https://arm.sputniknews.ru/20250326/rubivon-patmel-e-sev-tsvovum-harvatsneri-mvoratvoriumi-shurj-pajmanavvorvatsutjunneri-masin-87191904.html
Ռուբիոն պատմել է Սև ծովում հարվածների մորատորիումի շուրջ պայմանավորվածությունների մասին
Ռուբիոն պատմել է Սև ծովում հարվածների մորատորիումի շուրջ պայմանավորվածությունների մասին
Sputnik Արմենիա
Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ն մեկ հանդիպում է ունեցել ՌԴ պատվիրակության հետ, երկուսը՝ Կիևի ներկայացուցիչների հետ: 26.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-26T23:48+0400
2025-03-26T23:48+0400
2025-03-26T23:48+0400
մարկո ռուբիո
բանակցություն
ամն
ռուսաստան
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
սև ծով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84809914_0:0:1600:901_1920x0_80_0_0_06a4ac11b32083c398369c5f2f0c3c42.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուկրաինական հակամարտության ընթացքում «հրադադարի» ընդլայնման սկզբունքների վերաբերյալ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Այս շաբաթվա սկզբին Էր Ռիադում փակ փորձագիտական խորհրդակցություններ են անցկացվել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև։ ԱՄՆ պատվիրակությունն առանձին հանդիպել է նաև Կիևի ներկայացուցիչների հետ։Ռուբիոյի խոսքով՝ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ն մեկ հանդիպում ունեցել է ՌԴ պատվիրակության, երկուսը ՝ Կիևի ներկայացուցիչների հետ:Պետքարտուղարը նաև հայտարարել է, որ ռուսական կողմը մի շարք պայմաններ է ներկայացրել, ԱՄՆ-ն ուսումնասիրում է դրանք:ՌԴ–ի և ԱՄՆ–ի միջև կառուցողական հարաբերություններ են ձևավորվել, պետք է առաջ գնալ. ՊեսկովՄարտի 25–ին Կրեմլի կայքում հայտարարություն է հրապարակվել Էր Ռիադում ռուսական և ամերիկյան փորձագիտական խմբերի հանդիպման արդյունքների վերաբերյալ: Դրանում հաղորդվում է, որ ռուսական և ամերիկյան կողմերը պայմանավորվել են ապահովել սևծովյան նախաձեռնության իրականացումը, որը ներառում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովումը, ուժի չկիրառումը և ռազմական նպատակներով առևտրային նավերի օգտագործումը թույլ չտալը՝ այդ նավերի զննման միջոցով հսկողության պատշաճ միջոցներ կազմակերպելու միջոցով։ Սակայն պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի միայն մի շարք պայմանների կատարումից հետո, որոնցից մեկը «Ռոսսելխոզբանկի» նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումն է:
ամն
ուկրաինա
սև ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84809914_78:0:1505:1070_1920x0_80_0_0_6e04f3b64bff4d4f25452cd970dfcf9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարկո ռուբիո, բանակցություն, ամն, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, սև ծով
մարկո ռուբիո, բանակցություն, ամն, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, սև ծով
Ռուբիոն պատմել է Սև ծովում հարվածների մորատորիումի շուրջ պայմանավորվածությունների մասին
Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ն մեկ հանդիպում է ունեցել ՌԴ պատվիրակության հետ, երկուսը՝ Կիևի ներկայացուցիչների հետ:
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուկրաինական հակամարտության ընթացքում «հրադադարի» ընդլայնման սկզբունքների վերաբերյալ: Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Այս շաբաթվա սկզբին Էր Ռիադում փակ փորձագիտական խորհրդակցություններ են անցկացվել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև։ ԱՄՆ պատվիրակությունն առանձին հանդիպել է նաև Կիևի ներկայացուցիչների հետ։
Ռուբիոյի խոսքով՝ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ն մեկ հանդիպում ունեցել է ՌԴ պատվիրակության, երկուսը ՝ Կիևի ներկայացուցիչների հետ:
«Մենք պայմանավորվածություն ունենք Սև ծովում հրադադարի սկզբունքների վերաբերյալ»,- Քինգսթոնում (Ջամայկա) ասել է Ռուբիոն լրագրողներին։
Պետքարտուղարը նաև հայտարարել է, որ ռուսական կողմը մի շարք պայմաններ է ներկայացրել, ԱՄՆ-ն ուսումնասիրում է դրանք:
Մարտի 25–ին Կրեմլի կայքում հայտարարություն է հրապարակվել Էր Ռիադում ռուսական և ամերիկյան փորձագիտական խմբերի հանդիպման արդյունքների վերաբերյալ: Դրանում հաղորդվում է, որ ռուսական և ամերիկյան կողմերը պայմանավորվել են ապահովել սևծովյան նախաձեռնության իրականացումը, որը ներառում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովումը, ուժի չկիրառումը և ռազմական նպատակներով առևտրային նավերի օգտագործումը թույլ չտալը՝ այդ նավերի զննման միջոցով հսկողության պատշաճ միջոցներ կազմակերպելու միջոցով։ Սակայն պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի միայն մի շարք պայմանների կատարումից հետո, որոնցից մեկը «Ռոսսելխոզբանկի» նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումն է: