00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
20:45
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կիևը փորձում է խափանել պայմանավորվածությունները. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչություն

© AP Photo / Seth WenigԴմիտրի Պոլյանսկի
Դմիտրի Պոլյանսկի - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2025
Բաժանորդագրվել
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում պատասխան տալ Ուկրաինայի կողմից նման գործողությունների շարունակման դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Կիևը շարունակում է հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին՝ չնայած այդ ոլորտում ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածություններին։ Այս կերպ ուկրաինական իշխանությունները փորձում են խափանել խաղաղ ջանքերը և ցույց են տալիս, որ ընդունակ չեն պահել պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Բանավոր համաձայնելով էներգետիկ հրադադարին՝ Կիևը շարունակում է հարվածներ ծրագրել և հասցնել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին՝ մոլորության մեջ գցելով ինչպես մեզ, այնպես էլ ԱՄՆ-ին։ Դա ցանկացած խաղաղ պայմանավորվածություն խափանելու բացահայտ փորձ է»,- նշել է դիվանագետը։
Պոլյանսկին ընդգծել է, որ Ռուսաստանն իրեն պատասխանի իրավունք է վերապահում Ուկրաինայի կողմից նման գործողությունների շարունակման դեպքում:
Զելենսկին չի ընդունում Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի շրջափակման փաստը
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները շարունակվում են՝ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին: Հիշեցնենք, որ մարտի 25-ին Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտների ցանկը (Վաշինգտոնի հետ համաձայնեցված), որոնք ենթակա են էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումի:
Մորատորիումը ուժի մեջ է մտել մարտի 18-ին՝ 30 օր ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ընդ որում, պայմանավորվածությունների ցանկացած խախտում ինքնաբերաբար դրանք անվավեր է դարձնում։
Լրահոս
0