https://arm.sputniknews.ru/20250326/dranq-arandzin-depqer-en-papvojany-verin-larsum-tsaghikneri-artahanman-khndirneri-masin-87179575.html
Դրանք առանձին դեպքեր են. Պապոյանը` Վերին Լարսում ծաղիկների արտահանման խնդիրների մասին
Դրանք առանձին դեպքեր են. Պապոյանը` Վերին Լարսում ծաղիկների արտահանման խնդիրների մասին
Sputnik Արմենիա
Նախարարը կարծում է, որ խնդիրն առաջիկայում կլուծվի։ 26.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-26T17:51+0400
2025-03-26T17:51+0400
2025-03-26T17:52+0400
հայաստան
վերին լարս
ծաղիկ
բեռնատար
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87175310_0:0:1200:675_1920x0_80_0_0_04f605d9d51717d25411b970230eb047.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Վերին Լարսի անցակետով ծաղիկ արտահանող հայ տնտեսվարողների հետ կապված խնդիրը համընդհանուր բնույթ չի կարում։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանին։Պատգամավորը նշեց, որ շուրջ մեկ ամիս է` Վերին Լարսի անցակետում անհասկանալի քաշքշուկներ են առաջացել ծաղիկ տեղափոխող հայկական բեռնատարների նկատմամբ։«Վրաց մաքսայինները բեռնատարները հետ են ուղարկում` ասելով, որ պետք է Թբիլիսի տանել` հավելյալ զննության։ Ճանապարհին հայ վարորդներին են մոտենում ինչ–որ մարդիկ` երբեմն ներկայանալով նաև ինչ–որ կառույցներից, և առաջարկում են որոշակի գումարի դիմաց հարցը լուծել»,– նշեց պատգամավորը։Կարապետյանի խոսքով` տնտեսվարողները դիմել են ՀՀ ՊԵԿ–ին, որը քննարկումներ է ունեցել վրացական լիազոր մարմնի հետ։Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ տնտեսվարողներն իրենց տեղեկացրել են խնդրի մասին, և այժմ ակտիվ աշխատում են Վրաստանի գործընկերների հետ։Պապոյանը կարծում է, որ մոտակա օրերին այս խնդրի լուծումը կլինի։Խաղի կանոնները խաղակեսին փոխելը լավ գաղափար չէ. Պապոյանը` էլեկտրամոբիլների քվոտայի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87175310_70:0:970:675_1920x0_80_0_0_51437045ca4cd58937b0a12baa628f5c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վերին լարս, ծաղիկ, բեռնատար, գևորգ պապոյան
հայաստան, վերին լարս, ծաղիկ, բեռնատար, գևորգ պապոյան
Դրանք առանձին դեպքեր են. Պապոյանը` Վերին Լարսում ծաղիկների արտահանման խնդիրների մասին
17:51 26.03.2025 (Թարմացված է: 17:52 26.03.2025) Նախարարը կարծում է, որ խնդիրն առաջիկայում կլուծվի։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Վերին Լարսի անցակետով ծաղիկ արտահանող հայ տնտեսվարողների հետ կապված խնդիրը համընդհանուր բնույթ չի կարում։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանին։
Պատգամավորը նշեց, որ շուրջ մեկ ամիս է` Վերին Լարսի անցակետում անհասկանալի քաշքշուկներ են առաջացել ծաղիկ տեղափոխող հայկական բեռնատարների նկատմամբ։
«Վրաց մաքսայինները բեռնատարները հետ են ուղարկում` ասելով, որ պետք է Թբիլիսի տանել` հավելյալ զննության։ Ճանապարհին հայ վարորդներին են մոտենում ինչ–որ մարդիկ` երբեմն ներկայանալով նաև ինչ–որ կառույցներից, և առաջարկում են որոշակի գումարի դիմաց հարցը լուծել»,– նշեց պատգամավորը։
Կարապետյանի խոսքով` տնտեսվարողները դիմել են ՀՀ ՊԵԿ–ին, որը քննարկումներ է ունեցել վրացական լիազոր մարմնի հետ։
Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ տնտեսվարողներն իրենց տեղեկացրել են խնդրի մասին, և այժմ ակտիվ աշխատում են Վրաստանի գործընկերների հետ։
«Նախնական պաշտոնական դիրքորոշումն այն է, որ օրենսդրության համապատասխան աշխատանքներ են իրականացվում, սակայն ուզում եմ ասել, որ դրանք առանձին դեպքեր են, ընդհանուր չեն»,– ընդգծեց նախարարը։
Պապոյանը կարծում է, որ մոտակա օրերին այս խնդրի լուծումը կլինի։