https://arm.sputniknews.ru/20250327/hhum-tskhakhvotajin-artadranqi-tuganqy-kkhstacvi-ete-chhamapataskhani-eatm-nvormerin-87201341.html
ՀՀ–ում ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի, եթե չհամապատասխանի ԵԱՏՄ նորմերին
ՀՀ–ում ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի, եթե չհամապատասխանի ԵԱՏՄ նորմերին
Sputnik Արմենիա
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ ՀՀ շուկայում դեռևս առկա է ազգային տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտային արտադրանք` հին տուփերով։ 27.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-27T11:05+0400
2025-03-27T11:05+0400
2025-03-27T11:11+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ծխախոտ
տուփ
տուգանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1238/13/12381387_0:83:1601:983_1920x0_80_0_0_9f2a5bb6b0de0dd7a84754e52e81889e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանում ծխախոտային արտադրանքի նկատմամբ տուգանքը կխստացվի, եթե չհամապատասխանի ԵԱՏՄ նորմերին։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» համապատասխան այս փոփոխություններն ընդունվեցին կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Ըստ որոշման` օրենքում նախատեսվում է փոփոխություն վարչական պատասխանատվության (տուգանքի) դրույքաչափում. այն կբարձրանա։Այնուամենայնիվ, 2024 թ. հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» դրույթներով սահմանված պահանջները, իսկ փոխարինիչ հանդիսացող ծխախոտային արտադրատեսակների համար՝ նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջները։Արդյունքում ՀՀ շուկայում դեռևս առկա է ազգային տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտային արտադրանք` հին տուփերով։Հիշեցնենք, որ դեռ անցած տարի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ ծխախոտի միանման փաթեթավորման հարցում կա հակասություն ՀՀ օրենքի և ԵԱՏՄ կանոնակարգերի միջև։2–3 տարի առաջ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով ծխախոտատուփերը մեր երկրում պետք է լինեն առանց մարկետինգային նշանների, սպիտակ փաթեթավորմամբ։ Մինչդեռ, ըստ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի, տուփերի վրա պետք է լինեն հիվանդությունների, ծխելու վնասների մասին պատմող նկարներ։ Այս պահին հանրապետության գրեթե բոլոր խանութներում վաճառվում է թե՛ սպիտակ, թե ազդեցիկ վատ նկարներով, թե՛ սովորական` մարքեթինգային նշաններով ծխախոտ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1238/13/12381387_90:0:1509:1064_1920x0_80_0_0_83fb764a92f4960dd32828ad2b6e0e43.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ծխախոտ, տուփ, տուգանք
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ծխախոտ, տուփ, տուգանք
ՀՀ–ում ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի, եթե չհամապատասխանի ԵԱՏՄ նորմերին
11:05 27.03.2025 (Թարմացված է: 11:11 27.03.2025) Կառավարության որոշման մեջ նշվում է, որ ՀՀ շուկայում դեռևս առկա է ազգային տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտային արտադրանք` հին տուփերով։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանում ծխախոտային արտադրանքի նկատմամբ տուգանքը կխստացվի, եթե չհամապատասխանի ԵԱՏՄ նորմերին։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» համապատասխան այս փոփոխություններն ընդունվեցին կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ըստ որոշման` օրենքում նախատեսվում է փոփոխություն վարչական պատասխանատվության (տուգանքի) դրույքաչափում. այն կբարձրանա։
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների` ՀՀ–ում ուժի մեջ մտնելու անցումային դրույթների համար նախատեսված ժամանակահատվածը սկսած 2016 թվականից բազմիցս երկարաձգվել էր և վերջնաժամկետ էր սահմանվել 2024 թ. հունվարի 1-ը։
Այնուամենայնիվ, 2024 թ. հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» դրույթներով սահմանված պահանջները, իսկ փոխարինիչ հանդիսացող ծխախոտային արտադրատեսակների համար՝ նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջները։
Արդյունքում ՀՀ շուկայում դեռևս առկա է ազգային տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտային արտադրանք` հին տուփերով։
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում ծխախոտի արտադրություն և ներմուծում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, նշանակվել են տուգանքներ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դեռ անցած տարի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ ծխախոտի միանման փաթեթավորման հարցում կա հակասություն ՀՀ օրենքի և ԵԱՏՄ կանոնակարգերի միջև։
2–3 տարի առաջ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով ծխախոտատուփերը մեր երկրում պետք է լինեն առանց մարկետինգային նշանների, սպիտակ փաթեթավորմամբ։ Մինչդեռ, ըստ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի, տուփերի վրա պետք է լինեն հիվանդությունների, ծխելու վնասների մասին պատմող նկարներ։ Այս պահին հանրապետության գրեթե բոլոր խանութներում վաճառվում է թե՛ սպիտակ, թե ազդեցիկ վատ նկարներով, թե՛ սովորական` մարքեթինգային նշաններով ծխախոտ։