https://arm.sputniknews.ru/20250327/steghtsvec-hajvoc-tun-apakusakcakan-uzhy-87209592.html
Ներազգային գործընթաց է առանց քաղաքական տարրի. ստեղծվեց «Հայոց տուն» ուժը
Ներազգային գործընթաց է առանց քաղաքական տարրի. ստեղծվեց «Հայոց տուն» ուժը
Sputnik Արմենիա
Պրոֆեսոր Չարչյանն իր խոսքում ընդգծեց, որ սա զուտ ներազգային գործընթաց է և որևէ քաղաքական տարր ու որևէ հավակնություն մասնակցիների մոտ չկա։ 27.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-27T12:54+0400
2025-03-27T12:54+0400
2025-03-27T14:23+0400
«հայոց տուն»
արմեն չարչյան
արման նուռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87207672_0:133:1280:853_1920x0_80_0_0_c0782bc030675be557a826836fdc0bd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի, դիզայներ, քանդակագործ Արման Նուռի և մի շարք այլ գործիչների մասնակցությամբ այսօր ազդարարվեց «Հայոց տուն» ապակուսակցական ուժի ստեղծման մեկնարկի մասին։Ինչպես իր խոսքում նշեց Ռուբեն Կարապետյանը` կառույցն ապակուսակցական է և նպաստելու է հայ երիտասարդության ներուժի բացահայտմանը` միտված Հայաստանի և հայ ազգի բարգավաճմանը։««Հայոց տունը» առաջնորդվելու է անմնացորդ հավատքով, ազգային արժեքներով ու հայ ոգեղեն ուժի հենասյուներով, միասնությամբ, համերաշխությամբ ու սիրով։ «Հայոց տունը» նախաձեռնելու է անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հոգևոր մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում կայացած ու շահագրգիռ հայ մասնագետների միավորումը` հայկական պետականության ու հայության ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով»,–ասաց Կարապետյանը։Պրոֆեսոր Արմեն Չարչյանն իր խոսքում ընդգծեց, որ սա զուտ ներազգային գործընթաց է և որևէ քաղաքական տարր ու որևէ հավակնություն մասնակցիների մոտ չկա։Պրոֆեսորը որպես բժիշկ ընդգծեց, որ հայ հասարակությունը հիվանդ է և առողջացման կարիք ունի, իսկ առողջացնել հնարավոր է, եթե հասարակությունը և համասփյուռ ազգի շահերը կհամընկնեն և կստեղծեն առողջ բջիջներ։ Սակայն պետք է դրանք համախմբել։Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի` արդյոք այլ ապակուսակցական ուժերի հետ «Հայոց տունը» կհամագործակցի, Չարչյանը նշեց. «Ինչու ոչ։ Եթե գաղափարական տեսանկյունից մեր նպատակները, մեր խնդիրները համընկնում են` իհարկե։ Դա հայոց տուն է, բոլորը, ովքեր ցանկություն ունեն կառուցելու հայոց տունը, բոլորի հետ սիրով կզբաղվենք արարչագործությամբ»։Քանդակագործ Արման Նուռն էլ համոզված է` այն բոլոր մարդիկ, ովքեր աշխարհում փորձում են և իրավունք են վերապահում իրենց հայ կոչելու, պետք է իրենց ողջ ներուժը` թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային, ներդնեն այս հարցի համար, որպեսզի պահպանվենք որպես ազգ, որպես պետություն։ Նրա խոսքով` շատ ավելի դժվար է վերադարձնել պետությունը կորցնելուց հետո, քան պահպանել, երբ այն դեռ կա. վերադարձի արժեքը շատ ավելի բարձր է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87207672_86:0:1223:853_1920x0_80_0_0_a61f320de49fd2485ecb5fe889e822c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հայոց տուն», արմեն չարչյան, արման նուռ
«հայոց տուն», արմեն չարչյան, արման նուռ
Ներազգային գործընթաց է առանց քաղաքական տարրի. ստեղծվեց «Հայոց տուն» ուժը
12:54 27.03.2025 (Թարմացված է: 14:23 27.03.2025) Պրոֆեսոր Չարչյանն իր խոսքում ընդգծեց, որ սա զուտ ներազգային գործընթաց է և որևէ քաղաքական տարր ու որևէ հավակնություն մասնակցիների մոտ չկա։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի, դիզայներ, քանդակագործ Արման Նուռի և մի շարք այլ գործիչների մասնակցությամբ այսօր ազդարարվեց «Հայոց տուն» ապակուսակցական ուժի ստեղծման մեկնարկի մասին։
Ինչպես իր խոսքում նշեց Ռուբեն Կարապետյանը` կառույցն ապակուսակցական է և նպաստելու է հայ երիտասարդության ներուժի բացահայտմանը` միտված Հայաստանի և հայ ազգի բարգավաճմանը։
««Հայոց տունը» առաջնորդվելու է անմնացորդ հավատքով, ազգային արժեքներով ու հայ ոգեղեն ուժի հենասյուներով, միասնությամբ, համերաշխությամբ ու սիրով։ «Հայոց տունը» նախաձեռնելու է անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հոգևոր մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում կայացած ու շահագրգիռ հայ մասնագետների միավորումը` հայկական պետականության ու հայության ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով»,–ասաց Կարապետյանը։
Պրոֆեսոր Արմեն Չարչյանն իր խոսքում ընդգծեց, որ սա զուտ ներազգային գործընթաց է և որևէ քաղաքական տարր ու որևէ հավակնություն մասնակցիների մոտ չկա։
«Մեզ բոլորիս հետաքրքրում էր երկու հարց` ինչու և երկրորդը` ինչ։ Ինչո՞ւ եղավ այսպես և ինչու է հայ ազգը կանգնած իր պատմական զարգացման թերևս ամենացածր աստիճաններից մեկի վրա և ի՞նչ պետք է անենք, որպեսզի մենք դա հաղթահարենք։ Այդ փնտրտուքներում պատասխանը մեկն էր` չկա ազգային ընտրանի, չկա ազգային էլիտա, որը կարողանար տալ լուծումներ, առաջարկել լուծումներ, որոնք ընդունելի կլինեին բոլորի համար, և այդ լուծումների շնորհիվ մենք կարողանայինք ավելի բարգավաճ, ավելի զարգացող երկիր, հայրենիք և պետություն կառուցել»,–ասաց նա։
Պրոֆեսորը որպես բժիշկ ընդգծեց, որ հայ հասարակությունը հիվանդ է և առողջացման կարիք ունի, իսկ առողջացնել հնարավոր է, եթե հասարակությունը և համասփյուռ ազգի շահերը կհամընկնեն և կստեղծեն առողջ բջիջներ։ Սակայն պետք է դրանք համախմբել։
Ի պատասխան
Sputnik Արմենիայի հարցի` արդյոք այլ ապակուսակցական ուժերի հետ «Հայոց տունը» կհամագործակցի, Չարչյանը նշեց. «Ինչու ոչ։ Եթե գաղափարական տեսանկյունից մեր նպատակները, մեր խնդիրները համընկնում են` իհարկե։ Դա հայոց տուն է, բոլորը, ովքեր ցանկություն ունեն կառուցելու հայոց տունը, բոլորի հետ սիրով կզբաղվենք արարչագործությամբ»։
Քանդակագործ Արման Նուռն էլ համոզված է` այն բոլոր մարդիկ, ովքեր աշխարհում փորձում են և իրավունք են վերապահում իրենց հայ կոչելու, պետք է իրենց ողջ ներուժը` թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային, ներդնեն այս հարցի համար, որպեսզի պահպանվենք որպես ազգ, որպես պետություն։ Նրա խոսքով` շատ ավելի դժվար է վերադարձնել պետությունը կորցնելուց հետո, քան պահպանել, երբ այն դեռ կա. վերադարձի արժեքը շատ ավելի բարձր է։