https://arm.sputniknews.ru/20250326/amn-n-ajlevs-chi-karvogh-hajadrbejanakan-khaghaghutjan-pajmanagri-mijnvord-linel-qaghaqaget-87159802.html
ԱՄՆ–ն այլևս չի կարող հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի միջնորդ լինել. քաղաքագետ
ԱՄՆ–ն այլևս չի կարող հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի միջնորդ լինել. քաղաքագետ
Sputnik Արմենիա
Քաղաքագետը վստահեցնում է, որ Հայաստանի մասով շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից։ 26.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-26T10:53+0400
2025-03-26T10:53+0400
2025-03-26T10:55+0400
հայաստան
ադրբեջան
սուրեն սարգսյան
ամն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/76997784_0:22:1600:922_1920x0_80_0_0_650371932226de57283d89d48a8cfeec.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն փաստացի դադարել է Հարավային Կովկասում զսպող և հավասարակշռող գործոն լինելուց, ուստի չարժե սպասել, որ Վաշինգտոնն ակտիվություն կդրսևորի հայ-ադրբեջանական բանակցություններում։ Այս տեսակետը հայտնել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի երեկվա հեռախոսազրույցը։«Չէի շտապի մեկ հեռախոսազանգով պայմանավորված պնդել, որ ամերիկյան կողմը Հարավային Կովկասում սկսելու է ակտիվություն ցուցաբերել կամ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու միջնորդ լինել: Առավել կարևոր է հետևել այլ հեռախոսազանգերին և զարգացումներին, որոնք տեղի են ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև, որոնք նոր իրողություններ են ձևավորում աշխարհում: Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ–ի հարաբերությունների դինամիկայից, դրանց դրական կամ բացասական զարգացումներից»,– գրել է Սարգսյանը ֆեյսբուքյան էջում:Նա նշել է, որ Թրամփը կարող է փորձել խաղաղության պայմանագրի միջնորդ լինել, բայց դրա համար մի շարք հանգամանքներ կան։Հիշեցնենք` Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ ՀՀ վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր է դարձել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/76997784_0:0:1424:1067_1920x0_80_0_0_723467b870a9ff49510a9e06724f456e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, սուրեն սարգսյան, ամն, խաղաղության պայմանագիր
հայաստան, ադրբեջան, սուրեն սարգսյան, ամն, խաղաղության պայմանագիր
ԱՄՆ–ն այլևս չի կարող հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի միջնորդ լինել. քաղաքագետ
10:53 26.03.2025 (Թարմացված է: 10:55 26.03.2025) Քաղաքագետը վստահեցնում է, որ Հայաստանի մասով շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն փաստացի դադարել է Հարավային Կովկասում զսպող և հավասարակշռող գործոն լինելուց, ուստի չարժե սպասել, որ Վաշինգտոնն ակտիվություն կդրսևորի հայ-ադրբեջանական բանակցություններում։ Այս տեսակետը հայտնել է քաղաքագետ
Սուրեն Սարգսյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի երեկվա հեռախոսազրույցը։
«Չէի շտապի մեկ հեռախոսազանգով պայմանավորված պնդել, որ ամերիկյան կողմը Հարավային Կովկասում սկսելու է ակտիվություն ցուցաբերել կամ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու միջնորդ լինել: Առավել կարևոր է հետևել այլ հեռախոսազանգերին և զարգացումներին, որոնք տեղի են ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև, որոնք նոր իրողություններ են ձևավորում աշխարհում: Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ–ի հարաբերությունների դինամիկայից, դրանց դրական կամ բացասական զարգացումներից»,– գրել է Սարգսյանը ֆեյսբուքյան էջում:
Նա նշել է, որ Թրամփը կարող է փորձել խաղաղության պայմանագրի միջնորդ լինել, բայց դրա համար մի շարք հանգամանքներ կան։
«Միացյալ Նահանգները բալանսավորող և զսպող գործոն էր հանդիսանում Հարավային Կովկասում իր ներկայությամբ, փափուկ ուժի առկայությամբ, ՆԱՏՕ-ում ծանրակշիռ դերակատարությամբ, Ռուսաստանի հետ մրցակցությամբ: Հիմա բոլոր այս գործոնները չկան, և ԱՄՆ-ն նոր գործիքակազմ պետք է մշակի ազդեցության պահպանման և բալանսավորման համար»,– եզրափակել է քաղաքագետը:
Հիշեցնենք` Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
ՀՀ վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր է դարձել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։