https://arm.sputniknews.ru/20250327/rdn-patrast-e-sparnaliqneri-zakharvovan-amni-het-haraberutjunneri-masin-87231198.html
ՌԴ–ն պատրաստ է սպառնալիքների. Զախարովան` ԱՄՆ–ի հետ հարաբերությունների մասին
ՌԴ–ն պատրաստ է սպառնալիքների. Զախարովան` ԱՄՆ–ի հետ հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովան կոչ է արել չմոռանալ երկրների միջև փոխգործակցության գործնական կողմը: 27.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-27T20:15+0400
2025-03-27T20:15+0400
2025-03-27T20:16+0400
ռուսաստան
ամն
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85903123_0:0:1600:900_1920x0_80_0_0_39990196b724e1592dcf9435c7b0f259.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Մոսկվան և Վաշինգտոնը պետք է կենտրոնանան երկկողմ հարաբերությունների վերականգնման վրա, առաջին հերթին՝ այն հարցերում, որոնք շոշափում են երկու երկրների քաղաքացիների շահերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով «Առաջինների շարժում» երեխաների և երիտասարդների ռուսական շարժման 4-րդ համագումարի շրջանակում անցկացված «Ռուսաստանը համաշխարհային տեղեկատվական դաշտում» բաց դասախոսության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։Պատասխանելով Ռուսաստանում ԱՄՆ հյուպատոսությունների աշխատանքի վերականգնման հետ կապված հնարավոր սպառնալիքների մասին հարցին՝ Զախարովան նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման:Նրա խոսքով՝ նախապատրաստված չլինելու դեպքում ամեն ինչ կարող է սպառնալիք դառնալ։«Պարբերաբար առաջացող պատրանք է՝ եթե բոլոր սպառնալիքները վերացվեն, ուրեմն կյանքը կկարգավորվի։ Բայց ամբողջ կյանքը չի բավարարի բոլոր սպառնալիքները վերացնելու համար», - հավելել է Զախարովան։«Խայտառակություն է». ԱՄՆ–ն կգաղտնազերծի ՌԴ–ի և Թրամփի «կապերի» վերաբերյալ հետաքննությունըՆա նաև կոչ է արել չմոռանալ երկրների միջև փոխգործակցության գործնական կողմը: Մասնավորապես դիվանագետը նշել է մեծ թվով ընտանիքներին, որոնց անդամներն ապրում են Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Զախարովայի խոսքով՝ նրանք դարձել են Վաշինգտոնի՝ երկկողմ հարաբերությունների խաթարմանն ուղղված ապակառուցողական քաղաքականության պատանդներ:«Վիզա չտալու կամ արհեստական խոչընդոտներ ստեղծելու պատճառով մարդիկ չեն կարող տեսնվել մտերիմների հետ, մասնակցել կարևոր իրադարձությունների՝ երեխայի ծննդյան, հարազատի հուղարկավորության», - հայտարարել է Զախարովան: Նրա պնդմամբ՝ Ջո Բայդենի նախագահության շրջանում վիզա ստանալու ժամանակ շատերը նվաստացուցիչ վերաբերմունքի են բախվել։ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ թեև Վաշինգտոնը նախաձեռնել է ԱՄՆ-ում ռուսական հյուպատոսությունների փակումը, Մոսկվան շարունակել է ամերիկյան քաղաքացիներին վիզաներ տրամադրել արագ, առանց խտրականության և ձևականությունների, այդ թվում՝ էլեկտրոնային նամակագրության միջոցով:«Առաջինների շարժման» համագումարն անցկացվում է մարտի 26-28-ը Մոսկվայի «Ռոսիա» ազգային կենտրոնում։ՌԴ–ի և ԱՄՆ–ի միջև կառուցողական հարաբերություններ են ձևավորվել, պետք է առաջ գնալ. Պեսկով
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85903123_400:0:1600:900_1920x0_80_0_0_fac35289372fea0a90fdc352d88fdbce.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, մարիա զախարովա
ռուսաստան, ամն, մարիա զախարովա
ՌԴ–ն պատրաստ է սպառնալիքների. Զախարովան` ԱՄՆ–ի հետ հարաբերությունների մասին
20:15 27.03.2025 (Թարմացված է: 20:16 27.03.2025) Մարիա Զախարովան կոչ է արել չմոռանալ երկրների միջև փոխգործակցության գործնական կողմը:
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Մոսկվան և Վաշինգտոնը պետք է կենտրոնանան երկկողմ հարաբերությունների վերականգնման վրա, առաջին հերթին՝ այն հարցերում, որոնք շոշափում են երկու երկրների քաղաքացիների շահերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով «Առաջինների շարժում» երեխաների և երիտասարդների ռուսական շարժման 4-րդ համագումարի շրջանակում անցկացված «Ռուսաստանը համաշխարհային տեղեկատվական դաշտում» բաց դասախոսության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով Ռուսաստանում ԱՄՆ հյուպատոսությունների աշխատանքի վերականգնման հետ կապված հնարավոր սպառնալիքների մասին հարցին՝ Զախարովան նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման:
«Մենք պատրաստ ենք սպառնալիքներին։ Իհարկե, հասկանում ենք, թե ինչով կարող են զբաղվել Ռուսաստանի տարածքում ԱՄՆ հյուպատոսությունները, բայց կարծում ենք, որ առաջին հերթին հարկ կլինի վերականգնել հարաբերությունները՝ ձեռք բերելով այն, ինչն ամերիկյան նախորդ վարչակազմի ապակառուցողական քաղաքականության պատճառով կորցրել ենք»,-ընդգծել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ նախապատրաստված չլինելու դեպքում ամեն ինչ կարող է սպառնալիք դառնալ։
«Պարբերաբար առաջացող պատրանք է՝ եթե բոլոր սպառնալիքները վերացվեն, ուրեմն կյանքը կկարգավորվի։ Բայց ամբողջ կյանքը չի բավարարի բոլոր սպառնալիքները վերացնելու համար», - հավելել է Զախարովան։
Նա նաև կոչ է արել չմոռանալ երկրների միջև փոխգործակցության գործնական կողմը: Մասնավորապես դիվանագետը նշել է մեծ թվով ընտանիքներին, որոնց անդամներն ապրում են Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Զախարովայի խոսքով՝ նրանք դարձել են Վաշինգտոնի՝ երկկողմ հարաբերությունների խաթարմանն ուղղված ապակառուցողական քաղաքականության պատանդներ:
«Վիզա չտալու կամ արհեստական խոչընդոտներ ստեղծելու պատճառով մարդիկ չեն կարող տեսնվել մտերիմների հետ, մասնակցել կարևոր իրադարձությունների՝ երեխայի ծննդյան, հարազատի հուղարկավորության», - հայտարարել է Զախարովան: Նրա պնդմամբ՝ Ջո Բայդենի նախագահության շրջանում վիզա ստանալու ժամանակ շատերը նվաստացուցիչ վերաբերմունքի են բախվել։
ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ թեև Վաշինգտոնը նախաձեռնել է ԱՄՆ-ում ռուսական հյուպատոսությունների փակումը, Մոսկվան շարունակել է ամերիկյան քաղաքացիներին վիզաներ տրամադրել արագ, առանց խտրականության և ձևականությունների, այդ թվում՝ էլեկտրոնային նամակագրության միջոցով:
«Առաջինների շարժման» համագումարն անցկացվում է մարտի 26-28-ը Մոսկվայի «Ռոսիա» ազգային կենտրոնում։