00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
23:21
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Геноцид советского народа
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Что стало главным оружием нацистского геноцида?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալ ֆրանսիական հեռուստաալիքում․ Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից

Տեսախցիկ - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2025
Բաժանորդագրվել
Աղավաղված քարտեզի լուսանկարն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում, դրան արձագանքել են նաև հասարակական կազմակերպությունները։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ֆրանսիական ARTE հեռուստաալիքի 28 minutes հաղորդման ժամանակ ցուցադրված աշխարհաքաղաքական քարտեզի վրա Հայաստանը՝ ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետությունը, ամբողջությամբ ջնջված է եղել։ Այս մասին «Ֆեյսբուքում» ահազանգել է ֆրասիահայ համայնքի ներկայացուցիչ Սիմոն Կարապետյանը։
Սկանդալ ֆրանսիական հեռուստաալիքում․ Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից
Карта без Армении в эфире программы 28 minutes французского канала Arte - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2025
Սկանդալ ֆրանսիական հեռուստաալիքում․ Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից
Նրա խոսքով` 2025 թվականի մարտի 24-ին այդ հաղորդման ժամանակ ներկայացվել է Թուրքիան և նրա հարակից երկրները` առանց Հայաստանի։
«Փոխարենը` Ադրբեջանը ներկայացված էր որպես ընդլայնված մինչև Թուրքիայի սահման, ինչը բացարձակ անընդունելի է և կեղծում է իրական աշխարհաքաղաքականությունը։ Սա պարզապես գրաֆիկական սխալ չէ։ Սա դիտավորյալ փորձ է աշխարհի քարտեզից ջնջելու մի ամբողջ պետություն»,–գրել է նա։
Սիմոնյանն ընդգծել է, որ Ադրբեջանը արդեն օգտվում է այդ պատկերից՝ տարածելով այն գաղափարը, որ Հայաստանը գոյություն չունի Ֆրանսիայի և միջազգային կառույցների աչքում։
Նշենք, որ աղավաղված քարտեզի լուսանկարն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում, դրան արձագանքել են նաև հասարակական կազմակերպությունները։
Հայկական մշակութային «Հայաստանի գանձեր» ասոցիացիան արդեն պաշտոնական նամակ է ուղարկել ARTE-ի ղեկավարությանը, հայտարարելով, որ սպասում են անհապաղ պատասխանի։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) նշել է, որ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց ARTE France-ը կյանքի է կոչում պանթյուրքիստական երազանքը և պարզապես ջնջում է Հայաստանը աշխարհի քարտեզից։
Ընդգծվել է, որ կատարվածն անընդունելի է, հեռուստաալիքը պետք է ներողություն խնդրի և շտկի իրավիճակը։
Ֆրանսիայում հրատարակվող «Հայաստան» ամսագիրը նույնպես գրել է, որ «ARTE-ն ջնջում է Հայաստանը աշխարհի քարտեզից»։
X-ում հրապարակված գրառման մեջ ընդգծվում է, որ այս ամենի մեղավորը Էրդողանի բռնապետությունն է։ «Հայաստան» ամսագիրը ևս հեռուստաալիքից հրապարակային ներողություն և շտկում է ակնկալում։
Լրահոս
0