https://arm.sputniknews.ru/20250326/qaghaqacinerin-khabeln-el-sahman-uni-kensatvoshakneri-teman-azh-um-burn-ardzaganq-stacav-87162182.html
Քաղաքացիներին խաբելն էլ սահման ունի․ կենսաթոշակների թեման ԱԺ-ում բուռն արձագանք ստացավ
Քաղաքացիներին խաբելն էլ սահման ունի․ կենսաթոշակների թեման ԱԺ-ում բուռն արձագանք ստացավ
Sputnik Արմենիա
ՔՊ–ական պատգամավորներն ընդդիմությանը մեղադրեցին պոպուլիստական նախագծի համար, իսկ ընդդիմությունն իր հերթին հայտարարեց, որ իշխանությունը սխալ թվերով փորձում է... 26.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-26T11:39+0400
2025-03-26T11:39+0400
2025-03-26T11:40+0400
օրենք
աժ (ազգային ժողով)
ընդդիմություն
արծվիկ մինասյան
հայկ կոնջորյան
հայկ մամիջանյան
արթուր խաչատրյան
ռուբեն ռուբինյան
թոշակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87159630_0:0:1270:714_1920x0_80_0_0_f42d3e63d13fbbe4513960ecedabd534.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիրը» հերթական անգամ հայտարարեց, որ դրժում է իր խոստումը։ ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով իրենց խմբակցության նախաձեռնած «Պետական կենսաթոշակների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ մերժմանը։ՔՊ–ական պատգամավորներն ընդդիմությանը մեղադրեցին պոպուլիստական նախագծի համար, և, ինչպես հայտնել էինք, նախագիծը մերժվեց 32 կողմ, 58 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։«Բարձրացվող թոշակները ոչ միայն հեռու են իրենց իսկ տված խոստումներից, այլև Հայաստանի պետական պարտքն այս տարիների ընթացքում աճեցրել են մոտ 7 միլիարդ դոլարով։ Այս պայմաններում հերոսաբար ներկայացնում են, որ գնում են դեպի թիրախը։ Դեմ քվեարկելով այս օրենքի նախագծին՝ դեմ եք քվեարկում ձեր իսկ թիրախին»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։«Դեմք ենք քվեարկում ոչ թե մեր թիրախին, այլ ձեր բերած պոպուլիստական նախագծին»,- Մինասյանին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։Ընդդիմադիր գործընկերների ներկայացրած նախագծի մերժմանն արձագանքեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով, թե ՀՀ քաղաքացիներին խաբելու սահման գոյություն ունի։«Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանն առաջարկեց 380 միլիոն դոլարը բաժանել թոշակառուների թվի, հետո էլ՝ 12 ամիսների վրա, և համոզվել՝ խոսքն ընդամենը մի քանի հազար դրամ բարձրացման մասին է։«Ասում ա` մեր ծրագրի մեջ գրված է, մենք դեմ ենք քվեարկում։ Երբ դուք եք դա գրում, պոպուլիզմ չի, երբ ընդդիմությունն է բերում, պոպուլիզմ է։ Չե՞ք շփվում իրար հետ, մի հատ միջազգային միջնորդ գտեք, խոսեք իրար հետ»,–հավելեց Արթուր Խաչատրյանը։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն արձագանքեց Խաչատրյանի դիտարկմանը՝ թոշակը հազար դրամով բարձրացնելն արդեն 6 միլիարդ դրամի հավելյալ ծախս է։ Իշխանական մեկ այլ պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ նշեց՝ նախկիններից ժառանգություն մնացած նվազագույն կենսաթոշակի 16 հազար դրամի շեմը կրկնապատկվել ու հասցվել է 36 հազար դրամի, թեպետ, ըստ պատգամավորի, «դա երազանքի թոշակ չէ»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87159630_145:0:1097:714_1920x0_80_0_0_d6ac56d4968d8cd8fa2a305f9e13e499.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օրենք, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, արծվիկ մինասյան, հայկ կոնջորյան, հայկ մամիջանյան, արթուր խաչատրյան, ռուբեն ռուբինյան, թոշակ
օրենք, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, արծվիկ մինասյան, հայկ կոնջորյան, հայկ մամիջանյան, արթուր խաչատրյան, ռուբեն ռուբինյան, թոշակ
Քաղաքացիներին խաբելն էլ սահման ունի․ կենսաթոշակների թեման ԱԺ-ում բուռն արձագանք ստացավ
11:39 26.03.2025 (Թարմացված է: 11:40 26.03.2025) ՔՊ–ական պատգամավորներն ընդդիմությանը մեղադրեցին պոպուլիստական նախագծի համար, իսկ ընդդիմությունն իր հերթին հայտարարեց, որ իշխանությունը սխալ թվերով փորձում է մանիպուլյացիաներ անել` մոլորեցնելով հանրությանը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիրը» հերթական անգամ հայտարարեց, որ դրժում է իր խոստումը։ ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով իրենց խմբակցության նախաձեռնած «Պետական կենսաթոշակների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ մերժմանը։
ՔՊ–ական պատգամավորներն ընդդիմությանը մեղադրեցին պոպուլիստական նախագծի համար, և, ինչպես
հայտնել էինք, նախագիծը մերժվեց 32 կողմ, 58 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։
Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ 2018 թվականից կառավարությունը նվազագույն կենսաթոշակների չափն ավելացրել է տարեկան հավելյալ 380 միլիոն դոլարի չափով։ Նրա խոսքով՝ կառավարությունը շարժվում է իր սահմանած թիրախի ուղղությամբ։
«Բարձրացվող թոշակները ոչ միայն հեռու են իրենց իսկ տված խոստումներից, այլև Հայաստանի պետական պարտքն այս տարիների ընթացքում աճեցրել են մոտ 7 միլիարդ դոլարով։ Այս պայմաններում հերոսաբար ներկայացնում են, որ գնում են դեպի թիրախը։ Դեմ քվեարկելով այս օրենքի նախագծին՝ դեմ եք քվեարկում ձեր իսկ թիրախին»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
«Դեմք ենք քվեարկում ոչ թե մեր թիրախին, այլ ձեր բերած պոպուլիստական նախագծին»,- Մինասյանին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Ընդդիմադիր գործընկերների ներկայացրած նախագծի մերժմանն արձագանքեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով, թե ՀՀ քաղաքացիներին խաբելու սահման գոյություն ունի։
«Սիրելի՛ քաղաքացիներ, քանի որ կենսաթոշակներն ավելացվել են մի քանի հազար դրամով, իսկ, օրինակ, նախարարներինը կրկնապատկվել են, այդ թվում՝ գաղտնի հրամանով, ՔՊ-ի ղեկավարը որոշեց՝ դնի, բազմապատկի բոլոր թոշակառուների թիվը այդ մի քանի հազար դրամով ու այդպես ներկայացնի՝ որպես մանիպուլյացիա։ Տենց լավ չի՝ էս 7 տարվա ընթացքում տված թոշակներն իրար գումարեք, խաբեք ժողովրդին, էդ էլ չեղավ՝ «երկկողմանի է ամեն ինչ խաղաղության պայմանագրում»»,- ասաց Մամիջանյանը։
«Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանն առաջարկեց 380 միլիոն դոլարը բաժանել թոշակառուների թվի, հետո էլ՝ 12 ամիսների վրա, և համոզվել՝ խոսքն ընդամենը մի քանի հազար դրամ բարձրացման մասին է։
«Ասում ա` մեր ծրագրի մեջ գրված է, մենք դեմ ենք քվեարկում։ Երբ դուք եք դա գրում, պոպուլիզմ չի, երբ ընդդիմությունն է բերում, պոպուլիզմ է։ Չե՞ք շփվում իրար հետ, մի հատ միջազգային միջնորդ գտեք, խոսեք իրար հետ»,–հավելեց Արթուր Խաչատրյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն արձագանքեց Խաչատրյանի դիտարկմանը՝ թոշակը հազար դրամով բարձրացնելն արդեն 6 միլիարդ դրամի հավելյալ ծախս է։ Իշխանական մեկ այլ պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ նշեց՝ նախկիններից ժառանգություն մնացած նվազագույն կենսաթոշակի 16 հազար դրամի շեմը կրկնապատկվել ու հասցվել է 36 հազար դրամի, թեպետ, ըստ պատգամավորի, «դա երազանքի թոշակ չէ»։