https://arm.sputniknews.ru/20250327/irani-agnn-datapartel-e-em-divanagitutjan-ghekavari-hajtararutjunnery-87224330.html
Իրանի ԱԳՆ–ն դատապարտել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները
Իրանի ԱԳՆ–ն դատապարտել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները
Sputnik Արմենիա
Բաղային նշել է, որ Կալասի հայտարարությունները խաթարում են Եվրամիության կերպարը։ 27.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-27T17:12+0400
2025-03-27T17:12+0400
2025-03-27T17:13+0400
իրանի իսլամական հանրապետություն
եվրամիություն
իսմայիլ բաղայի
իսրայել
լիբանան
սիրիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83126160_0:0:1030:580_1920x0_80_0_0_c66c68ed777daf6bd51b823da30fc6e4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի` Մերձավոր Արևելքում Իրանի «ապակայունացնող» դերի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և խաթարում են հենց Եվրամիության հեղինակությունը: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «IRNA» գործակալությունը։Նրա խոսքով` եթե Կալասն իսկապես մտահոգված լիներ Մերձավոր Արևելքի կայունության և անվտանգության հարցերով, ապա ուշադրությունը կկենտրոնացներ Գազայի հատվածում ցեղասպանության և Լիբանանի ու Սիրիայի դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիայի վրա:Բաղային հավելել է` Կալասը, ի տարբերություն իր նախորդների, որոնք փորձում էին իրենց դիրքորոշումներում հենվել միջազգային իրավունքի վրա, իր հայտարարություններով խաթարում է Եվրոպայի հեղինակությունը և կասկածի տակ դնում նրա հավատարմությունը միջազգային քաղաքականության հիմունքներին։ Նույնիսկ եթե նման արտահայտությունները պայմանավորված են մասնագիտական փորձի պակասով, դրանք, Թեհրանի կարծիքով, անկողմնակալ դիտորդների աչքերում խաթարում են Եվրամիության կերպարը։Հիշեցնենք, որ Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնական դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։Լարված իրավիճակ է նաև լիբանանյան ուղղությամբ։ Հրադադարի մասին համաձայնագրի պայմանների համաձայն՝ Իսրայելը մինչև հունվարի 26-ը պետք է ավարտեր զորքերի դուրսբերումը հարավային Լիբանանից, սակայն դա տեղի չունեցավ: Չնայած ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ժամկետը երկարաձգվեց մինչև փետրվարի 18-ը, բայց Իսրայելը մի շարք հենակետերում պահպանում է իր ռազմական ներկայությունը: Լիբանանն իր հերթին հայտարարեց պարտավորությունների լիարժեք կատարման մասին՝ հարավային սահմաններում ուժեղացնելով բանակը, սակայն առայժմ չի հաստատում «Հզբոլլահի» ուժերի լիակատար դուրսբերումը Լիտանի գետից այն կողմ, ինչպես դա պահանջում է համաձայնագիրը:Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ն կոչ էր արել միջազգային հետաքննություն անցկացնել սիրիական տարածքի վրա իսրայելական հարվածների վերաբերյալ, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում: Դամասկոսը նաև դատապարտել է Իսրայելի բանակի շարունակական ներկայությունը երկրի հարավում, որտեղ մասնակի օկուպացված են Կունեյտրա և Դերաա նահանգները:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
լիբանան
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83126160_0:0:1030:774_1920x0_80_0_0_ce2958155dde90f0355f9d0b344e35bc.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, եվրամիություն, իսմայիլ բաղայի, իսրայել, լիբանան, սիրիա
իրանի իսլամական հանրապետություն, եվրամիություն, իսմայիլ բաղայի, իսրայել, լիբանան, սիրիա
Իրանի ԱԳՆ–ն դատապարտել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները
17:12 27.03.2025 (Թարմացված է: 17:13 27.03.2025) Բաղային նշել է, որ Կալասի հայտարարությունները խաթարում են Եվրամիության կերպարը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի` Մերձավոր Արևելքում Իրանի «ապակայունացնող» դերի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և խաթարում են հենց Եվրամիության հեղինակությունը: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «IRNA» գործակալությունը։
«Կալասի հայտարարությունները, որոնցում նա ասում է, թե Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար, անհիմն են, անտրամաբանական և կեղծ», - ընդգծել է դիվանագետը։
Նրա խոսքով` եթե Կալասն իսկապես մտահոգված լիներ Մերձավոր Արևելքի կայունության և անվտանգության հարցերով, ապա ուշադրությունը կկենտրոնացներ Գազայի հատվածում ցեղասպանության և Լիբանանի ու Սիրիայի դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիայի վրա:
Բաղային հավելել է` Կալասը, ի տարբերություն իր նախորդների, որոնք փորձում էին իրենց դիրքորոշումներում հենվել միջազգային իրավունքի վրա, իր հայտարարություններով խաթարում է Եվրոպայի հեղինակությունը և կասկածի տակ դնում նրա հավատարմությունը միջազգային քաղաքականության հիմունքներին։ Նույնիսկ եթե նման արտահայտությունները պայմանավորված են մասնագիտական փորձի պակասով, դրանք, Թեհրանի կարծիքով, անկողմնակալ դիտորդների աչքերում խաթարում են Եվրամիության կերպարը։
Հիշեցնենք, որ Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո
վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնական դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։
Լարված իրավիճակ է նաև լիբանանյան ուղղությամբ։ Հրադադարի մասին համաձայնագրի պայմանների համաձայն՝ Իսրայելը մինչև հունվարի 26-ը պետք է ավարտեր զորքերի դուրսբերումը հարավային Լիբանանից, սակայն դա տեղի չունեցավ: Չնայած ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ժամկետը երկարաձգվեց մինչև փետրվարի 18-ը, բայց Իսրայելը մի շարք հենակետերում պահպանում է իր ռազմական ներկայությունը: Լիբանանն իր հերթին հայտարարեց պարտավորությունների լիարժեք կատարման մասին՝ հարավային սահմաններում ուժեղացնելով բանակը, սակայն առայժմ չի հաստատում «Հզբոլլահի» ուժերի լիակատար դուրսբերումը Լիտանի գետից այն կողմ, ինչպես դա պահանջում է համաձայնագիրը:
Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ն կոչ էր արել միջազգային հետաքննություն անցկացնել սիրիական տարածքի վրա իսրայելական հարվածների վերաբերյալ, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում: Դամասկոսը նաև դատապարտել է Իսրայելի բանակի շարունակական ներկայությունը երկրի հարավում, որտեղ մասնակի օկուպացված են Կունեյտրա և Դերաա նահանգները: