00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
22:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն պահանջում է միջազգային կառույցների արձագանքը զինթղթակիցների հերթական սպանություններին

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2025
Բաժանորդագրվել
Զախարովան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին և ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչին:
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Մոսկվան պահանջում է ռուս լրագրողների սպանությունների կապակցությամբ միջազգային կազմակերպությունների անհապաղ արձագանքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բելգորոդի մարզում մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում ռուսաստանյան Առաջին ալիքի լրագրող Աննա Պրոկոֆևայի զոհվելու հանգամանքները:
Վիրավորվել է նաև հրետակոծման պահին նրա հետ գտնվող օպերատոր Դմիտրի Վոլկովը։
Զախարովան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին և ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչին՝ տեղի ունեցածի կապակցությամբ նրանցից պահանջելով վճռական գործողություններ: Նա ընդգծել է, որ լրագրողների վրա հարձակումները խախտում են այդ կազմակերպությունների մանդատները և չեն կարող անարձագանք մնալ:

«Այդ դաժանության մասին լռելը կամ ձևական մեկնաբանությունները կդիտարկվեն որպես մեղսակցություն լրագրողների նկատմամբ այդ «որսի» շարունակմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Զախարովան ցավակցություն է հայտնել Պրոկոֆևայի հարազատներին ու մերձավորներին՝ ընդգծելով, որ լրագրողը մինչև վերջին րոպեն կատարել է իր մասնագիտական պարտքը։ Դիվանագետը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել Դմիտրի Վոլկովին:
Մարիա Զախարովայի խոսքով՝ ռուս լրագրողների նկատմամբ Կիևի ռեժիմն իրականացնում է «նպատակաուղղված որս»։ Ուկրաինական զինուժի հարձակումների հետևանքով, ըստ ԱԳՆ-ի, միայն վերջին օրերին զոհվել է ռուսաստանյան ԶԼՄ-ների 4 ներկայացուցիչ: Գերատեսչությունը պնդում է, որ արևմտյան զենքով հարվածները հասցվել են հիմնականում այն նկարահանող խմբերին, որոնց նախապես հետևել են տեղանքում։
Նշանառու կրակ է եղել նրանց սպանելու համար. Պեսկովը՝ ԼԺՀ-ում ռուս լրագրողների մահվան մասին
Զախարովան կոչ է արել կառավարություններին, իրավապաշտպան կազմակերպություններին և մեդիահամայնքին՝ դատապարտել ռուս լրագրողների վրա համակարգված հարձակումները և այլ հանցագործությունները խաղաղ բնակչության դեմ: Նա հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները կբացահայտվեն և արժանի պատիժ կստանան:
Վերջին շաբաթվա ընթացքում Աննա Պրոկոֆևան արդեն չորրորդ զոհն է ԶԼՄ ներկայացուցիչներից։ Մարտի 24-ին զոհվել են «Զվեզդա» հեռուստաալիքի աշխատակիցներ՝ օպերատոր Անդրեյ Պանովը և վարորդ Ալեքսանդր Սիրկելին, ինչպես նաև «Իզվեստիայի» զինթղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը: Բացի դրանից, ծանր վիրավորում է ստացել «Զվեզդա» հեռուստաալիքի լրագրողը։
Լրահոս
0