https://arm.sputniknews.ru/20250325/mer-erkrneri-mijev-sahmani-anqakteliutjuny-kensakan-nshanakutjun-uni-mirzvojan-87126537.html
Հայաստանի ու Իրանի միջև սահմանի անքակտելիությունը կենսական նշանակություն ունի․ Միրզոյան
Հայաստանի ու Իրանի միջև սահմանի անքակտելիությունը կենսական նշանակություն ունի․ Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորությունները լրացվել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ։ 25.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-25T15:10+0400
2025-03-25T15:10+0400
2025-03-25T15:22+0400
արարատ միրզոյան
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125150_0:83:1583:973_1920x0_80_0_0_15b3d4916a6be2967c90194305ec10c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Այսօր Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ վերստին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ օրակարգին առնչվող տարբեր հարցեր, այնպես էլ անդրադարձ է արվել տարածաշրջանային իրողություններին, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացին, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը, խաղաղության խաչմերուկին և այլն։ԱԳ նախարարները հատուկ շեշտադրել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության մակարդակը։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ միայն 2024 թվականին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է վերջին առնվազն 5 տարիների ցուցանիշը։ Քննարկվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մինչև 3 միլիարդ ԱՄՆ դոլարին հասցնելու հնարավորությունները։Միրզոյանի խոսքով՝ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորությունները լրացվել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ։Հիշեցնենք՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Երևան է ժամանել մարտի 24-ին։ Նախատեսված է Արաղչիի «Բանակցությունների ուժը» հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը։ Հայերեն հրատարակության առաջաբանը գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125150_88:0:1495:1055_1920x0_80_0_0_981f9ce65b40cf59f72a3f1e3bce5599.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արարատ միրզոյան, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Հայաստանի ու Իրանի միջև սահմանի անքակտելիությունը կենսական նշանակություն ունի․ Միրզոյան
15:10 25.03.2025 (Թարմացված է: 15:22 25.03.2025) ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորությունները լրացվել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Այսօր Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ վերստին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անքակտելիությունը կենսական նշանակություն ունի»,- ասաց Միրզոյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ օրակարգին առնչվող տարբեր հարցեր, այնպես էլ անդրադարձ է արվել տարածաշրջանային իրողություններին, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացին, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը, խաղաղության խաչմերուկին և այլն։
ԱԳ նախարարները հատուկ շեշտադրել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության մակարդակը։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ միայն 2024 թվականին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է վերջին առնվազն 5 տարիների ցուցանիշը։ Քննարկվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մինչև 3 միլիարդ ԱՄՆ դոլարին հասցնելու հնարավորությունները։
Միրզոյանի խոսքով՝ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորությունները լրացվել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ։
Հիշեցնենք՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Երևան է ժամանել մարտի 24-ին։ Նախատեսված է Արաղչիի «Բանակցությունների ուժը» հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը։ Հայերեն հրատարակության
առաջաբանը գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։