-zijumneri-e-gnum-khachatrjan-87251076.html
Ալիևի ինչի՞ն է պետք այդ թղթի կտորը, եթե առանց դրա էլ ՀՀ–ն զիջումների է գնում. Խաչատրյան
Ալիևի ինչի՞ն է պետք այդ թղթի կտորը, եթե առանց դրա էլ ՀՀ–ն զիջումների է գնում. Խաչատրյան
Sputnik Արմենիա
Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ եթե Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանն այսօր խաղաղության մասին որևէ թուղթ չի ստորագրի։ 28.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-28T14:02+0400
2025-03-28T14:02+0400
2025-03-28T14:04+0400
արթուր խաչատրյան
խաղաղության պայմանագիր
իլհամ ալիև
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87159630_0:0:1270:714_1920x0_80_0_0_f42d3e63d13fbbe4513960ecedabd534.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ինչու պետք է Արդբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, եթե առանց այդ թղթի կտորի էլ Հայաստանի իշխանությունները բոլոր երևակայելի և աներևակայելի զիջումների գնում են։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Իլհամ Ալիևը Երևանից հնչող հայտարարություններին ընդառաջ կգնա և օր առաջ կստորագրի խաղաղության պայմանագիրը։Նա ընդգծեց, որ եթե Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանն այդպես էլ խաղաղության մասին որևէ թուղթ չի ստորագրի։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87159630_145:0:1097:714_1920x0_80_0_0_d6ac56d4968d8cd8fa2a305f9e13e499.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր խաչատրյան, խաղաղության պայմանագիր, իլհամ ալիև, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
արթուր խաչատրյան, խաղաղության պայմանագիր, իլհամ ալիև, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Ալիևի ինչի՞ն է պետք այդ թղթի կտորը, եթե առանց դրա էլ ՀՀ–ն զիջումների է գնում. Խաչատրյան
14:02 28.03.2025 (Թարմացված է: 14:04 28.03.2025) Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ եթե Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանն այսօր խաղաղության մասին որևէ թուղթ չի ստորագրի։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ինչու պետք է Արդբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, եթե առանց այդ թղթի կտորի էլ Հայաստանի իշխանությունները բոլոր երևակայելի և աներևակայելի զիջումների գնում են։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Իլհամ Ալիևը Երևանից հնչող հայտարարություններին ընդառաջ կգնա և օր առաջ կստորագրի խաղաղության պայմանագիրը։
«Պայմանագրի տեքստը պատրաստ է, ինչի մասին հայտարարեց Ադրբեջանը։ Ես չգիտեմ` եթե Ադրբեջանն այդ մասին չհայտարարեր, ՀՀ իշխանությունները կհայտարարեի՞ն, թե՞ էլի կփորձեին կոծկել։ Բայց Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է դնում ` Սահմանադրության փոփոխություն, «միջանցքի» հարց, «պատերազմական հանցագործների» արտահանձնման հարց, միջազգային դատարաններից հայցերի հետքաշում...»,–ասաց Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ եթե Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանն այդպես էլ խաղաղության մասին որևէ թուղթ չի ստորագրի։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։