https://arm.sputniknews.ru/20250326/hhn-qnnarkum-e-turqmenstanic-irani-taratsqvov-gazi-matakararumneri-harcy-87189088.html
ՀՀ–ն քննարկում է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի մատակարարումների հարցը
ՀՀ–ն քննարկում է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի մատակարարումների հարցը
Sputnik Արմենիա
Խոսքը 600 մլն–ից մինչև 1 մլրդ խմ ծավալի մասին է, սակայն կողմերը դեռ չեն համաձայնեցրել գինը։ 26.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-26T21:53+0400
2025-03-26T21:53+0400
2025-03-26T22:00+0400
գազ
թուրքմենստան
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316567_0:0:2623:1475_1920x0_80_0_0_dcc68f254bed2d4e8109b2233fe09d20.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, որպեսզի թուրքմենական գազն Իրանից հասցվի Հայաստան։ Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրեսը», Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։Թումանյանի խոսքով՝ վերջին մի քանի տարվա ընթացքում հայաստանյան պատվիրակությունները մի քանի այցելություն են ունեցել Թուրքմենստան, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են էներգետիկային և հարակից տարբեր ոլորտներին։Գազի գնման հետ կապված մի քանի փուլից բաղկացած բանակցություններ են տեղի ունեցել։Նա հավելել է` ծրագրի կարևոր, հանգուցային մասնակիցներից մեկն Իրանն է, դրա համար բանակցություններ են վարվել նաև Թեհրանի հետ։ Դրա արդյունքներով Իրանը համաձայնություն է տվել այդ ծրագրի իրագործմանը։ Վարչապետի խորհրդականը շեշտել է, որ ծրագրում նաև նշված է քանակական ցուցանիշը՝ 600 մլն–ից մինչև 1 մլրդ խմ ծավալով գազի ձեռքբերում։Թումանյանը նշել է, որ մինչ օրս այդ կարևոր գործարքի բաղադրիչի՝ գազի գնի համաձայնեցման աշխատանքներն ավարտված չեն, և բանակցությունները շարունակվում են։Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը և ի՞նչ է սպասվում առաջիկայում. տնտեսագետի մեկնաբանությունըՆրա խոսքով՝ այդ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքով դեպի Վրաստան թուրքմենական գազի արտահանմանը՝ նույն SWOP համակարգի միջոցով։ Թումանյանի բնորոշմամբ՝ այս հարցի շուրջ վրացական կողմը ևս տվել է դրական արձագանք։Նրա խոսքով՝ հայ-թուրքմենական բանակցությունների երկրորդ ծրագիրը վերաբերում է Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի գնմանը, որը դրական արձագանք է ստացել Աշխաբադի կողմից։ Թուրքմենական կողմն այս առիթով ներկայացրել է իր գնային առաջարկը, որը Հայաստանն ընդունելի է համարում, սակայն դեռևս ձեռքբերվելիք էլեկտրաէներգիայի հետագա կիրառության համար օպտիմալ սխեմա չի գտնվել։Չինաստան գազի մատակարարման հարցում այլ երկրները չեն կարող փոխարինել Ռուսաստանին. Վան ԻԱնդրադարձ է եղել նաև Թուրքմենստանի նավթագազային համալիրի տարբեր արտադրատեսակների՝ դեպի Հայաստան և այլ ուղղություններով ձեռքբերման և մատակարարման հնարավորություններին։ Թումանյանն այս մասով վստահեցրել է` այստեղ գնդակը Հայաստանի դաշտում է ու պետք է հայկական շահագրգիռ ընկերությունների համար ապահովվի տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն, որպեսզի նրանք կարողանան գործունեություն ծավալել թուրքմենական գործարար միջավայրում։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316567_0:0:2285:1714_1920x0_80_0_0_abb45b6bc994c976a15669a54bbca35c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, թուրքմենստան, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն
գազ, թուրքմենստան, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն
ՀՀ–ն քննարկում է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի մատակարարումների հարցը
21:53 26.03.2025 (Թարմացված է: 22:00 26.03.2025) Խոսքը 600 մլն–ից մինչև 1 մլրդ խմ ծավալի մասին է, սակայն կողմերը դեռ չեն համաձայնեցրել գինը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, որպեսզի թուրքմենական գազն Իրանից հասցվի Հայաստան։ Այս մասին, ինչպես հայտնում է «
Արմենպրեսը», Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։
Թումանյանի խոսքով՝ վերջին մի քանի տարվա ընթացքում հայաստանյան պատվիրակությունները մի քանի այցելություն են ունեցել Թուրքմենստան, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են էներգետիկային և հարակից տարբեր ոլորտներին։
Գազի գնման հետ կապված մի քանի փուլից բաղկացած բանակցություններ են տեղի ունեցել։
«Դրանց ընթացքում ներկայացվել են հայկական կողմի սպասելիքներն ու տեսակետները և քննարկվել այդ ծրագրի բոլոր տեխնիկական հատկանիշները։ Ծրագրի էությունը հետևյալն է․ գնում կատարել «Թուրքմենգազ»-ից, Իրանի տարածքով կազմակերպել դրա փոխանակումը՝ SWOP սխեմայով և այն հասցնել մինչև Իրան–Հայաստան սահման»,– ասել է Թումանյանը։
Նա հավելել է` ծրագրի կարևոր, հանգուցային մասնակիցներից մեկն Իրանն է, դրա համար բանակցություններ են վարվել նաև Թեհրանի հետ։ Դրա արդյունքներով Իրանը համաձայնություն է տվել այդ ծրագրի իրագործմանը։ Վարչապետի խորհրդականը շեշտել է, որ ծրագրում նաև նշված է քանակական ցուցանիշը՝ 600 մլն–ից մինչև 1 մլրդ խմ ծավալով գազի ձեռքբերում։
Թումանյանը նշել է, որ մինչ օրս այդ կարևոր գործարքի բաղադրիչի՝ գազի գնի համաձայնեցման աշխատանքներն ավարտված չեն, և բանակցությունները շարունակվում են։
Նրա խոսքով՝ այդ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքով դեպի Վրաստան թուրքմենական գազի արտահանմանը՝ նույն SWOP համակարգի միջոցով։ Թումանյանի բնորոշմամբ՝ այս հարցի շուրջ վրացական կողմը ևս տվել է դրական արձագանք։
«Այս գաղափարի իրագործման դեպքում հետագայում նաև հնարավորություն կստեղծվի թուրքմենական գազը սևծովյան ավազանի երկրների համար հասանելի դարձնելու համար»,– ասել է Արտաշես Թումանյանը։
Նրա խոսքով՝ հայ-թուրքմենական բանակցությունների երկրորդ ծրագիրը վերաբերում է Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի գնմանը, որը դրական արձագանք է ստացել Աշխաբադի կողմից։ Թուրքմենական կողմն այս առիթով ներկայացրել է իր գնային առաջարկը, որը Հայաստանն ընդունելի է համարում, սակայն դեռևս ձեռքբերվելիք էլեկտրաէներգիայի հետագա կիրառության համար օպտիմալ սխեմա չի գտնվել։
Անդրադարձ է եղել նաև Թուրքմենստանի նավթագազային համալիրի տարբեր արտադրատեսակների՝ դեպի Հայաստան և այլ ուղղություններով ձեռքբերման և մատակարարման հնարավորություններին։ Թումանյանն այս մասով վստահեցրել է` այստեղ գնդակը Հայաստանի դաշտում է ու պետք է հայկական շահագրգիռ ընկերությունների համար ապահովվի տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն, որպեսզի նրանք կարողանան գործունեություն ծավալել թուրքմենական գործարար միջավայրում։