https://arm.sputniknews.ru/20250325/tehrany-pataskhan-e-patrastum-trampi-namakin-ag-nakharar-87138242.html
Թեհրանը պատասխան է պատրաստում Թրամփի նամակին. ԱԳ նախարար
Թեհրանը պատասխան է պատրաստում Թրամփի նամակին. ԱԳ նախարար
Sputnik Արմենիա
Իրանական դիվանագիտության ղեկավարը Երևանում կրկին հայտարարել է, որ սպառնալիքների և ճնշումների պայմաններում Թեհրանն ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցությունների մեջ չի... 25.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-25T18:33+0400
2025-03-25T18:33+0400
2025-03-25T18:33+0400
դոնալդ թրամփ
աբբաս արաղչի
միջուկային ծրագիր
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125151_0:82:1564:962_1920x0_80_0_0_6d26ed2a475e5152ccd8d48c3da600bc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Թեհրանը պատասխան է պատրաստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, որն ավելի վաղ ուղարկվել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին: Այս մասին ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Երևանում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահը Իրանի գերագույն առաջնորդին ուղղված նամակում երկու ամիս ժամկետ է սահմանել նոր միջուկային գործարքի կնքման համար: Իսկ փետրվարի սկզբին Թրամփը խոսել էր Իրանի դեմ ռազմական գործողություններ վարելու փոխարեն այդ երկրի հետ գործարք կնքելու պատրաստակամության մասին։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ կնախընտրեր Իրանի հետ կնքել միջուկային «վերիֆիկացված» խաղաղության համաձայնագիր, որը Թեհրանին թույլ կտա խաղաղ զարգանալ և բարգավաճել։Միևնույն ժամանակ, Արաղչիի խոսքով, Թեհրանը միշտ պատրաստ է եղել խաղաղ ատոմի վերաբերյալ թափանցիկության շուրջ բանակցություններին:Նախարարը նշել է, որ միջուկային ծրագրի շուրջ այժմ էլ Իրանը բանակցություններ է վարում եվրոպական երեք երկրների հետ (խոսքը Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի մասին է – խմբ.): Թեհրանը երբեք չի լքել և չի լքի բանակցությունների սեղանը, հավելել է նա։2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց ենթադրում էր պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին դուրս եկավ այդ գործարքից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց իր ստանձնած պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125151_87:0:1478:1043_1920x0_80_0_0_868db68bbd2c5c31fa8253a85742a481.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, աբբաս արաղչի, միջուկային ծրագիր, իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ, աբբաս արաղչի, միջուկային ծրագիր, իրանի իսլամական հանրապետություն
Թեհրանը պատասխան է պատրաստում Թրամփի նամակին. ԱԳ նախարար
Իրանական դիվանագիտության ղեկավարը Երևանում կրկին հայտարարել է, որ սպառնալիքների և ճնշումների պայմաններում Թեհրանն ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցությունների մեջ չի մտնելու:
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Թեհրանը պատասխան է պատրաստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, որն ավելի վաղ ուղարկվել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին: Այս մասին ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Երևանում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահը Իրանի գերագույն առաջնորդին ուղղված նամակում երկու ամիս ժամկետ է սահմանել նոր միջուկային գործարքի կնքման համար: Իսկ փետրվարի սկզբին Թրամփը խոսել էր Իրանի դեմ ռազմական գործողություններ վարելու փոխարեն այդ երկրի հետ գործարք կնքելու պատրաստակամության մասին։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ կնախընտրեր Իրանի հետ կնքել միջուկային «վերիֆիկացված» խաղաղության համաձայնագիր, որը Թեհրանին թույլ կտա խաղաղ զարգանալ և բարգավաճել։
«Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին, բայց այն նախապատրաստական փուլում է... Իրանի դիրքորոշումը հստակ է. առավելագույն ճնշման և սպառնալիքների պայմաններում այն չի մտնելու ուղիղ բանակցությունների մեջ»,- ասել է նախարարը:
Միևնույն ժամանակ, Արաղչիի խոսքով, Թեհրանը միշտ պատրաստ է եղել խաղաղ ատոմի վերաբերյալ թափանցիկության շուրջ բանակցություններին:
Նախարարը նշել է, որ միջուկային ծրագրի շուրջ այժմ էլ Իրանը բանակցություններ է վարում եվրոպական երեք երկրների հետ (խոսքը Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի մասին է – խմբ.): Թեհրանը երբեք չի լքել և չի լքի բանակցությունների սեղանը, հավելել է նա։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց ենթադրում էր պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին դուրս եկավ այդ գործարքից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց իր ստանձնած պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից: