https://arm.sputniknews.ru/20250327/hhum-zinapart-qaghaqacineri-tsanucumnern-aprili-1-ic-kirakanacven-nvor-yntacakargvov-87222866.html
ՀՀ–ում զինապարտ քաղաքացիների ծանուցումներն ապրիլի 1-ից կիրականացվեն նոր ընթացակարգով
ՀՀ–ում զինապարտ քաղաքացիների ծանուցումներն ապրիլի 1-ից կիրականացվեն նոր ընթացակարգով
Sputnik Արմենիա
Զինկոմիսարիատ չներկայանալու դեպքում քաղաքացին օրենքով նախատեսված կարգով կենթարկվի պատասխանատվության։ 27.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-27T16:56+0400
2025-03-27T16:56+0400
2025-03-27T16:57+0400
հայաստան
զինկոմիսարիատ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
զինապարտ
https://cdn.am.sputniknews.ru/img/1663/25/16632564_0:0:2234:1258_1920x0_80_0_0_44d1d18c48c34f7e8eea8ade05f45fb6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանում զինապարտ քաղաքացիների ծանուցումներն ապրիլի 1-ից կիրականացվեն նոր ընթացակարգով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Գերատեսչությունը վստահեցնում է, որ նոր ընթացակարգը կապահովի ավելի հասանելի և ապահով ծանուցման մեխանիզմ։Նախ քաղաքացուն կուղարկվի ծանուցում, որը հասանելի կլինի ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում։ Կայքի «անհատական ծանուցումներ» բաժնում անհրաժեշտ է նույնականանալ «Ես եմ» թվային հարթակի միջոցով և ստուգել ծանուցման առկայությունը։Եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չծանոթանա ծանուցմանը, ապա դրա թղթային տարբերակը քաղաքացու հաշվառման հասցեին կուղարկվի «Հայփոստ» ազգային օպերատորի միջոցով։Եթե այս եղանակով նույնպես հնարավոր չլինի ծանուցել, ապա այն կհրապարակվի azdarar.am կայքում՝ «պետական լիազոր մարմնի կողմից ծանուցումներ» բաժնում, որտեղ քաղաքացին կարող է գտնել իրեն առնչվող տեղեկատվությունը։ Այս դեպքում ծանուցումը կհամարվի պատշաճ իրականացված 10-րդ օրը։Զինկոմիսարիատ չներկայանալու դեպքում քաղաքացին օրենքով նախատեսված կարգով կենթարկվի պատասխանատվության։Ամառային զորակոչը Հայաստանում կանցկացվի ապրիլի 14-ից հուլիսի 31-ը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1663/25/16632564_178:0:2163:1489_1920x0_80_0_0_d9b53a0b860672dd8c5170cffff235dc.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինկոմիսարիատ, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինապարտ
հայաստան, զինկոմիսարիատ, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինապարտ
ՀՀ–ում զինապարտ քաղաքացիների ծանուցումներն ապրիլի 1-ից կիրականացվեն նոր ընթացակարգով
16:56 27.03.2025 (Թարմացված է: 16:57 27.03.2025) Զինկոմիսարիատ չներկայանալու դեպքում քաղաքացին օրենքով նախատեսված կարգով կենթարկվի պատասխանատվության։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանում զինապարտ քաղաքացիների ծանուցումներն ապրիլի 1-ից կիրականացվեն նոր ընթացակարգով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը վստահեցնում է, որ նոր ընթացակարգը կապահովի ավելի հասանելի և ապահով ծանուցման մեխանիզմ։
Նախ քաղաքացուն կուղարկվի ծանուցում, որը հասանելի կլինի ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում։ Կայքի «անհատական ծանուցումներ» բաժնում անհրաժեշտ է նույնականանալ «Ես եմ» թվային հարթակի միջոցով և ստուգել ծանուցման առկայությունը։
Եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չծանոթանա ծանուցմանը, ապա դրա թղթային տարբերակը քաղաքացու հաշվառման հասցեին կուղարկվի «Հայփոստ» ազգային օպերատորի միջոցով։
Եթե այս եղանակով նույնպես հնարավոր չլինի ծանուցել, ապա այն կհրապարակվի azdarar.am կայքում՝ «պետական լիազոր մարմնի կողմից ծանուցումներ» բաժնում, որտեղ քաղաքացին կարող է գտնել իրեն առնչվող տեղեկատվությունը։ Այս դեպքում ծանուցումը կհամարվի պատշաճ իրականացված 10-րդ օրը։
Զինկոմիսարիատ չներկայանալու դեպքում քաղաքացին օրենքով նախատեսված կարգով կենթարկվի պատասխանատվության։